Մամուլի տեսություն 13.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114532-Մամուլի_տեսություն_13.12.2019
Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի ղեկավարած կուսակցության հաղթանակը եղել է ԶԼՄ-ների ուրբաթօրյա լուրերի գլխագրերում
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Դեկտեմբեր 13, 2019 13:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.12.2019

Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի ղեկավարած կուսակցության հաղթանակը եղել է ԶԼՄ-ների ուրբաթօրյա լուրերի գլխագրերում

Համշահրի օրաթերթ

Ջերեմի Քորբին. Հրաժարվում եմ Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավարն ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո, հրաժարվել է իր պաշտոնից: Նա հայտարարել է. «Սա Լեյբորիստական կուսակցության համար անհույս գիշեր էր: Քարոզարշավի ընթացքում մենք ներկայացրեցինք հույսի ու միասնության մանիֆեստը, որն ըստ երևույթին, պետք է վերացներ անարդարությունները»:

 Անդրադառնալով հանրային ծառայությունների որակը բարձրացնելու և կլիմայական ճգնաժամին դիմակայելու վերաբերյալ իր առաջարկներին, Քորբինն ասել է. «Սրանք հարցեր են, որոնք ունեն բամաթիվ կողմնակիցներ: Սակայն բրեքսիթը մեր հասարակությունն այնպես  է կիսել, որ հնարավոր չէ քաղաքական բանավեճ ունենալ»:

 

Էթեմադ օրաթերթ

Վերջին 7 ամիսների ընթացքում դեպի Ուզբեկստան Իրանի արտահանման ծավալներն  ավելացել են 63 տոկոսով

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խոսքերով, դեպի Ուզբեկստան   արտահանման ծավալները, վերջին 7 ամիսների ընթացքում 63 տոկոս աճ են արձանագել և կարող են ավելի մեծանալ:

Տաշքենդում կայացած Իրանի առաևտրականների հետ հանդիպման ժամանակ, Ռեզա Ռահմանին հավելել է. «Ուզբեկստանում մասնավոր ցուցահանդեսի կազմակերպումը, որի ընթացքում ներկայացվելու են Իրանի հնարավորությունները, կարող է հարմար առիթ լինել իրանցի և ուզբեկ առևտականների միջև համագործակցությունները ծավալելու համար»:

Նա հավելել է. «ԻԻՀ քաղաքականությունը հիմնված է առևտրական կապերի վրա, հատկապես իր 15 հարևանների հետ»:

 

Իրան օրաթերթ

Թեհրանում կայացել է Լորիս Ճգնավորյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Մի քանի օր առաջ, Թեհրանի Վահդաթ դահլիճում, կայացել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի համերգը: Համերգից առաջ հնչել է «Սրբազան պաշտպանություն» սիմֆոնիկ սյուիտը, որը կազմված է վեց մասից:

 

Ջամե Ջամ

Ջոնսոն

Եվրոպայից դուրս գալը կսկսենք հենց այսօրվանից

Բրիտանիայի վարչապետը, խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ ասել է, որ իր կուսակցության հաղթանակը նշանակում է, որ բրեքսիթը պետք է գործադրվի:

Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կոսակցության ղեկավար Բորիս Ջոնսոնն իր կուսակցության հաղթանակը պատմական է բնութագրել, նշելով, որ այն ներկա կառավարությանը հնարավորություն կտա գործադրել բրեքսիթը և միավորել հանրությանը:

Ջոնոնը հայտարարել է, որ Եվրոպայից դուսր գալու գործընթացն արդեն մեկնարկել է:

 

armenpress.am

2020 թ-ին մանկատան 300 շրջանավարտի կհանձնվի բնակարանի ձեռքբերման վկայական

2020 թ-ին մանկատան մոտ 300 շրջանավարտի կհանձնվի  բնակարանի ձեռքբերման վկայական՝ 6.3 մլն դրամի սահմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Այս տարի գուցե հասցնենք շուրջ 30 բնակարան հանձնել մանկատան շրջանավարտներին և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը կտրամադրենք նաև մյուսներին»,- նշեց Բաթոյանը:

 

armenpress.a

«Եվրանեսթ»-ի բանաձևում նշվել է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում մեծ առաջընթացի մասին

Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունված բանաձևում հիշատակվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացքում զգալի առաջընթացի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:

«The Trio Plus Strategy 2030» բանաձևում ներառվել է IDEA միջազգային կազմակերպության «The Global State of Democracy 2019» տարեկան զեկույցից մի պարբերություն: Դրանում հստակ շեշտվում է, որ Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,-ասաց Աբրահամյանն ու հիշեցրեց, որ զեկույցը ամեն տարի չափում է երկրներում ժողովրդավարության զարգացման ընթացքը:

Բանաձևում Հայաստանին վերաբերող հատվածում նշված է՝ IDEA-ի «The Global State of Democracy 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը Եվրոպայում միակ երկիրն է, որը 2017-ի հիբրիդային ռեժիմից (երկրների՝ ըստ կառավարման համակարգի դասակարգումներից մեկը -խմբ. ) 2018-ին անցում է կատարել ժողովրդավարության։

Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքները կայացել են դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում:

 

panarmenian.net

IRI. ՄԻՊ-ին վստահում է հասարակության 63%-ը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը(ՄԻՊ)հանրային բարձր վստահություն ունի։ Այդ է վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute IRI) Հայաստանի բնակիչների շրջանում անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության վերաբերյալ հրապարակված զեկույցը:

2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հարցվածների 63 տոկոսը։

Տվյալները հավաքվել են ՀՀ ամբողջ տարածքում 2019-ի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ը: Մասնակցել է 18 տարեկանից բարձր ՀՀ 1200 մշտական բնակիչ: Հարցմանը մասնակցել են երկրի տարբեր մարզերի ներկայացուցիչներ, տարբեր տարիքի և երկու սեռերի:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կրկին կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշիգնքի օտին, երե ընտրությունները կայանային 2019-ի սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին: Մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։

 

panarmenian.net

ՀՀ կժամանեն միջազգային կինոարտադրության անվանի կինոգործիչներ

 Դեկտեմբերի 13-15-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական ֆորում» միջոցառումը: ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ և կմասնակցեն քննարկումներին:

Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, ամրապնդել և ընդլայնել միջազգային համագործակցությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը, ձևավորել ժամանակակից մտածողություն՝ համաշխարհային կինոարտադրությանն ինտեգրվելու համար, հայտնում է Ազգային կինոկենտրոնը:

Ֆորումի օրակարգում ներառված են մասնագիտական դիսկուրսներ՝ Հայաստանում եղած կինոարտադրության ռեսուրսների, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների, միջազգային համագործակցության, կրթական մեթոդների մրցունակության, հայկական կինոարտադրանքի տարածման վերաբերյալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Կինոարտադրողների Համահայկական Ֆորում»-ի շրջանակներում կներկայացվեն 2019-ին պետական աջակցություն ստացած, զարգացման և արտադրական փուլի լիամետրաժ կինոնախագծերը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ և հեռանկարային համագործակցություն գտնելու նպատակով, ինչպես նաև «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին»-ին ծրագրով կներկայացվեն անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:

Կինոնախագծերի և գրական գործերի ներկայացման հարթակներին (pitching) կհրավիրվեն մշակութային ֆոնդերի, բանկերի, ֆիլմարտադրող ընկերությունների, հեռուստատեսությունների, կապի օպերատորների և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ: Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են աուդիովիզուալ ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է նոր կապերի ձեռքբերման, միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գիտելիքների արդիականացման համար: