ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավար. Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին
Դեկտեմբերի 15-ին ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է. «Իրանի միջուկային գործարքը դեռ կենդանի է»:
Նա նշել է, որ Եվրոպան մեծ հետաքրքրություն ունի այն պահպանելու համար: ՀԳՀԾ-ի պարտավորությունների աստիճանական կրճատման, ներառյալ ուրանի հարստացման Իրանի քայլերի վերաբերյալ Բորելն ասել է, որ սահմանափակումները խախտելը չի նշանակում անցնել սահմանափակումները, և Իրանը դեռ մնում է այդ սահմաններում: Բորելը նշել է. «Ես պետք է հաստատեմ, որ չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն, Իրանը կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, և մենք ցանկանում ենք, որ նրանք շարունակեն պահպանել այդ համաձայնագիրը, որը շատ կարևոր է Եվրոպայի անվտանգության համար»:
ԵՄ արտաքին քաղաքականության նոր պաշտոնյան Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն վտանգված է, հույս է հայտնել, որ համաձայնագիրը կպահպանվի:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և ԵՄ խոստացած ֆինանսական փոխանակումների մեխանիզմի անարդյունավետությունց հետո, Իրանը հայտարարեց, որ այն սույն համաձայնագրի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն կրճատում է իր պարտավորությունների մի մասը: Իրանը մինչ այժմ չորս փուլով կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները: Թեհրանն ընդգծել է, որ կարող է վերադառնալ իր պարտավորությունների կատարմանը, եթե միջուկային համաձայնագրի մյուս անդամները կատարեն իերնց պարտականությունները: Եվրոպական կողմը, իրենց պարտավորությունների ձախողումը փոխհատուցելու փոխարեն, մի հայտարարություն տարածելով, սպառնաց Իրանին՝ ձգանի մեխանիզմի կիրառմամբ:
Դեկտեմբերի 6-ին ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստից հետո, եվրոպացիներն առերևույթ հրաժավեցին այս որոշումից: Եվրոպացիները տեղյակ են, որ Թեհրանին երբեք Իրանի միջուկային խնդրի սպառնալիքների դիմաց չի հանձնվելու և եվրոպական եռյակի կողմից հնչեցված ձգանի մեխանիզմի սպառնալիքը չի կարող փոփոխել Իրանի սկզբունքային մոտեցումը:
Եթե Եվրոպան իրոք ուզում է պահպանել իր սեփական շահերը, պետք է ձեռնարկի արդյունավետ և գործնական քայլեր ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների մասնավորապես՝ INSTEX-ի գործադրման ուղղությամբ:
Դեկտեմբերի 9-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Իրանը դժգոհ է Եվրամիությունից և ՀԳՀԾ-ի անդամ երկրներից՝ իրենց ստանձնած պարտավորությունի կատարման հարցում»:
ԵՄ արտաքին քաղաքականության նոր ղեկավարն ասել է, որ չնայած ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատմանը, Իրանը հավատարիմ է իր պարտավորություններին, և սա վկայում է ՀԳՀԾ-ն պահպանելու Թեհրանի բարի կամքի մասին: Եվ այդ պատճառով, եթե եվրոպացիներն իսկապես ցանկանում են պահպանել այս շատ կարևոր համաձայնագիրը ավելի լավ է գործադրեն INSTEX-ը: