Մամուլի տեսություն 16.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114634-Մամուլի_տեսություն_16.12.2019
Մյանմայի մուսուլմանների ցեղասպանությունը խարան է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի ճակատին: Նա, ով իրեն համարում է ազատության համար պայքարի մարտիկ , ներգրավված է եղել Մյանմայի մուսուլմանների դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործությունների մեջ:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Դեկտեմբեր 16, 2019 14:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16.12.2019

Մյանմայի մուսուլմանների ցեղասպանությունը խարան է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի ճակատին: Նա, ով իրեն համարում է ազատության համար պայքարի մարտիկ , ներգրավված է եղել Մյանմայի մուսուլմանների դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործությունների մեջ:

«Քեյհան» օրաթերթ

Վերջին չորս տարիների ընթացքում խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի կողմից ռոհինգյա  մուսուլմանների դեմ իրականացված հանցագործությունների տխուր պատմությունը ցավեցնում է յուրաքանչյուր ազատախոհ մարդու հոգին: Չնայած Աուն Սան Սու Չժին Նոբելյան մրցանակի դափնեկիր է, բայց նա ոչ մի գաղափար չունի մարդկության ու խաղաղության մասին: Նրա հրամանատարության տակ գտնվող բանակն ու բնիկ ծայրահեղականները վերջին քանի տարիների ընթացքում մոտ մեկ միլիոն մուսուլմանների ստիպել են լքել իրենց ապրելու վայրը և արտագաղթել, իսկ հազարավոր մարդկանց էլ վայրենաբար կոտորել են:

Վավերագրական տվյալների համաձայն՝ 2017 թվականի ընդամենը երկու ամիսների ընթացքում 3500 ռոհինգյա մուսուլմաններ հրի ու սրի են  քաշվել: Կանանց բռնաբարությունը, երեխաների  նկատմամբ բռնությունը,  տղամարդկանց  հրկիզումն այն հանցագործություններն են, որոննց մասին բարձրացել է միջազգային բողոքների ձայնը, սակայն դրանք կանխելու համար ոչ մի քայլ  չի արվել: 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանցի անվանի կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամի ֆիլմը ներառվել է կինոաշխարհի 10 լավագույն ֆիլմերի շարքում

 Իրանցի  անվանի ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Վավերացված պատճեն»  ֆիլմը ներառվել է  վերջին տասը տարիներին կինոաշխարհի 10 լավագույն ֆիլմերի շարքում:  

«Վավերացված պատճեն»  ֆիլմն արտադրվել է 2010 թվականին: Այն արժանացել է Կաննի «Լավագույն դերասանուհի» մրցանակին: Ֆիլմի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ժուլիետ Բինոշը: 

 

 

 «Մարդոմսալարի» օրաթերթ

Լիբանանի խորհրդարանը նիստ է գումարել՝ վարչապետ ընտրելու համար

Լիբանանի նոր կառավարություն ձևավորելու համար խորհրդակցություններ են սկսվել: Եվ Բեյրութում,  անհանդարտ գիշերներից և բախումներից  հետո, վերջապես կիրակի առավոտյան խաղաղություն է հաստատվել

Այսօր Լիբանանի խորհրդարանը նիստ է գումարել և խորհրդակցություններ անցկացրել՝ վարչապետ ընտրելու համար: 

 

«Խորասան» օրաթերթ

Ակտիվացել է Իրան-Չինաստան երկաթուղային տարանցիկ ուղին

Իրանի ճանապարհների նախարար Մոհամմեդ Էսլամին «Տրանսպորտի» չորրորդ ցուցահանդեսի բացման միջոցառման շրջանակում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է.«Մենք տարանցիկ ճանապարհին գտնվող երկրների, հատկապես հարևանների հետ փոխըմբռնման առումով խնդիր չունենք: Երկաթուղային տրանսպորտի ոլորտում հատկապես Իրանի տարածքով Չինաստանից Եվրոպա ապրանք տեղափոխելու կապակցությամբ տարածաշրջանի ու Միջին Ասիայի երկրների հետ քառակողմ ու հնգակողմ փոխըմբռնման հուշագրեր ենք ստորագրել»:

Իր աշխարհագրական դիրքի բերումով, Իրանը կարևոր տեղ ունի այդ նախագծում և կարող է ներգրավել անհրաժեշտ ներդրումների մի մասը: 

 

News.am

ՀՆԱ-ն Հայաստանում ավելացել է 7,9 տոկոսով. Համաշխարհային բանկ

2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է էական՝ 7,9 տոկոսով, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի  դեկտեմբերյան հաշվետվությունում։

«ՀՆԱ աճը մնում է ուժեղ»,- ասվում է Հայաստանի վերաբերյալ հաշվետվությունում։

Համաշխարհային բանկի փորձագետները կարծում են, որ այդ աճը զգալի չափով պայմանավորված է մասնավոր սպառմամբ։ Ինչ վերաբերում է արտադրությանը, աճի մեծ մասը բաժին է ընկել առեւտրին եւ սպասարկումներին, իսկ մնացած մասը՝ արդյունաբերությանը, հիմնականում արտադրությանը, օգտակար հանածոների արդյունահանմանը եւ շինարարությանը։

Արդյունաբերական արտադրությունը ավելացել է 9 տոկոսով, այն դեպքում, երբ արտադրությունը լեռնահանքային ճյուղում վերականգնվել է 18 տոկոսով, քանի որ սեկտորը շարունակում է վերականգնվել 2018-ին արտադրության խափանումներից հետո։

Նշվում է, որ գնաճը նոյեմբերին շարունակել է աճել, իսկ սպառողական գները ավելացել են 1 տոկոսով նոյեմբերին։ Գնաճի միջին տարեկան մակարդակը անցած տարվա նոյեմբերից մինչեւ 2019-ի նոյեմբեր մնացել է 1,5 տոկոսի մակարդակում։

Միեւնույն ժամանակ, տրանսպորտային միջոցների ներմուծման խիստ աճը եւ ոսկու արտահանման կրճատումը ավելացրել են առեւտրային դեֆիցիտը։

 

Tert.am

«Թուրքիան հանցակից է». Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին՝ սիրիական հանքերի նավթը Թուրքիային վաճառելու համար

 

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր կողմից զավթված սիրիական նավթահանքերից նավթ է վաճառում Թուրքիային, և այդ գործարքում Անկարան հանդիսանում է Վաշինգտոնի գործընկերը: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Ասադը նշել է, որ նույն նավթահանքերն ավելի վաղ գրավված են եղել նախ «Ջեբհաթ ան Նուսրա», ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների կողմից:

«Երբ ԻՊ-ը եկավ և այնտեղից հանեց «Նուսրային», ավելի ճիշտ միացավ «Նուսրայի» հետ, նրանք սկսեցին գողանալ այդ նավթը և վաճառել: Ո՞ւմ: Վաճառքը տեղի էր ունենում Թուրքիայի տարածքով: Իսկ հիմա ԱՄՆ-ն է գողանում նավթ և վաճառում Թուրքիային: Թուրքիան հանցակից է, նրա համար խնդիր չկա, Թուրքիան պատրաստ է»,-հայտարարել է Ասադը:

Նա նշել է նաև, որ Թուրքիան առաջ էլ անուղղակի դեր ուներ ահաբեկիչներից նավթի գնման գործում, և հիմա էլ գնում է այն Վաշինգտոնից:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունների ֆոնին տարածաշրջանից դուրս է բերել ամերիկյան զորքերի մեծ մասը: Ամերիկացի զինծառայողները ոչ մեծ քանակությամբ մնում են Սիրիայի հարավում և արևելքում, որտեղ, ըստ Պենտագոնի, օգնում են տեղի քրդական միավորումներին հսկել նավթահանքերը:

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ՝ մասնավորապես Սիրիայում գործելով առանց պետական իշխանությունների համաձայնության:

 

Armenpress.am 

Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի մոտ գտնվող այգում

Հռոմում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի հարևանությամբ գտնվող այգում: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը: 

Այն, նախնական պայմանավորվածության համաձայն, լինելու է կիսանդրի: Հեղինակը և նյութը, որից պատրաստված է լինելու կիսանդրին, դեռևս որոշված չեն՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանն իտալական կողմի պահանջով պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առայժմ հստակեցված չէ՝ արձանը պատրաստվելու է Հայաստանում, թե Իտալիայում։ Աշխատանքներ են տարվում 2020թ. ընթացքում կիսանդրին տեղադրելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Միլանում Կոմիտասի արձանի տեղադրմանը, ապա այդ մտահղացումը գտնվում է նախնական քննարկման փուլում և այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

2019թ. նշվում էին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 150-ամյակները: Հոբելյաններն ընդգրկվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում:

 

168.am

Պուտինը եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հեռանկարները

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Եվրոպային գազի մատակարարումը:

«Արծարծվել են ԵՄ-ի երկրների Էներգաանվտանգության ապահովման համար գազի ճյուղում համագործակցության հրատապ հարցերը, այդ թվում՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցման հեռանկարների եւ «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործման համատեքստում»,-հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նրա տվյալներով՝ ՌԴ-ի եւ Գերմանիայի ղեկավարների կողմից «դրական գնահատական Է տրվել դեկտեմբերի 9-ին «նորմանդական ձեւաչափով» Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներին, որտեղ համաձայնեցվել են Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված առանձին քայլեր, որոնք Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության կարգավորման  այլընտրական հիմքն են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: