Տաջիկստանում ու Ղրղզստանում տեղակայվում են ռուսական ՀՕՊ համակարգեր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i11449-Տաջիկստանում_ու_Ղրղզստանում_տեղակայվում_են_ռուսական_ՀՕՊ_համակարգեր
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ Պավել Կորոտչենկոն տեղեկացրել է Տաջիկստանում ու Ղրղզստանում ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2016 08:21 Asia/Tehran
  •  Տաջիկստանում ու Ղրղզստանում  տեղակայվում են ռուսական ՀՕՊ համակարգեր

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ Պավել Կորոտչենկոն տեղեկացրել է Տաջիկստանում ու Ղրղզստանում ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին:

Ռուսաստանի ու Հայաստանի միջև նույն ոլորտում համաձայնագրի ստորագրումից հետո, Կենտրոնական Ասիայի երկու հանրապետություններում ՀՕՊ համակարգերի տեղադրման լուրն արժանացել է քաղաքական շրջանակների ուշադրությանը:

Հատկապես որ այս համակարգերի տեղադրումը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ երկրների կողմից իրականացվում է շուրջ 20-ամյա դադարից հետո:

ԱՊՀ երկրների ղեկավարները 1995 թվականի փետրվարի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում համաձայնեցին ՀՕՊ-ի տարածաշրջանային համակարգի ստեղծման շուրջ և ընդգծեցին, որ դրան կարող են միանալ նաև տարածաշրջանի այլ երկրները:

Այսօր Տաջիկստանում ու Ղրղզստանում Ռուսաստանի կողմից ՀՕՊ համակարգի ստեղծման մասին որոշումն այն պայմաններում է բարձրաձայնվում, երբ Կրեմլի իշխանություններն ավելի վաղ մտահոգություն են հայտնել ահաբեկչական խմբերի Աֆղանստանից Տաջիկստան ու Ղրղզստան ներթափանցելու կապակցությամբ:

Անատոլի Անտոնովը Տաջիկստան կատարած վերջին ուղևորության ընթացքում իր տաջիկ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Տաջիկստան զորուժ ու զինատեխնիկա փոխադրելու ծրագրերն ընդգծեց ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի, ինչպես նաև երկու երկրի միջև ռազմական համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Դա կարող է մեծացնել Տաջիկստանի ազգային բանակի պաշտպանական կարողությունները:

Դրան հաջորդեց Տաջիկստանի Խաթլանի տարածքում ռուս և տաջիկ ավելի քան 50 հազար զորայինների մասնակցությամբ ահաբեկչության դեմ պայքարին ուղղված զորավարժությունը:

Զորավարժությունը կարևորվում էր այն տեսակետից, որ առաջին անգամ դա իրականացվում էր Ռուսաստանում տեղակայված ուժերի և Տաջիկստանում հաստատված ռուս զորայինների մասնակցությամբ:

Դա ինչ-որ կերպով ապացուցում է անապահովության տարածման հանդեպ մտահոգությունների սրման և անապահովությունն Աֆղանստանից Տաջիկստան տարածվելուն ընդդիմանալու անհրաժեշտության մասին: Բացի այդ, հիշյալ զորավարժությամբ Ռուսաստանը պատրաստակամություն էր հայտնում Կենտրոնական Ասիայում ու այդ թվում Տաջիկստանում ռազմական անկանխատեսելի հավասարություններին գործնական մասնակցության համար:

Տաջիկստանի հարավային բաժնում այս զորավարժության ընդգրկած լայն տարածքը, ռուսական Սու-25 ռազմական ինքնաթիռների, Էմ Այ 24 և Էմ Այ 8 ուղղաթիռների, ինչպես նաև Թի Յու-22 Էմ 3 տեսակի ռմբարկուների կողքին ավելի քան 50 ռուսական զրահապատ ինքնագնացների մասնակցությունն ընդգծում են այս իրականությունը:

Այսօր Տաջիկստանում ու Ղրղզստանում Ռուսաստանի կողմից ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծումը չի կարող չառնչվել տարածաշրջանում տիրող քաղաքական ու անվտանգության պայմաններին:

Դիտորդները հավատացած են, որ Տաջիկստանում ու Ղրղզստանում Ռուսաստանի համագործակցությամբ ՀՕՊ համակարգի տեղադրման պատճառն ինչ էլ որ լինի չպիտի մոռանալ, որ Ռուսաստանը նպատակ ունի տարածաշրջանային ու միջազգային երկու մակարդակներում վերադարձ կատարել նախկին Խորհրդային միության շրջանակներում գործող քաղաքական, ռազմական ու անվտանգության հավասարություններ: