Մամուլի տեսություն 17.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114661-Մամուլի_տեսություն_17.12.2019
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թալանում է այդ երկրի նավթը և այն վաճառում Թուրքիային
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Դեկտեմբեր 17, 2019 13:26 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն  17.12.2019

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թալանում է այդ երկրի նավթը և այն վաճառում Թուրքիային

Քեյհան օրաթերթ

Բաշար Ասադ՝ ԱՄՆ-ը թալանում է Սիրիայի նավթը

Phoenix լրատվական ծառայութանը տված հարցազրույցում, Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներկայումս զբաղված է Սիրիայի նավթը թալանելով ու այն Թուրքիային վաճառելով:

Նա հավելել է, որ Թուրքիան, համագորածակցելով ահաբեկչական խմբերի հետ, վաճառում է Սիրիայի նավթը և այս հարցում առանցքային դեր ունի:

Ասադը հավելել է, որ այդ նպատակով, Թուրքիան նախկինում համագործակցում էր Ալ Նուսրա խմբավորման, հետո՝ ԻԼԻՊ-ի, իսկ ներկայումս՝ ԱՄՆ-ի հետ:

 

Իսլամական Հանրապետություն օրաթերթ

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար. Փորձելու եմ պահպանել ՀԳՀԾ-ն

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն բազմաթիվ շահերի ունի Եվրոպայի համար և այդ կարևոր համաձայնագիրը պահպանելու համար, հարկավոր է ջանքեր  թափել:

Ֆրանս-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ ՀԳՀԾ-ն դեռևս կանգուն է, Ջոզեֆ Բորելը հավելել է. «Ես անձամբ պարտականություն ունեմ համադրել այս հարցով աշխատանքային խմբերի աշխատանքը և այդ ուղղությամբ ջանք չեմ խնայելու»:

Նա հավելել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը բխում է  Եվրոպայի շահերից:

 

Քեյհան օրաթերթ

Գազան 2020թ լինելու է անբնակելի

Անցած 12 տարիների ընթացքում, Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի շրջափակումն առաջացրել է սարսափելի ողբերգություն:

Այս շրջանի բնակիչներն ապրում են ծանր վիճակում, չունեն հնարավորություն և չեն կարողանում ձեռք բերել դեղորայք ու սնունդ:

Մեծ թվով հիվանդանոցներ ու բուժկենտրոններ կամ չեն աշխատում, կամ ունեն ծառայություններ մատուցելու նվազագույն հնարավորությունները: Շատ վատ վիճակում է նաև խմելու ջրի և էլեկտրաէներգիայի հարցը: Հրապարակվել են բազմաթիվ զեկույցներ, որոնք վկայում են, որ այդ շրջանում տիրում է մարդկային սուր ճգնաժամ: Այդ ճգնաժամն այնքան սուր է, որ կանխատեսումների համաձայն, առաջիկա ամիսներին արդեն այնտեղ հնրավոր չի լինի բնակվել:

Դա ամոթի խարան է  նախ՝ արաբական երկրների համար, որոնք սիոնիստների հետ բարեկամանալու մրցավազք են սկսել և հետո՝ համաշխարհային հանրության:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Թրամփի իմպիչմենտի հարցով կանցկացվի ընդարձակ դատավարություն

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովը, Սենատում իմպիչմենտի հարցի քվերակության շեմին,  կհրապարակի Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ ընդարձակ զեկույցը:

Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովը հայտարարել է, որ Թրամփը   առաջին անգամը չէ, որ փորձում է ընտրությունների ժամանակ ձեռք բերել արտասահմանի աջակցությունն ու խոչընդոտել այդ կապակցությամբ հետաքննություններին:

Զեկույցում նշված է, որ փաստերի համաձայն, եթե նախագահ Թրամփը կրկին ընտրվի որպես նախագահ, շարունակելու է երկրի ժողովրդավարության ու անվտանգության դեմ ուղղված  իր քայլերը:

 

armenpress.am

Վրաստանի նախագահի նստավայրը դեկտեմբերի 16-ից բաց Է այցելուների համար

 Թբիլիսիի Ատոնելիի փողոցում նախագահական պալատը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Բիլտմոր» հյուրանոցում սփյուռքի հարցերին նվիրված խորհրդաժողովում:

Պետության ղեկավարի խոսքով՝ կարեւոր Է, որ Թբիլիսիում վրացական սփյուռքի համար գոյություն ունենա վայր, որտեղ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ հնարավորություններ գոյություն ունեն իրենց հայրենիքում այն դեպքում, եթե իրենք որոշեն վերադառնալ եւ աշխատել: «Առաջին հերթին, այն (պալատը) բաց կլինի սփյուռքի համար, որպեսզի հնարավոր լինի գալ եւ ստանալ որոշ նախնական տեղեկատվություն»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին:

Նա պատրաստակամություն Է հայտնել այդ նպատակով հատկացնելու առաձնասենյակ իր նստավայրում: Սալոմե Զուրաբիշվիլին համաձայնել Է տեղափոխվել Ատոնելիի փողոցի առանձնատուն՝ այսպես կոչված Օրբելիանիների իշխանական պալատ, որտեղ ժամանակին հրաժարվել Է աշխատել նրա նախորդը՝ Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:

 

armenpress.am

Պենտագոնը պատասխանել Է ԱՄՆ-ի համար ռազմակայանները փակելու Էրդողանի հայտարարությանը

ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում Է սոսկ Անկարայի թույլտվությամբ: Պենտագոնում այսպես են արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին վռնդելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունում նշել են, որ Թուրքիայում ԱՄՆ-ի ուժերի կարգավիճակը դիտում են որպես «ՆԱՏՕ-ի գծով համագործակցության եւ ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին պաշտպանելու բազմամյա հանձնառության խորհրդանիշ»: Նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ձգտում Է պահպանել այդ հարաբերությունները՝ «Թուրքիային կոչ անելով կառուցողական քաղաքականություն վարելու տարաձայնությունների հարցում», հավելել Է Պենտագոնի ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 15-ին Էրդողանը հայտարարել Է, որ Վաշինգտոնի կողմից հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանվելու դեպքում Անկարան կարող Է ԱՄՆ-ի համար փակել Ինջիռլիքի ավիաբազան , որտեղ պահվում են ամերիկյան B61 միջուկային ռումբեր, եւ Քյուրեջիք ռազմակայանը, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասն Է:

 

panarmenian.net

Զելենսկի. Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց տարածքային ամբողջականության հարցերում, հայտնում է ուկրաինական unn.com.ua-ն:

«Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Խոսքն, առաջին հերթին Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և ղարաբաղյան հակամարտության մասին է: Մենք մշտապես սատարում ենք միմյանց ինքնիշխանության վերականգնման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության հարցերում»,-ասել է Զելենսկին:

Ըստ նրա, պետությունները շարունակում են համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ադրբեջան. Բաքվում նա առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

 

panarmenian.net

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժել է պաշտպանների բողոքը

 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը: Այս մասին հաղորդում է Factor.am-ը:

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.2 մլրդ ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.2 մլրդ ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: