ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ընդունվել է հակաիսրայելական 8 բանաձև
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114600-ՄԱԿ_ի_Գլխավոր_Ասամբլեայում_ընդունվել_է_հակաիսրայելական_8_բանաձև
Անցած օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ն վավերացրել է հակաիսրայելական 8 բանաձև, որոնցում դատապարտվել են Սիոնիստական ռեժիմի քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2019 14:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ընդունվել է հակաիսրայելական 8 բանաձև

Անցած օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ն վավերացրել է հակաիսրայելական 8 բանաձև, որոնցում դատապարտվել են Սիոնիստական ռեժիմի քայլերը:

Վերջին երկու տարիների ընթացքում, ՄԱԿ-ի ԳԱ-ն, տարբեր բանաձևեր հաստատելով, դատապարտել է Սիոնիստական ռեժիմի գործուղությունները:

2018թ. նոյեմբերին, ԳԱ-ն ընդհանուր առմամբ 15 հակաիսրայելական բանաձև էր հաստատել, որոնցից 9-ը վավերացվեցին նոյեմբերի 30-ին: Մեկ տարի անց, ՄԱԿ-ի ԳԱ-ն վավերացրեց ևս 8 բանաձև: Դրանցում դատապարտվել է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ցամաքային, ծովային ու օդային շրջափակումը, ավանաշինությունը, պաղեստինցիների բնակարանների ոչնչացումը և անհիմն մեղադրանքներով ձերբակալվելը: Բանաձևերում նաև անհրաժեշտ է համարվել աղեստինցի փախստականների վերադարձն իրենց հայրենիք:

Սիրիայի Գոլանի բարձունքների վերաբերյալ փաստաթղթում, Սիոնիստական ռեժիմին կոչ է արվել հավատարիմ մնալ ՄԱԿ-ի բանաձևերին և Գոլանի բնակիչներին Իսրայելի քաղաքացիություն չտալ:  

Հաջորդ բանաձևը բոլոր երկրներին կոչ է անում աջակցել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը՝ UNRWA-ին:

2018թ ընդունված 15 բանաձևերում նույնպես ընդգծված են վերջին 8 բանաձևերում նշված խնդիրները: Այս բանաձևերում  հիմնականում դատապարտվել են Իսրայելի հանցագործություններն ուղղված պաղեստինցիների դեմ: Այս բանաձևերի բովանդակությունը կարևոր է մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին, այս բանաձևերն ունեն բանական հիմք, որովհետև ըստ ՄԱԿ-ի, դրանք նախապես հաստատվել են ԳԱ քաղաքական հարցերի և հակագաղութատիրական հանձնաժողովի նիստում, որը հռչակված է որպես Չորրոդ հանձնաժողով:

Երկրորդ հերթին, այս բանաձևերը ցույց են տալիս, որ դրանցում, ԱԽ-ի համեմատ, ավելի արդար ու իրական վերաբերմունք է ցուցաբերվում Պաղեստինի ու Իսրայելի   կոնֆլիկտին: ԱԽ-ում ԱՄՆ-ի վետոյի իրավունքը պատճառ է դարձել, որ պաղեստինյան հակամարտության նկատմամբ վերաբերմունքն արդար չլինի և շարունակվեն պաղեստինցիների դեմ ուղղված այդ ռեժիմի հանցագործոթյունները: Իսկ քանի որ  Գլխավոր Ասամբլեայում չկա վետոյի իրավունք և որոշումները կայացվում են  մեծամասնության կողմից, հետևաբար, բանաձևերի վավերացումը չի կարող քաղաքականացվել:

Երրորդ հերթին, ՄԱԿ-ի ԳԱ 8 բանաձևերը ցույց են տալիս, որ բոլոր երկրները դեմ են Պաղեստինի հարցի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը: «Դարի գործարք» նախագծի շրջանակներում, ԱՄՆ-ը, պաշտոնապես ճանաչում է Իսրայելի ավանաշինության քաղաքականությունը, Երուսաղմի և Գոլանի բարձունքների նկատմամբ իսրայելի ինքնիշխանությունը: Դա այն դեքում, երբ մեծ թվով երկրներ, իրենց անհամաձայնությունն են հայտնել այս հարցերին:

Չորրորդ հերթին, չնայած ՄԱԿ-ի ԳԱ-ն բազմաթիվ հակաիսրայելական բանաձևեր է վավերացրել, սակայն իրականությունն այն է, որ դրանք չունեն որևէ գործնական երաշխիք:

Սիոնիստական ռեժիմը, որն ԱՄՆ-ի աջակցությամբ բացահայտորեն խախտել է ՄԱԿ-ի ԱԽ 2016թ դեկտեմբերին հաստատված 2334 բանաձևը, որևէ ուշադրություն չի դարձնում ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերին: