Հայաստանում ԱՄՆ դեսպանի վիրավորական կեցվածքը
Երևանում ԱՄՆ-ի դեսպանի վիրավորական պահվածքը ՀՀ վարչապետի նկատմամբ դիվանադիտական սկանդալի տեղիք է տվել:
ԱՄՆ դեսպանի հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ դիվանագիտական լուռ սկանդալ է գրանցվել: ԱՄն-ի դեսպանը հեռացել է անգլիական ձեւով` առանց հրաժեշտի:
Սա առաջին անգամ չէ, որ արևմտյան երկրների դիվանագետները վիրավորական մոտեցում են ցուցաբերել Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններում:
Նախկինում արևմտյան դիվանագետները, հատկապես բրիտանացի և ամերիկացի դիվանագետները, վիրավորական վարք էին դրսևորել մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում: Սա այն դեպքում, երբ յուրաքանչյուր երկրի դեսպանների և դիվանագետների համար, այլ հանձնառության չի սահմանվել, քան փորձել դրական և կառուցողական հարաբերություններ ստեղծել այլ երկրների հետ:
Արևմտյան դիվանագետները, հատկապես բրիտանացի և ամերիկացի դիվանագետները, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններում միջամտելով այս երկրների ներքին գործերին, փորձում են ազդել այդ երկրների ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա: Արևմտյան դիվանագետները ամեն ինչ անում են, որպեսզի վերահսկեն այդ երկրներում պաշտոնյաների նշանակման կամ հեռացման որոշումների վրա: Այս կապակցությամբ կարելի է բերել արևմտյան դիվանագիտների միջամտության բազմաթիվ օրինակներ: 2019 թ.-ի մայիսին, մամուլի ազատության օրվա առիթով Դուշանբեում կայացած համագումարում, արևմտյան մի շարք դիվանագետներ կոչ են արել չեղարկել ինտերնետի սահմանափակումները Տաջիկստանում:
Դուշամբայում ԱՄՆ դեսպան Ջոն Մարկ Փամերշայմը կոչ է արել Տաջիկստանին հարգռլ խոսքի ազատությունը և ինտերնետի ազատթույունը:
Դուշանբեում Բրիտանիայի դեսպան Հյու Ֆիլիպատը ողջունել է Տաջիկստանի նախագահի կողմից ինտերնետի գների էժանացումը և ընդգծել է, որ ինտերնետը պետք է հասանելի լինի հանրության համար, որպեսզի բոլորի ձայնը լսելի դառնա:
2015 թ-ին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգ Սթարը արտաքսվեց երկրից ՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար:
Ամերիկացի այս դիվանագետն ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքար Հասանովի նշանակման, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նախազգուշացրել էր, որ նրա քաղաքականության շարունակությունը կարող է հանգեցնել հեղաշրջման երկրում:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգ Սթարի արտաքսվելուց հետո, Իլհամ Ալիևի կառավարությունը փակեց նաև Բաքվում գտնվող ԵԱՀԿ գրասենյակը:
Արևմտյան կառավարությունները, որ կարծես, ակնկալում էին, որ Հայաստանի վարչապետը կանցնի հակառուսական քաղաքականություն, զայրացած են Նիկոլ Փաշինյանի վերջին քաղաքականությունից և փորձում են նրան սպառնալ, որպեսզի նա նահանջի իր դիրքերից:
Փաստորեն, ԱՄՆ դեսպանի վիրավորանքն ուղղված ՀՀ վարչապետին, վկայում է Արևմուտքի հետ Երևանի հարաբերությունների վատթարացման և միաժամանակ Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման մասին: