Ստամբուլում մեկնարկել է «Խաղաղություն, համագործակցություն և բարգավաճում» խորագրով Ասիայի սրտի կոնֆերանսը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114378-Ստամբուլում_մեկնարկել_է_Խաղաղություն_համագործակցություն_և_բարգավաճում_խորագրով_Ասիայի_սրտի_կոնֆերանսը
Դեկտեմբերի 9-ին Ստամբուլում մեկնարկել է Ասիայի սրտի «Խաղաղություն, համագործակցություն և բարգավաճում» թեմայով 8-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել է նաև Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2019 14:36 Asia/Tehran
  • Ստամբուլում մեկնարկել է «Խաղաղություն, համագործակցություն և բարգավաճում» խորագրով Ասիայի սրտի կոնֆերանսը

Դեկտեմբերի 9-ին Ստամբուլում մեկնարկել է Ասիայի սրտի «Խաղաղություն, համագործակցություն և բարգավաճում» թեմայով 8-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել է նաև Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել անդամ երկրների բարձրաստիճան փորձագետների հանդիպումը: Ասիայի սրտի կոնֆերանսը, որը նաև հայտնի է որպես Ստամբուլի գործընթաց, ձևավորվել է վեց տարի առաջ:

Համաժողովը նպատակ ունի հաստատել վստահություն, համագործակցություն և համատեղ ջանքեր գործադրել ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարում, զարգացնել տարածաշրջանային առևտուրն ու փոխադարձ ներդրումները:

Ստամբուլում ընթացող համաժողովի անդամների ութերորդ հանդիպումը կարևոր էր: Տասնչորս երկիր Ասիայի սրտի կոնֆերանսի անդամ են: Այս երկրները բոլորն ընդհանուր սահման ունեն Աֆղանստանի հետ և ինչ-որ առումով նրանց շահերը համընկնում են: Ստամբուլի գործընթացի անդամ երկրներն են Իրանը, Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պակիստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:

Միևնույն ժամանակ, Բրիտանիան, Ամերիկան, Ավստրալիան, Կանադան, Դանիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իրաքը, Իտալիան, Ճապոնիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Շվեդիան նույնպես Ասիայի սրտի խորհրդաժողովի հովանավորներն են: Խորհրդաժողովին աջակցում են մի շարք տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններ:

Որոշ փորձագետներ կարևոր են համարում նման կոնֆերանսի անցկացումը՝ ահաբեկչական գործունեություները կանխելու և տարածաշրջանի անվտանգությունը հաստատելու հարցում: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ կարծում են, որ գիտաժողովի նախորդ հանդիպումները ոչ մի դրական արդյունք չեն տվել:

Աֆղանստանի քաղաքական հարցերի փորձագետ Շահ Ջահան Ֆազիլաթն Ասիական սրտի համաժողովը ահաբեկչության  և տարածաշրջանային ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարի առումով կարևոր է համարում: Նրա կարծիքով այս համաժողովն անցկացնելով,  անդամ պետությունները, հատկապես Աֆղանստանի հարևանները, կկատարեն իրենց  հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարում: Դրա համար այս համաժողովը դրական քայլ է ահաբեկչության, դրա ռեսուրսների և Աֆղանստանում ահաբեկիչների բազանեի ոչնչացման ուղղությամբ»:

Չնայած Ասիական սրտի կոնֆերանսի հաջողության կամ ձախողման վերաբերյալ կողմ ու դեմ տեսակետներին, պետք է ասել, որ հակասական շահեր, տեսակետներ և քաղաքականություն ունեցող երկրներին միավորելը կարևոր ձեռքբերում է: Այս առումով, հատկապես Աֆղանստանի նման մի երկրի համար, որը հանդիսանում է այս համաժողովի հիմնական առանցքը, սա դրական և կառուցողական նախաձեռնություն է:

Մասնավորապես, աֆղան քաղաքական գործիչների խորհրդակցությունները, մասնակից մյուս երկրների հետ երկարաժամկետ և կարճաժամկետ դրական արդյունքներ կունենան այդ երկրի համար: