Մամուլի տեսություն 24.12.2019
Այն ընկերությունները, որոնք արտադրում են հատուկ դեղամիջոցներ, ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, մարդկային բոլոր օրենքներին հակառակ, պատժամիջոցների են ենթարկել իրանցի հիվանդներին, հատկապես նրանց, ովքեր ունեն EB հիվանդություն:
Ջավան օրաթերթ
Պատժամիջոցների ենթարկված իրանցի 1000-ի հիվանդների «դանդաղ մահը»
Չնայած իրենց քիչ թվին, նարնց ցավը մեծ է: Եվ այս փոքրիկ համայնքի համար դեղերը հասանելի չեն: Ողջ աշխարհում գործում են միայն մի քանի ընկերություններ, որոնք արտադրում են դեղորայք՝ նախատեսված հատուկ հիվանդությունների, այդ թվում՝ MPS-ի և EB-ի համար: Սակայն ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, այդ ընկերությունները, խախատելով հումանիտար բոլոր օրենքները, հրաժարվում են դեղորայք վաճառել Իրանին, պատճառ դառնալով, որ EB հիվանդությամբ տառապողները դանդաղ մահանան:
Մարդոմսալարի օրաթերթ
Թեհրանի բորսան կրկնակի աճ է արձանագրել տարբեսկզբի համեմատ
Երեկ, Թեհրանի բորսան աշխատանքի առաջին ժամերին գրանցել է 6400 միավոր աճ, հասնելով 363 հազարի և գրանցելով 100 տոկոսոանոց ռեկորդ, տարեսկզբի համեմատ:
Այսպիսով, Թեհրանի բորսայում, այս տարի ևս ցուցանիշը կրկնակի աճ է արձանագրել: Նոր փողերի մուիտքը կապիտալի շուկա և վերջին օրերին գհրանցված դոլարի տատանումները, պահանջարկի նոր ալիք են բարձրացրել: Ուսումնասիրելով նախորդ ամսվա առևտուրը, կարելի է եզրակացնել, որ աշնան վերջին ամսվա բաժնետոմսերը 16 տոկոսանոց աճ են գարնցել, ինչը համարվում է ամսական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն անցած տարվանից առ այսօր:
Քեյհան օրաթերթ
Գործադուլները հասել են Գերմանիա
Լյուֆթհանզա. Սուրբծննդյան օրերին թռիչքներ չենք ունենալու
Այն պայմաններում, երբ Ֆրանսիայում արհմիությունների ու կառավարության միջև բանակցությունները շարունակվում են և խնդիրների լուծմանն ուղղված բանակցությունները տապալվել են, արհիմիությունները հայտարարել են, որ տոնական օրերին նույնպես շարունակելու են գործադուլը: Միևնույն ժամանակ, Գերմանիայից լուրեր են հասել, որ ԵՄ-ի ու Բեռլինի միջև բանակցւթյունների անհաջող արդյունքներից հետո, Գերմանիայի ավիաուղիները հավանաբար տոնական օրերին չեն աշխատի:
Խորասան օրաթերթ
Իրանի Արաքի ռեակտորի 100 տոննա կշռող պահեստամասի տեղադրումն ավարտվեց
Նախատեսված էր, որ ՀԳՀԾ-ի անդամների աջակցությամբ, Իրանն արդիականացներ Արաքի ռեակտորը: Սակայն դա տեղի չունեցավ:
Եվ երեկ, Իրանի Արաքի ռեակտորում տեղադրվեց Իրանում արտադրված պահեստամասը: Իրանցի գիտնականների կողմից արտադրված սարքավորումն ունի 100 տոննա կշիռ:
Երեկ տեղի է ունեցել նաև Արաքի ռեակտորի երկրորդ կոնտուրի շահագործումը, որին ներկա է եղել Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը:
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
Պողպատի համաշխարհային միության հորիզոնականում Իրանը գրավում է աշխարհում առաջին տեղը
Պողպատի համաշխարհային միությունը հրապարակել է 2019թ տվյալները, որոնց համաձայն, Իրանում պողպատի արդյունաբերությունը գրանցել է 5.3 տոկոս աճ, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում այդ ծավալը կազմել է 2.7 տոկոս:
armenpress.am
Քննարկվում Է Վրաստան Էրդողանի այցի հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող Է Վրաստան այցելել 2020 թվականի գարնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջագավան: Բացի այդ, 2020 թվականի փետրվարին Անկարայում կկայանա Վրաստանի ու Թուրքիայի ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը:«Մենք թուրքական կողմի հետ պայմսանավորվել ենք, որ, ենթադրաբար, փետրվարին կնշանակվի ռազմավարական հանձնաժողովի նիստն Անկարայում, իսկ այնուհետեւ, ենթադրաբար, մայիսին նախագահ Էրդողանը կայցելի Վրաստան: Ընթանում են բանակցություններ: Թուրքիան ոչ միայն լավ հարեւան Է, այլեւ ռազմավարական գործընկեր, որն ընդունում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը»,- ասել Է դեսպանը:Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում ընթանում Է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մեւլյութ Չավուշօղլուի եւ Դավիթ Զալկալիանիի՝ թվով ութերորդ հանդիպումը, հաղորդել Է Sputnik-ը:
armenpress.am
Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը հասարակական տրանսպորտի հետ է կապված. GALLUP
Երևանի առջև կանգնած խնդիրներից քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի հարցը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Հարցման մասնակիցների 24,1 տոկոսը նշել է աղբահանության խնդիրը, կանաչապատման խնդիրը՝ 9,2 տոկոսը, վերելակները՝ 8 տոկոսը, բնապահպանական խնդիրները՝ 6,7 տոկոսը և այլն»,- ասաց Նավասարդյանը։
Հարցին՝ թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Երևանի փոփոխությունները վերջին մեկ տարվա ընթացքում, 22 տոկոսը լիովին դրական է գնահատել, 59,7 տոկոսը նշել է, որ ավելի շուտ դրական, 8,7 տոկոսը՝ ավելի շուտ բացասական և ընդհանրապես բացասական 3,8 տոկոսը։
.panarmenian.net
ՀՀ և ՌԴ քաղաքական խորհրդակցություններ՝ ԱԳՆ-ների միջև-
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ համաեվրոպական քաղաքականություն և եվրաանվտանգություն թեմայով։
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: ՌԴ կողմից խորհրդակցությունները վարեց ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ՀՀ-ՌԴ համագործակցությունը համաեվրոպական քաղաքականության և եվրաանվտանգության համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։
.panarmenian.net
Ալիև. Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է եվրաինտեգրման շրջանակում, սակայն նա հավելել է, որ Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է:
«Պետք է հասկանալ, թե եվրաինտեգրում ասելով, ինչ ենք հասկանում: Ես կարծում եմ, որ մենք քայլեր ենք ձեռնարկել եվրաինտեգրման ճանապարհին, հետագա քայլերի անհրաժեշտություն չկա և դրանք ապարդյուն կլինեն»,-ասել է Ալիևը երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում, գրում է Ինտերֆաքսը:
Որպես օրինակ նա բերել է այն փաստյը, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և այլ եվրակառույցների անդամ է: «Եթե մենք խոսում ենք եվրաինտեգրման մասին որպես անդամություն ԵՄ-ին, ապա դա անհնար է»,-ասել է նա:
Ըստ նրա, այժմ Եվրոպայում ապակենտրոնացման գործընթացներ են ընթանում և ըստ առաջատար քաղաքական գործիչների ԵՄ ընդլայնման հեռանկար չկա:
Ալիևը բերել է նաև Թուրքիայի օրինակը: Ալիևը համարում է, որ Անկարայի համար անդամակցումը ԵՄ-ին փակ է, քանի որ Թուրքիան մահմեդական երկիր է: «Այսպես կոչված ընդդիմությունը դուրս է գալիս փողոց ԵՄ դրոշներով: Նրանք ուզո՞ւմ են, որ Ադրբեջանի ճակատագիրը Բրյուսելում որոշվի: Մենք մեր ճակատագիրը չենք կարող այլոց հանձնել: Մենք մեր պատմությունն ունենք, մեր արժեքները»,-ասել է Ալիևը: