Թեհրանն Իրանի հարևան երկրների քաղաքա-տնտեսական դիվանագիտության կենտրոնը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114217-Թեհրանն_Իրանի_հարևան_երկրների_քաղաքա_տնտեսական_դիվանագիտության_կենտրոնը
Իրանի մայրաքաղաք Թեհրանն այս շաբաթվա ընթացքում հյուրընկալել է հարավային ու հյուսիսային հարևան երկրների նախարարներին: Այս շաբաթ Թեհրանում տեղի է ունեցել նաև տարածաշրջանային համագումար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2019 15:10 Asia/Tehran
  • Թեհրանն Իրանի հարևան երկրների քաղաքա-տնտեսական դիվանագիտության կենտրոնը

Իրանի մայրաքաղաք Թեհրանն այս շաբաթվա ընթացքում հյուրընկալել է հարավային ու հյուսիսային հարևան երկրների նախարարներին: Այս շաբաթ Թեհրանում տեղի է ունեցել նաև տարածաշրջանային համագումար:

Հարևան երկրների հետ համագործակցությունն Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս շրջանակում, Իրանի ու հարևան երկրների պաշտոնյաների ուշադրության կենտրոնում են եղել երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղիները: Հարևան երկրների տնտեսական մեծ  պոտենցիալը  և կրոնական, լեզվային ու մշակութային ընդհանրություններն Իրանին ու հարևան երկրներին մղել են ընդլայնելու իրենց համագործակցությունները: 

Իրանի հյուսիսային, հարավային, արևելյան ու արևմտյան հատվածներում շուկայի բազմազանությունը լավ հնարավորություն է ընձեռել իրանցի գործարարներին ու Իրանի արտադրական ընկերություններին, որպեսզի վերջիններս շարունակական խորհրդակցություններով և հարևան երկրների կարիքները հաշվի առնելով որակյալ ապրանքներ արտադրելուց բացի, ակտիվ ներկայություն ունենան թիրախային շուկաներում ու բավարարեն նրանց կարիքները: 

Թեհրանում Իրան-Եվրասիա համագումարի կայացման նպատակն էր իրանցի գործարարներին և իրանական ընկերությունները ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին: Իրանը և ԵԱՏՄ-ն համագործակցելով միմյանց հետ, հանդիսանում են հյուսիսը հարավին միացնող օղակը:

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը «Եվրասիա-Իրան»  առևտրային համագումարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով տնտեսական պատժամիջոցների դեմ պայքարին ուղղված տարածաշրջանային ու արտատարածաշրջանային կազմավորումների ստեղծմանն ասել է. «Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, հաջող օրինակ է պատժամիջոցները հնարավորության վերածելու համար»:

Այդ համագումարից բացի, Թեհրանն այսօր   հյուրընկալել է Իրանի էներգետիկայի նախարարի գլխավորած քաղաքային ջրի կառավարման տարածաշրջանային կենտրոնի կառավարիչների խորհրդի 10-րդ նիստը՝ 16 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը կարևորագույն միջազգային իրադարձություններից է՝ ջրային քաղաքականության մշակման,  որոշումների կայացման, ջրհեղեղի և երաշտի կառավարման, ջրի որակի և ջրազրկման հարցերում փորձի փոխանակման համար:

Թեհրանում քաղաքային ջրի կառավարման տարածաշրջանային կենտրոնի կառավարիչների խորհրդի 10-րդ նիստի անցկացումը կրկնակի նշանակություն ունի Իրանի ազգային շահերի հետապնդման, ջրային դիվանագիտության, սահմանային գետերի, ջրօգտագործման ընդհանուր ռեսուրսների  և տեխնիկական ու  ինժեներական ծառայությունների ներկայացման ոլորտներում: Այլ խոսքով, այս տարածաշրջանային նիստը լավ հնարավորություն է՝ զարգացնելու իրանական ընկերությունների տեխնիկական և ինժեներական ծառայությունները՝ հարևան շուկաներում ակտիվ ներկայություն ունենալու համար:

Որպես օրինակ՝ Իրանը և Սիրիան, համաձայնության են եկել Սիրիայում իրանական ընկերությունների ներկայության և երկու երկրի համագործակցության շուրջ: Իրանի էներգետիկայի նախարարն այս կապակցությամբ Թեհրանում Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Իրանական ընկերությունները մասնակցելու են Սիրիայի   կոյուղու և ջրամատակարարման ցանցի վերականգնման գործին»:

Օմանի ԱԳ նախարար Յուսիֆ բին Ալավիի, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆայևի, Տաջիկստանի էներգետիկայի նախարար Օսման Ալի Օսմանզադեի, և Ղազախստանի էկոնոմիկայի ու տրանսպորտի նախարարներ Սանջար Մեքանբատուֆի և Ժանաթ Բիշնոֆի  ներկայությունը Թեհրանում, Իրանի մայրաքաղաքն այս շաբաթ դարձրեց հարևան երկրների դիվանագիտական կենտրոնը: Թեհրանում ծավալուն խորհրդակցությունների ուղերձն է՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անդորրը ՝ հարևան ու տարածաշրջանի երկրների շահերի ապահովման նպատակով: