Մամուլի տեսություն 23.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114860-Մամուլի_տեսություն_23.12.2019
Հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գրանցվել է անօթևանների թիվ և իրավիճակը կրիտիկական է:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Դեկտեմբեր 23, 2019 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23.12.2019

Հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գրանցվել է անօթևանների թիվ և իրավիճակը կրիտիկական է:

«Մարդոմսալարի» օրաթերթ

Աֆղանստանի ընտրությունների վիճահարույց  արդյունքները

Եռամսյա հապաղումից հետո Աֆղանստանում հրապարակվել են նախագահական ընտրությունների արդյունքները:

Աֆղանստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Աշրաֆ Ղանին ստացել է քվեների  50,64 տոկոսը և այսպիսով չեղյալ է հայտարարվել  ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը:

Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Աշրաֆ Ղանին կշարունակի պաշտոնավարել, որպես այդ երկրի նախագահ: 

 Աֆղանստանի  գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ցավում եմ նրանց համար, ովքեր չեն հարգում ժողովրդի ընտրության իրավունքն ու ժողովրդավարությունը և ընտրախախտումներ թույլ տալով, վնասում են ընտրությունների թափանցիկությանը»:

 

«Ջոմհուրդի էսլամի» օրաթերթ

Իրանում աշխատավորների  և կենսաթոշակառուների համար բնակարան  կառուցելու մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Իրանի կոոպերատիվների, աշխատանքի ու սոցիալական բարեկեցության և  ճանապարհների ու քաղաքաշինության նախարարություններն  աշխատավորների ու կենսաթոշակառուների  բնակարանների ապահովման համար համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ թիրախային քաղաքներում մատչելի գներով հարմարավետ  բնակարանային միավորներ կկառուցվեն  աշխատավորների ու թոշակառուների ընտանիքների համար: 

 

«Քեյհան» օրաթերթ

Կալիֆորնիայում անօթևանների թիվը ռեկորդային է

Կալիֆորնիայում կտրուկ աճել է անօթևանների թիվը: ԱՄՆ-ի բնակարանային շինարարության նախարարն ասել է.«Իրավիճակը ճգնաժամային է»:

Միացյալ Նահանգները համարվում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը: Այս երկրի պետայրերն ԱՄՆ-ը  համարում են ամենազարգացած երկիրն աշխարհում: Սակայն ԱՄՆ-ի մետաղադրամը մեկ այլ երես էլ ունի: Որպես օրինակ, այդ երկրում տուն ունենալն այնքան դժվար է, որ Ալաբամա համալսարանի դասախոսի խոսքով՝ ոմանք նույնիսկ հինգ տեղ աշխատելով, չեն կարողանում տուն գնել:

«Դեյլի Մեյլ»-ն անդրադառնալով Լոս Անջելեսին, գրել է.«Կալիֆորնիայի ամենախոշոր քաղաքում անօթևանների թիվն անցած 6 տարիների ընթացքում 75 տոկոս աճ է արձանագրել»:

 

«Ջոմհուրդի էսլամի» օրաթերթ

Իրանում նվազել է անգրագետների թիվը 

Անցած տարի Իրանի 10-49 տարեկան բնակիչների շրջանում գրանցված անգրագիտության ցուցանիշը վկայում է այն մասին, որ Իրանի ժողովրդի ավելի քան 96 տոկոսը գրագետ է, իսկ անգրագետների թիվը չի գերազանցում երկու միլիոնը:

Իրանի Գրագիտության շարժման կազմակերպության ղեկավար Շապուր  Մոհամմադզադեն ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով հիմնադրված գրագիտության շարժման կազմակերպության 40-րդ տարեդարձի շեմին խոսելով Իսլամական հանրապետության արժեքավոր ձեռքբերումների մասին ասել է.«Նախքան Իսլամական հեղափոխությունը(1979 թ.) յուրաքանչյուր 100 հոգուց 47-ն էր գրագետ»:

 

 

 Armenpress.am

Gallup-ը պարզել է, թե որքանով են քաղաքացիները բավարարված խորհրդարանական ուժերի գործունեությամբ

«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների մասնակիցները խորհրդարանական երեք ուժերից ամենից շատ բավարարված են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի գործունեությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք նշել, թե որքանով են բավարարված հետևյալ քաղաքական կուսակցությունների գործունեությամբ. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի գործունեությամբ լիովին բավարարված է հարցվածների 31.4-ը, ավելի շուտ բավարարված՝ 47.9%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությամբ լիովին բավարարված է 19.9%-ը, ավելի շուտ բավարարված` 46.3%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեությամբ լիովին բավարարված է 8%-ը, իսկ ավելի շուտ բավարարված է հարցվածների 38.8%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

 

 

Tert.am

Սաուդյան Արաբիան Խաշողջիի սպանության գործով մահապատժի է դատապարտել 5 մարդու 

 

Սաուդյան Արաբիայում 5 մարդ մահապատժի է դատապարտվել, ևս երեքը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ անցյալ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանն ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործում մեղավոր ճանաչվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Դատախազի տեղակալ Շալաան բին Ռաջիհ Շալաալը նշել է, որ մեղադրյալները կարող են բողոքարկել դատավճիռները: Բոլոր 11 մեղադրյալները մեղավոր են ճանաչվել սպանության համար, որը հանգեցրել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր թագավորության համար ամենամեծ դիվանագիտական ճգնաժամին:Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ թագաժառանգ արքայազն Մոհամեդ Բին Սալմանի նախկին խորհրդական Սաուդ-ալ-Քահթանին հետաքննությունից հետո ազատ է արձակվել և նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:Ալ-Քահթանիի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել ԱՄՆ-ի կողմից՝ սպանության մեջ նրա ներգրավվածության համար:Դատարանը որոշել է նաև, որ սպանության ժամանակ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոս Մոհամեդ ալ-Օթաիբին մեղավոր չէ: Դատարանի որոշումից հետո նրան ազատել են:

Հիշեցնենք, որ Խաշողջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշողջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:

 

 

PanARMENIAN.Net 

Իրաքում բողոքի ցույցերը շարունակվում են

 Իրաքի հարավում դեկտեմբերի 22-ին հազարավոր ցուցարարներ արգելափակել են ճանապարհներն ու հանրային շենքերը՝ պահանջելով իշխանափոխություն: Ցուցարարները գործող ռեժիմը համարում են կոռումպացված և անարդյունավետ:

Դեկտեմբերի 22-ին սպառվել է հրաժարական տված Ադել Աբդել Մահդիի փոխարեն նոր վարչապետ նշանակելու ժամկետը, սակայն նա դեռ շարունակում է կատարել իր պարտականությունները: Նոր վարչապետի հաստատման օրն արդեն երկու անգամ հետաձգել է նախագահ Բարհամ Սալեհը, գրում է Deutsche Welle-ն:

Փորձագետները կարծում են, որ Իրաքի քաղաքականության վրա ազդեցություն ունեցող Իրանը պնդում է, որ նշանակվի Կուսել աս Սուհայլյան, որը կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Սակայն ցուցարարները կտրականապես դեմ են նրան, ինչպես նաև 2003-ին Սադդամ Հուսեյնի տապալումից հետո առաջացած նախկին քաղաքական վերնախավի ցանկացած ներկայացուցչի:

Հակակառավարական ցույցերն Իրաքում շարունակվում են նոյեմբերից: Ակցիաների արդյունքում արդեն 460 զոհ կա, 25,000 վիրավոր: Այժմյան ցույցերն ամենալայնածավալն են երկրում 2003-ից ի վեր: