Մամուլի տեսություն 20.12.2019
Իրանի նախագահը մեկնել է Ճապոնիա՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարածաշրջանային ու տնտեսական մի շարք կարևոր հարցերր քննարկելու նպատակով:
Համշահրի օարթերթ
Ռուսական լրտեսական նավը՝ ԱՄՆ-ի ափերի մոտ
ԱՄՆ Կալիֆոռնիա և Ֆլորիդա նահանգների հարավային ափերը պարեկող ԱՄՆ-ի առափնյա պահակախումբը նախազգուշացրել է միջազգային ջրերում Ռուսաստանի լրտեսական նավի ներկայության մասին:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը նախազգուշացման ազդանշան են ուղրկել այդ երկրի զինված ուժերին՝ ԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական «Վիշնյա» լրտեսական նավի տեղաշարժերի կապակցությամբ: Չնայած թույլ տեսանելիությանը, նավը չի միացրել իր լույսերը և առաջ է շարժվել:
Ջամե Ջամ օրաթերթ
Փարվիզ Մուշարաֆի արձագանքն իր մահապաժի դատավճռին
Դուբայում գտնվող Պակիստանի նախկին նախագահ Փարվիզ Մուշարաֆը Պակիստանի դտատարանի կողմից իր մահվան դատավճռի արձակման կապակցությամբ նշել է, որ այն «անձնական վրեժխնդրություն» է և ափսոսանք է հայտնել, որ իրեն վնասելու համար, օգտագործվել է օրենքը:
Նա հավելել է, որ իր դեմ արձակված դատավճիռը որոշ մարդկանց անձնական վրեժխնդրության արդյունքն է: Անդրադառնալով Պակիստանի գերագոյն դատարանի ղեկավարի այն հայտարարությանը, թե ստորագրել է գործի քննությունն արագացնելու թույլտվությունը, Մուշարաֆը նշել է, որ օրենքի շահարկելով մի անձին թիրախավորելու համար և վերջինիս իրենց կազմակերպած հնացագործության մեջ մեղադրելով, այդ մարդիկ ցույց են տալիս իրենց իրական դեմքը:
Իրան օրաթերթ
Զարիֆը Թվիթերում անդրադարձել է իրանական պատվիրակության Մալայզիա կատարած այցի ադյունքներին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն ամփոփել է Իրանի պատվիրակության այցը Մալայզիա և իր հանդիպումները իսլամական երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Նա գրել է. «Կուալա Լամպուրի համաժովոի շրջանակներում, հանդիպումներ ունեցա տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Արդյունավետ կառավարման, համապարփակ երկխոսության, ԶԼՄ-ների, թվային տնտեսության, տեխնոլոգիական ուսմունասիրությունների և զարգացման, նորարարական հիմնադրամի, առևտրի և փոխանակումների, ֆինանսական փոխանակման փոխարինող ձևերիը ու նաև համատեղ արժույթի շուրջ համատեղ փոխըմբռնման շոնրհիվ, առաջ կգնանք»:
Ջամե Ջամ
Ճապոնիայի վարչապետնը դիմավորել է Իրանի նախագահին
Ուրբաթ օրը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պաշտոնապես դիմավորել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին:
Ճապոնիա մեկնելուց առաջ, Իրանի նախագահը մեկնել էր Մալայզիա՝ մասնակցելու «Կուալա Լամպուր 2019» համաժողովին:
armenpress.am
Հայաստանում հարցվածների 61.3%-ն ընտրությունների դեպքում պատրաստ է ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին
«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն` հայաստանցիների 61.3%-ը պատրաստ է ընտրությունների դեպքում իր ձայնը տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե վաղը լինեին Ազգային ժողովի ընտրություններ: 61.3 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկեր 14.2%-ը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` հարցվածների 3,9%-ը»,- ասաց Նավասարդյանը:
Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:
armenpress.am
Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա լրագրողներին արել Է ինքնաթիռում՝ վերադառնալով Մալայզիա կատարած ուղեւորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Նրանք (ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները) ասում Էին, որ քայլեր կձեռնարկեն С-400-ի եւ F-35-ի կապակցությամբ: Բայց դրանք ավարտված գործեր են, մենք այդ մասին քանիցս խոսել ենք: Այժմ նրանք առանց ամաչելու ասում են, որ պատժամիջոցներ կսահմանեն «Թուրքական հոսքի» կապակցությամբ: Անտարակույս, նման բոլոր քայլերի համար մենք նույնպես պատժամիջոցներ կկիրառենք»,-Էրդողանի խոսքը դեկտեմբերի 20-ին մեջբերում Է NTV հեռուստաալիքը:Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի կողմից այդ քայլը կարելի Է դիտարկել որպես «բացահայտ միջամտություն Թուրքիային գործերին»:ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում Է, դեկտեմբերի 20-ին կստորագրի 2020 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն: Պլանը, մասնավորապես, նախատեսում Է հակառուսական պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Comparitech. Facebook-ի մոտ 267 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսք է եղել
Facebook-ի մոտ 267 մլն օգտատիրոջ անձնական տվյալների արտահոսք է եղել: Այդ մասին ասվում է բրիտանական Comparitech հետազոտական ընկերության հաղորդագրության մեջ:
Մասնագետները համացանցում հայտնաբերել են Facebook-ի օգտատերերի անուններ, հեռախոսներ և այլ տեղեկություններ պարունակող տվյալների բազա: Այդ տվյալներին կարելի է ծանոթանալ առանց գաղտնաբառի և գրանցման:
Տվյալների հիմնական մասը պատկանում է ԱՄՆ օգտատերերին, գրում է «Վեդոմոստին»:
Comparitech ընկերությունը համագործակցել է կիբերանվտանգության անկախ փորձագետ Բոբ Դյաչենկոյի հետ: Նա հայտնել է բազայի մասին պրովայդերին, որպեսզի հնարավոր լինի արգելափակել մուտքը բազա: Ըստ ընկերության փորձագետների, բազան հավաքել են հաքերները Վիետնամից:
panarmenian.net
ԱՀԿ. Ծխողների քանակն աշխարհում աստիճանաբար նվազում է
Ծխողների քանակն աշխարհում աստիճանաբար նվազում է, ընդ որում վերջին տարիներին ավելի քիչ են սկսել ծխել ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի տվյալները վերջին երկու տասնամյակի վերաբերյալ:
Ծխողների քանակի նվազման հիմնական պատճառն, ըստ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեսիուսի, առավել խիստ միջոցներն են, որոնք ընդունվել են երկրների մեծ մասում վերջին տարիներին:
Այժմ ծխելու ասպարեզում առաջնությունը պատկանում է Նաուրու և Կիրիբատի գաճաճ կղզի պետություններին, որտեղ ծխում է երկրի բնակչության կեսից ավելին՝ 52 %-ը: Հաջորդում են Տուվալուն 49 տոկոս ցուցանիշով, Մյանման (45%), Չիլին (45%), Լիբանանը (43%) և Սերբիան (41%):
Ըստ վերջին տվյալների, այսօր ծխում է, կամ օգտագործում է ծխախոտն այլ եղանակով, մոլորակի գրեթե յուրաքանչյուր 4-րդ բնակիչը, որոնց 80%-ը տղամարդիկ են:
Ընդհանուր առմամբ աշխարհում մոտ 1 մլրդ 337 մլն մարդ ծխում է ծխախոտ, ծխամորճ, սիգար, նարգիլե և «առանց ծխի ծխախոտային արտադրանք»: Էլեկտրոնային սիգարետներն ԱՀԿ զեկույցում հաշվի չեն առնվել:
2000-ից ի վեր ծխախոտի սպառողների քանակն աշխարհում նվազել է 60 միլիոնով, սակայն, այդ անկումը կանանց հաշվին էր: Ծխող կանանց ընդհանուր քանակը նվազել է մոտ 100 միլիոնով, գրեթե 1,5 անգամ, սակայն, ծխող տղամարդկանց թիվը նույն ժամանակահատվածում աճել է 40 միլիոնով (ծխող տղամարդկանց քանակը սկսել է նվազել միայն 2018-ին):
Ըստ ԱՀԿ կանխատեսումների, 2025-ին կծխի մոլորակի 15 տարեկանից բարձր բնակիչների միայն յուրաքանչյուր 5-րդը, մինչդեռ 2000-ին ծխում էր յուրաքանչյուր 3-ը:
Ամեն տարի ծխելու հետ կապված հիվանդություններից մահանում է ավելի քան 8 մլն մարդ, որից 1,2 մլն-ն՝ պասիվ ծխողներն են:
Զեկույցում նշվում է նաև, որ կանոնավոր ծխախոտ օգտագործողներից 43 միլիոնը 13-15 տարեկան երեխաներ են:
Ավելի վաղ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ-ում ներկայացնելով հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, հայտարարել էր, որ Հայաստանի ազգաբնակչության 28 տոկոսը ծխում է: Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում ծխում է չափահաս տղամարդկանց 52 %-ը և կանանց՝ 2-3 %-ը:
Հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագծով բարձր տուգանքներ են սահմանվում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։