Եվրոպան ենթարկվում է ԱՄՆ-ի բռնությանը
Իրանի ԱԳ նախարարն հակազդելով Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ եվրոպական եռյակի անհիմն պնդումներին ասել է. «Եթե եվրոպական եռյակը մի փոքր համաշխարհային հեղինակության է ձգտում, կարող է ամերիկյան բռնատիրությանը ենթարկվելու փոխարեն իր ինքնիշխանության իրավունքից և լիազորություններից օգտվելով հասնել դրան»:
Չորեքշաբթի օրը Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մի նամակ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, կոչ են արել ՄԱԿ-ի իր նոր զեկույցում հայտարարել, որ Իրանի որոշ հրթիռներ, հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր թուիթերյան իր էջում գրել է.«Եվրոպական երեք երկրների կողմից հրթիռների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի Գլխավոր ասամբլեային հղված վերջին նամակը հուսահատեցնող սուտ է՝ ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունների նվազագույն կատարման մեջ իրենց անարժանությունը քողարկելու համար»:
Սա այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանը անվանել է ընդհանուր սպառնալիք Եվրոպայի և ԱՄՆ-ի համար:
ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ից դուրս գալով՝ փորձել է ճնշելով եվրոպական երկրներին և եվրոպական եռյակին ստիպել հավատարիմ չմնալ ՀԳՀԾ-ին, որպեսզի այն չեղարկվի:
Եվրոպական երեք երկրներ նախազգուշացրել են՝ ձգձգման մեխանիզմի օգտագործումը՝ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի պարտավորությունների շարունակման քայերի դեմ: Այժմ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ նրանց դիրքորոշումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների ճնշումների տակ եվրոպական երկրները անկարող են իրականացնել ՀԳՀԾ-ի պահպանման հարցով իրենց կամքն ու ինքնիշխանությունը:
ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևն ՀԳՀԾ-ի երաշխիքն է և այն հաստատվել է ԱԽ-ի կողմից, որով չեղարկվել են վեց նախորդ հակաիրանական բանաձևերը, այդ թվում՝ 1929 բանաձևը, որը վերաբերվում էր Իրանի հրթիռային ծրագրին: Այժմ 2231 բանաձևը միջազգայնորեն ուժի մեջ է և դա ոչ մի կապ չունի Իրանի հրթիռային ծրագրի հետ, քանի որ Իրանը, ըստ էության, չի արտադրում բալիստիկ հրթիռներ:
ՀԳՀԾ-ն պահպանելու ֆոնին Իրանի հրթիռային խնդրի բարձրացումը կախված է եվրոպացիների քայլերից ՀԳՀԾ-ի շրջանակում իրենց պարտավորությունները կատարելու համար, և դա ցույց է տալիս, որ եվրոպական կողմը չի կարող փորձում է ծածկել իր անկարողությունը: Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը չի սահմանափակում Իրանի հրթիռային ծրագիրը: Պաշտպանական կարողությունը կրկնապատկել է Իրանի Իսլամական Հանրապետության կանխարգելող ուժը և ապահովվել է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունը:
Իրանի զինված ուժերի հաղորդակցության խելացի կառավարման համակարգի շնորհանդեսի շրաջանակում գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Բաղերին ասել է, որ պաշտպանության ոլորտում ձեռքբերումներն ապահավոլ են Իրանի կայուն և անվտանգությունն ու հզորությունը:
Իրանի պաշտպանական և հրթիռային ուժը առանձին հարց են ՀԳՀԾ-ից և Եվ եվրոպական եռյակը այս հարցը բարձրացնելով պարզապես կորցնում են իրենց միջազգային հեղինակությունը, քանի որ ՀԳՀԾ-ից Միացյալ Նահանգների դուրս գալով եվրոպական կողմից չկարողացավ պաշտպանել գլոբալ դիվանագիտության նվաճումը և գործնականում համահունչ է ԱՄՆ հակաիրանական քաղաքականությանը: