Մամուլի տեսություն 09.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114377-Մամուլի_տեսություն_09.12.2019
Իրանի Գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է. «Իրանը, գազի արտահանման ոլորտում, որևէ խնդիր չունի»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 09, 2019 14:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.12.2019

Իրանի Գազի ազգային ընկերության գործադիր տնօրենն ասել է. «Իրանը, գազի արտահանման ոլորտում, որևէ խնդիր չունի»:

«Քեյհան» օրաթերթ

Ի պաշտպանություն հոգևոր առաջնորդության, մի քանի օր առաջ Բաղդադից մեկնարկած Իրաքի ժողովրդի ինքնաբուխ ցույցերն արդեն հասել են այդ երկրի երկրորդ խոշոր քաղաք Բասրա: Քայլերթի ընթացքում, Իրաքի հազարավոր քաղաքացիներ, կարգախոսներ  են վանկարկել ի պաշտպանություն Այաթոլլահ Սիսթանիի  և դատապարտել են  ցանկացած խռովություն ու անկարգություն:

Ցուցարարները նաև հայտարարել են, որ հոգևոր առաջնորդի ցուցումները վստահելի  ճանապարհի քարտեզ  կարող են լինել ներկա ճգնաժամից դուրս գալու համար:

Քայլերթի մասնակիցները, այդ թվում՝ Բասրա նահանգի աշիրեթների  ավագներն ու ցեղապետերը, պահանջել են անհապաղ ընտրությունների վերաբերյալ նոր օրենք ընդունել և ձևավորել անկախ հանձանժողով՝ ընտրությունները վերահսկելու համար: Բողոքարարները  կառավարությանը կոչ են արել ձերբակալել վերջերս տեղի ունեցած խաղաղ ցույցերի մասնակիցների շարքեր ներխուժած անձանց: 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

«Լոս Անջելես թայմս» թերթի խմբագրական կազմը պաշտպանում է Թրամփի  իմպիչմենթը

Դատական կոմիտեի կողմից Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ հետաքննությունն սկսվելուց մոտ մեկ շաբաթ անց, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտել է նոր փուլ: «Լոս Անջելես թայմս» թերթը գրել է. «Մեզ համար բոլոր հարցերը պարզ են: Թրամփին պետք է իմպիչմենփի ենթարկել և թերթի  խմբագրական կազմը սատարում է Թրամփի իմպիչմենթին»:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն. «Մենք ոչ մի խնդիր չունենք գազի  արտահանման ոլորտում»

Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրենն ասել է.«Ներկայումս ոչ մի խնդիր չունենք երկրի ներսում գազի պահանջարկի ապահովման հարցում, իսկ արտահանումների ոլորտում, արդեն երեք տարի ոչ մի խնդիր չունենք»:

Հասան Մոնթազեր Թորբաթին դեկտեմբերի 8-ին «Տեխնոլոգիայի զարգացման» համագումարի շրջանակում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադառնալով գազի մատակարարմանը նշել է.«Չնայած այս տարի ձմեռն ավելի շուտ սկսվեց քան կանխատեսվում էր, բայց գազի բաժնում ոչ մի խնդիր չկա և վերամշակման գործարաններն արտադրական աշխատանքն  իրականացնում են առավելագույն ծավալով»:

«Իսկ արտահանման ոլորտում, արդեն երեք տարի ոչ մի խնդիր չկա: Գազի արտահանումը երկարատև գործընթաց է և կախված է երկրների փոխհարաբերություններից». նշել է նա:

 

«Շահրվանդ» օրաթերթ 

Իրանի գալիք տարվա բյուջեն՝ դիմադրության բյուջե 

Երեկ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին իսլամական խորհրդարանին է փոխանցել իրանական 1399 թվականի բյուջեի օրինագիծը:

Խորհրդարանում նախագահ Ռոհանին գալիք տարվա բյուջեն ներկայացրել է որպես պատժամիջոցներին դիմակայելու համար ծրագրամշակված բյուջե, ասելով.«Թշնամիները ձախողել են Իսլամական Իրանի տնտեսությունը  թուլացնելու հարցում: Կառավարությունը, ժողովրդի և խորհրդարանի պահանջներին համապատասխան, զգալի քայլեր է կատարել մակրոտնտեսության ոլորտում: Իրանն այսօր գնում է զարգացման  ու բարգավաճման ճանապարհով»:

 

Armenpress.am

Փարիզի տարածաշրջանը ռեկորդային խցանումների կապանքներում Է գործադուլի եւ անձրեւի պատճառով

Փարիզի տարածաշրջանում դեկտեմբերի 9-ին ավտոմոբիլային խցանումները հասել են 2019 թվականի համար ռեկորդային ցուցանիշների, ինչի մասին հայտնել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս պահին խցանումների ընդհանուր երկարությունը կազմում Է 631 կիլոմետր: Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանում նախորդ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել Էր հոկտեմբերի սկզբին: Ճանապարհներին բարդ իրավիճակ Է առաջացել, մասնավորապես, այն պատճառով, որ Ֆրանսիայում շարունակվում Է տրանսպորտային համակարգի աշխատակիցների գործադուլը, ինչի հետեւանքով տեղի շատ բնակիչներ ստիպված են եղել հասարակականի փոխարեն օգտվել սեփական տրանսպորտից: Իրավիճակը վատթարանում Է նաեւ մայրաքաղաքի տարածաշրջանում սկսված հորդ անձրեւի պատճառով:

Ճանապարհների մեծ բեռնվածություն Է դիտվում նաեւ Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքների, մասնավորապես, Մարսելի, Լիլի եւ Թուլուզի մերձակայքում: Արհմիությունների՝ անցյալ շաբաթվանից շարունակվող գործադուլի պատճառով դեկտեմբերի 9-ին Փարիզում հասարակական տրանսպորտի երթեւեկությունն իրականացվում Է զգալի ընդհատումներով: Առանձնապես բարդ իրավիճակ Է ստեղծվել մետրոյում եւ արվարձանային գնացքներում, որտեղ փակ են ինը գծեր: Եվս հինգ գծում գնացքները կերթեւեկեն սոսկ ժամանակի որոշակի միջակայքերում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

 

Aysor.am

Պուտինը և Զելենսկին առանձին հանդիպում կանցկացնեն Փարիզում

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին  Փարիզում Դոնբասի շուրջ «նորմանդական քառյակի» գագաթաժողովից հետո Ելիսեյան պալատում շփվելու են, հայտնում  է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը:

«Նորմանդական քառյակի» գագաթնաժողովը սկսվել է Երևանի ժամանակով ժամը մոտ 18:00-ին, դրա արդյունքների շուրջ կկայանա չորս երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը:

Պլանավորված են մի շարք երկկողմ հանդիպումներ:

 

Tert.am

Հս. Կորեան Թրամփին «անխոհեմ ծերուկ» է անվանել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները վիրավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան «անխոհեմ և ստախոս ծերուկ» անվանելով:Ինչպես հայտնում է apnews.com-ը, դա արվել է ի պատասխան Թրամփի այն հայտարարության, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն իր թշնամական վարքով չի ցանկանա փչացնել Թրամփի հետ առանձնահատուկ հարաբերությունները:Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընը «կարող է ամեն ինչ կորցնել, եթե գործի թշնամական ձևով»: Թրամփն այս մասին գրել է իր թվիթերյան էջում:«Կիմ Չեն Ընը չափազանց խելացի է և կարող է ավելի շատ բան, եթե ոչ ամեն ինչ կորցնել, եթե գործի թշնամական ձևով: Ես և նա ապամիջուկայնացման հզոր համաձայնագիր ենք կնքել Սինգապուրում»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով 2018թ. Սինգապուրում երկու ղեկավարների միջև առաջին հանդիպումը:Սրան ի պատասխան՝ հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յոն Չhոլը, որը նախկինում բանակցում էր իր երկրի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ, հայտարարել է, որ Փհենյանը կորցնելու ոչինչ ունի ու չի ընկրկի ԱՄՆ-ի առաջ:Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա «գրգռված ծերուկ է՝ զուրկ համբերությունից»:«Թրամփն այնպիսի անխոհեմ և անկայուն ծերուկ է: Հյուսիսային Կորեայի վերաբերյալ այնքան բան կա, որ Թրամփը չգիտի: Մենք կորցնելու այլևս ոչինչ չունենք»,- ասել է Կիմ Յոն Չhոլը:

 

Armenpress.am

2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI

 

2018 թվականին աշխարհի 100 խոշորագույն պաշտպանական ընկերությունների զենքի եւ ռազմական ծառայությունների վաճառքների ծավալն աճել Է 4,6 տոկոսով եւ կազմել 420 միլիարդ դոլար: Այդ մասին ասված Է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցի համաձայն՝ 2002 թվականի համեմատությամբ 2018 թվականին վաճառքների ծավալը մեծացել Է 47 տոկոսով: Վարկանիշում առաջին հինգ տեղերն զբաղեցնում են Միացյալ Նահանգների ընկերությունները, առաջատարը Lockheed Martin-ն Է: ԱՄՆ-ի հինգ ընկերությունների վաճառքների ծավալը կազմել Է 148 միլիարդ դոլար (վաճառքների ընդհանուր ծավալի 35 տոկոսը): Ռուսաստանի տասն ընկերությունների բաժին Է ընկնում վաճառքների ընդհանուր ծավալի 8,6 տոկոսը (36,2 միլիարդ դոլար): Այս ցուցանիշը նվազել Է 2017 թվականի համեմատությամբ, երբ այն կազմում Էր 9,7 տոկոս: 2018 թվանկանին նկատվել Է Թուրքիայի ընկերությունների վաճառքների զգալի ավելացում՝ 22 տոկոս (2,8 միլիարդ դոլար): Փորձագետները դա կապում են իր պաշտպանական արդյունաբերությունն արդիականցնելու՝ Թուրքիայի ձգտման հետ: Զեկույցում տվյալներ ներկայացված չեն Չինաստանի ընկերությունների վաճառքների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: