Մամուլի տեսություն 13.12.2019
Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնի ղեկավարած կուսակցության հաղթանակը եղել է ԶԼՄ-ների ուրբաթօրյա լուրերի գլխագրերում
Համշահրի օրաթերթ
Ջերեմի Քորբին. Հրաժարվում եմ Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից
Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավարն ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո, հրաժարվել է իր պաշտոնից: Նա հայտարարել է. «Սա Լեյբորիստական կուսակցության համար անհույս գիշեր էր: Քարոզարշավի ընթացքում մենք ներկայացրեցինք հույսի ու միասնության մանիֆեստը, որն ըստ երևույթին, պետք է վերացներ անարդարությունները»:
Անդրադառնալով հանրային ծառայությունների որակը բարձրացնելու և կլիմայական ճգնաժամին դիմակայելու վերաբերյալ իր առաջարկներին, Քորբինն ասել է. «Սրանք հարցեր են, որոնք ունեն բամաթիվ կողմնակիցներ: Սակայն բրեքսիթը մեր հասարակությունն այնպես է կիսել, որ հնարավոր չէ քաղաքական բանավեճ ունենալ»:
Էթեմադ օրաթերթ
Վերջին 7 ամիսների ընթացքում դեպի Ուզբեկստան Իրանի արտահանման ծավալներն ավելացել են 63 տոկոսով
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խոսքերով, դեպի Ուզբեկստան արտահանման ծավալները, վերջին 7 ամիսների ընթացքում 63 տոկոս աճ են արձանագել և կարող են ավելի մեծանալ:
Տաշքենդում կայացած Իրանի առաևտրականների հետ հանդիպման ժամանակ, Ռեզա Ռահմանին հավելել է. «Ուզբեկստանում մասնավոր ցուցահանդեսի կազմակերպումը, որի ընթացքում ներկայացվելու են Իրանի հնարավորությունները, կարող է հարմար առիթ լինել իրանցի և ուզբեկ առևտականների միջև համագործակցությունները ծավալելու համար»:
Նա հավելել է. «ԻԻՀ քաղաքականությունը հիմնված է առևտրական կապերի վրա, հատկապես իր 15 հարևանների հետ»:
Իրան օրաթերթ
Թեհրանում կայացել է Լորիս Ճգնավորյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախմբի համերգը
Մի քանի օր առաջ, Թեհրանի Վահդաթ դահլիճում, կայացել է Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի համերգը: Համերգից առաջ հնչել է «Սրբազան պաշտպանություն» սիմֆոնիկ սյուիտը, որը կազմված է վեց մասից:
Ջամե Ջամ
Ջոնսոն
Եվրոպայից դուրս գալը կսկսենք հենց այսօրվանից
Բրիտանիայի վարչապետը, խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ ասել է, որ իր կուսակցության հաղթանակը նշանակում է, որ բրեքսիթը պետք է գործադրվի:
Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կոսակցության ղեկավար Բորիս Ջոնսոնն իր կուսակցության հաղթանակը պատմական է բնութագրել, նշելով, որ այն ներկա կառավարությանը հնարավորություն կտա գործադրել բրեքսիթը և միավորել հանրությանը:
Ջոնոնը հայտարարել է, որ Եվրոպայից դուսր գալու գործընթացն արդեն մեկնարկել է:
armenpress.am
2020 թ-ին մանկատան 300 շրջանավարտի կհանձնվի բնակարանի ձեռքբերման վկայական
2020 թ-ին մանկատան մոտ 300 շրջանավարտի կհանձնվի բնակարանի ձեռքբերման վկայական՝ 6.3 մլն դրամի սահմաններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Այս տարի գուցե հասցնենք շուրջ 30 բնակարան հանձնել մանկատան շրջանավարտներին և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը կտրամադրենք նաև մյուսներին»,- նշեց Բաթոյանը:
armenpress.a
«Եվրանեսթ»-ի բանաձևում նշվել է Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում մեծ առաջընթացի մասին
Թբիլիսիում կայացած Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունված բանաձևում հիշատակվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացքում զգալի առաջընթացի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովում հրավիրված ասուլիսում հայտնեց հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:
«The Trio Plus Strategy 2030» բանաձևում ներառվել է IDEA միջազգային կազմակերպության «The Global State of Democracy 2019» տարեկան զեկույցից մի պարբերություն: Դրանում հստակ շեշտվում է, որ Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,-ասաց Աբրահամյանն ու հիշեցրեց, որ զեկույցը ամեն տարի չափում է երկրներում ժողովրդավարության զարգացման ընթացքը:
Բանաձևում Հայաստանին վերաբերող հատվածում նշված է՝ IDEA-ի «The Global State of Democracy 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը Եվրոպայում միակ երկիրն է, որը 2017-ի հիբրիդային ռեժիմից (երկրների՝ ըստ կառավարման համակարգի դասակարգումներից մեկը -խմբ. ) 2018-ին անցում է կատարել ժողովրդավարության։
Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքները կայացել են դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիում:
panarmenian.net
IRI. ՄԻՊ-ին վստահում է հասարակության 63%-ը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը(ՄԻՊ)հանրային բարձր վստահություն ունի։ Այդ է վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute IRI) Հայաստանի բնակիչների շրջանում անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության վերաբերյալ հրապարակված զեկույցը:
2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հարցվածների 63 տոկոսը։
Տվյալները հավաքվել են ՀՀ ամբողջ տարածքում 2019-ի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ը: Մասնակցել է 18 տարեկանից բարձր ՀՀ 1200 մշտական բնակիչ: Հարցմանը մասնակցել են երկրի տարբեր մարզերի ներկայացուցիչներ, տարբեր տարիքի և երկու սեռերի:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կրկին կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշիգնքի օտին, երե ընտրությունները կայանային 2019-ի սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին: Մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։
panarmenian.net
ՀՀ կժամանեն միջազգային կինոարտադրության անվանի կինոգործիչներ
Դեկտեմբերի 13-15-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական ֆորում» միջոցառումը: ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ և կմասնակցեն քննարկումներին:
Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, ամրապնդել և ընդլայնել միջազգային համագործակցությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը, ձևավորել ժամանակակից մտածողություն՝ համաշխարհային կինոարտադրությանն ինտեգրվելու համար, հայտնում է Ազգային կինոկենտրոնը:
Ֆորումի օրակարգում ներառված են մասնագիտական դիսկուրսներ՝ Հայաստանում եղած կինոարտադրության ռեսուրսների, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների, միջազգային համագործակցության, կրթական մեթոդների մրցունակության, հայկական կինոարտադրանքի տարածման վերաբերյալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված «Կինոարտադրողների Համահայկական Ֆորում»-ի շրջանակներում կներկայացվեն 2019-ին պետական աջակցություն ստացած, զարգացման և արտադրական փուլի լիամետրաժ կինոնախագծերը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ և հեռանկարային համագործակցություն գտնելու նպատակով, ինչպես նաև «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին»-ին ծրագրով կներկայացվեն անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:
Կինոնախագծերի և գրական գործերի ներկայացման հարթակներին (pitching) կհրավիրվեն մշակութային ֆոնդերի, բանկերի, ֆիլմարտադրող ընկերությունների, հեռուստատեսությունների, կապի օպերատորների և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ: Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են աուդիովիզուալ ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է նոր կապերի ձեռքբերման, միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գիտելիքների արդիականացման համար: