Եվրոպան ենթարկվում է ԱՄՆ-ի բռնությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114232-Եվրոպան_ենթարկվում_է_ԱՄՆ_ի_բռնությանը
Իրանի ԱԳ նախարարն հակազդելով Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ եվրոպական եռյակի անհիմն պնդումներին ասել է. «Եթե եվրոպական եռյակը մի փոքր համաշխարհային հեղինակության է ձգտում, կարող է ամերիկյան բռնատիրությանը ենթարկվելու փոխարեն իր ինքնիշխանության իրավունքից և լիազորություններից օգտվելով հասնել դրան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2019 08:45 Asia/Tehran
  • Եվրոպան ենթարկվում է ԱՄՆ-ի բռնությանը

Իրանի ԱԳ նախարարն հակազդելով Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ եվրոպական եռյակի անհիմն պնդումներին ասել է. «Եթե եվրոպական եռյակը մի փոքր համաշխարհային հեղինակության է ձգտում, կարող է ամերիկյան բռնատիրությանը ենթարկվելու փոխարեն իր ինքնիշխանության իրավունքից և լիազորություններից օգտվելով հասնել դրան»:

Չորեքշաբթի օրը Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մի նամակ հղելով  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, կոչ են արել ՄԱԿ-ի իր նոր զեկույցում հայտարարել, որ Իրանի որոշ հրթիռներ, հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր թուիթերյան իր էջում գրել է.«Եվրոպական երեք երկրների կողմից հրթիռների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի Գլխավոր ասամբլեային հղված վերջին նամակը հուսահատեցնող սուտ է՝ ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների նվազագույն կատարման մեջ իրենց անարժանությունը քողարկելու համար»:

Սա այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանը անվանել է ընդհանուր սպառնալիք  Եվրոպայի և ԱՄՆ-ի համար: 

ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ից դուրս գալով՝ փորձել է ճնշելով եվրոպական երկրներին  և եվրոպական եռյակին ստիպել հավատարիմ չմնալ ՀԳՀԾ-ին, որպեսզի այն չեղարկվի:

Եվրոպական երեք երկրներ նախազգուշացրել են՝ ձգձգման մեխանիզմի օգտագործումը՝ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի պարտավորությունների շարունակման քայերի դեմ: Այժմ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ նրանց դիրքորոշումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների ճնշումների տակ եվրոպական երկրները անկարող են իրականացնել ՀԳՀԾ-ի պահպանման հարցով իրենց կամքն ու ինքնիշխանությունը:

 ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևն ՀԳՀԾ-ի երաշխիքն է և այն հաստատվել է ԱԽ-ի կողմից, որով չեղարկվել են վեց նախորդ հակաիրանական բանաձևերը, այդ թվում՝ 1929 բանաձևը, որը վերաբերվում էր  Իրանի հրթիռային ծրագրին: Այժմ  2231 բանաձևը միջազգայնորեն ուժի մեջ է և դա ոչ մի կապ չունի Իրանի հրթիռային ծրագրի հետ, քանի որ Իրանը, ըստ էության, չի արտադրում բալիստիկ հրթիռներ:

ՀԳՀԾ-ն պահպանելու ֆոնին Իրանի հրթիռային խնդրի բարձրացումը կախված է եվրոպացիների քայլերից ՀԳՀԾ-ի շրջանակում իրենց պարտավորությունները կատարելու համար, և դա ցույց է տալիս, որ եվրոպական կողմը չի կարող փորձում է ծածկել իր անկարողությունը: Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը չի սահմանափակում Իրանի հրթիռային ծրագիրը: Պաշտպանական կարողությունը կրկնապատկել է Իրանի Իսլամական Հանրապետության կանխարգելող ուժը և ապահովվել է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունը:

Իրանի զինված ուժերի հաղորդակցության խելացի կառավարման համակարգի շնորհանդեսի շրաջանակում գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Բաղերին ասել է, որ պաշտպանության ոլորտում ձեռքբերումներն ապահավոլ են Իրանի կայուն և անվտանգությունն ու հզորությունը:

Իրանի պաշտպանական և հրթիռային ուժը առանձին հարց են ՀԳՀԾ-ից և Եվ եվրոպական եռյակը  այս հարցը բարձրացնելով պարզապես կորցնում են իրենց միջազգային հեղինակությունը, քանի որ ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալով  եվրոպական կողմից չկարողացավ պաշտպանել գլոբալ դիվանագիտության նվաճումը և գործնականում համահունչ է ԱՄՆ հակաիրանական քաղաքականությանը: