Եվրոպան քննադատել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114825-Եվրոպան_քննադատել_է_Հյուսիսային_հոսք_2_գազատարի_նկատմամբ_ԱՄՆ_ի_պատժամիջոցները
Ռուսաստանից Եվրոպա գազ տեղափոխող «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը կառուցվում է ռուսական ու եվրոպական ընկերությունների կողմից, ավելացնելու է դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման ծավալները:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 22, 2019 14:12 Asia/Tehran
  • Եվրոպան քննադատել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

Ռուսաստանից Եվրոպա գազ տեղափոխող «Հյուսիսային հոսք 2» գազատարը, որը կառուցվում է ռուսական ու եվրոպական ընկերությունների կողմից, ավելացնելու է դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման ծավալները:

Սակայն ԱՄՆ-ը փորձում է պատժամիջոցների միջոցով խոչընդոտել գազատարի կառուցմանը: Եվրոպան, Ռուսաստանն ու գազատարը կառուցող ընկերությունները, դատապարտել են ԱՄՆ -ի պատժամիջոցները:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ գազատարի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները միջազգային օրենքի խախտում են և անհավասար մրցակցության օրինակ: Ռուս պաշտոնյաների կարծիքով, այս քայլը միջամտություն է ՌԴ ներքին գործերին:

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլավ Շուլզի ասելով. «Այս նախագծի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները միջամտություն են Եվրոպայի, այդ թվում՝ Գերմանիայի ներքին գործերին»:

Երկու ուղղությամբ ձգվող «Հյուսիսային հոսք 2»  գազատարը հնարավորություն ունի Բալթիկ ծովով տարեկան 55 միլիարդ խմ գազ տեղափոխել Գերմանիա: Նախագծի կապալառուն ռուսական Գազպրոմ ընկերությունն է, որը համագործակցում է Engie, OMV, Shell և Wintershall ընկերությունների հետ: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ Ռուսաստանը հանդիսանում է այդ երկրի քաղաքական, ռազմական ու տնտեսական ամենակարևոր մրցակիցը: Եվ նախագծի մեկնարկի սկզբից, ամերիկացի պաշտոնյաները հայտարարեցին, որ դեմ են դրա գործադրմանը և պատրաստ են Եվրոպայի հետ համագործակցել գազի գնման շուրջ: Ամերիկացի պաշտոնյաները փորձել են տարբեր ճանապարհներով խոչընդոտել վերոնշյալ գազատարի կառուցմանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, «Հյուսիսային հոսք 2»  գազատարը գեոպոլիտիկական զենք է, որի գործադրման դեպքում, ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը մեծանալու է: Իսկ դա դեմ է  ԱՄՆ-ի քաղաքականությանը և ցանկությանը: Եվ ներկայումս, Միացյալ Նահանգները դիմել է պատժամիջոցների զենքին՝ Եվրոպայի  նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով և թույլ չտալու, որ նախագիծը գործադրվի:

Արդեն երկար ժամանակ, Վաշինգտոնի պաշտոնյաներն ուղղակի ու անուղղակի ճանապարհներով օգտվում են պատժամիջոցների զենքից, հատկապես էներգետիկ ոլորտում: ԱՄՆ-ը ակնկալում է, որ բոլոր երկրները հետևեն իր նախանշած քաղաքականությանը, հակառակ դեպքում վերջիններս կենթարկվեն պատժամիջոցների:

Որպես օրինակ, Իրանը և Վենեսուելան, որոնք կարևոր դերակատարություն ունեն համաշխարհային էներգետիկ շուկայում, տարբեր պատրվակներով պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից: Իսկ այսօր, պատժամիջոցները հասել են Եվրոպային: Եվրոպացի պաշտոնյաները սակայն ցանկանում են, որ նախագիծն ավարտին հասնի: Նրանցից շատերն այս պատժամիջոցները համարում են Եվրոպայի շահերի դեմ ուղղված քայլ, միջամտություն եվրոպական երկրների ներքին հարցերին և ԵՄ օրենքների խախտում: Սակայն ԱՄՆ-ը շարունակում է պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել այդ երկրի սահմաններից դուրս: