Վաշինգտոնն ընդգծել է արևմտյան Ասիայում Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությանը դիմակայելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114909-Վաշինգտոնն_ընդգծել_է_արևմտյան_Ասիայում_Ռուսաստանի_ու_Չինաստանի_ազդեցությանը_դիմակայելու_անհրաժեշտությունը
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դևիդ Շենքերը Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրելով արևմտյան Ասիայի ներքին գործերին միջամտելու մեջ, ասել է.«Վաշինգտոնը առաջիկա տարում քայլեր կձեռնարկի այդ գործընթացի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2019 15:04 Asia/Tehran
  • Վաշինգտոնն ընդգծել է արևմտյան Ասիայում Ռուսաստանի ու Չինաստանի  ազդեցությանը դիմակայելու անհրաժեշտությունը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դևիդ Շենքերը Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրելով արևմտյան Ասիայի ներքին գործերին միջամտելու մեջ, ասել է.«Վաշինգտոնը առաջիկա տարում քայլեր կձեռնարկի այդ գործընթացի դեմ»:

Անդրադառնալով արևմտյան Ասիայում ներկայություն ունենալու  ուղղությամբ Ռուսաստանի ու Չինաստանի ջանքերին, Շենքերն ընդգծել է.«2020 թվականին ԱՄՆ-ն մեծ ջանքեր կգորածդրի  տարածաշրջանում Ռուսաստանի միջամտություններին և Չինաստանի շորթումներին դիմակայելու համար»:

ԱՄՆ-ի երկու միջազգային մրցակից ուժեր, Ռուսաստանի ու Չինաստանի  ազդեցությանը դիմակայելու պատրվակով, արևմտյան Ասիայում իր ներկայությունն ամրապնդելու Վաշինգտոնի նոր հայտարարությունն արվում է այն դեպքում, երբ տարածաշրջանի երկրների իշխանությունների ու ժողովուրդների համոզմամբ, ԱՄՆ-ը հանդիսանում է տարածաշրջանում անապահովության ու անկայունության առաջացման և ահաբեկչության տարածման պատասխանատուն:

ԱՄՆ-ըն ու նրա դաշնակիցները 2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանում անվտանգության ապահովման պատրվակով հարձակվեցին  այդ երկրի վրա, սակայն այդ թվականից ի վեր Աֆղանստանում անապահովությունը, ահաբեկչությունը և թմրանյութերի արտադրությունը զգալի աճ են արձանագրել: Ի դեպ Վաշինգտոնն այդ պատերազմական երկրում  ենթահող է ստեղծել ԻԼԻՊ-ի գործունեության համար: 

ԱՄՆ-ն Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում ոչ միայն Թեհրանի դեմ պատժամիջոցները խստացրեց, այլև Իրանի սպառնալիքներին դիմակայելու պատրվակով Պարսից ծոցում և մերձակա ջրերում իր ռազմական ներկայությունն ամրապնդելով և  երեք հազար զինծառայողներ ու  օդային, հրթիռային համակարգեր և կործանիչներ ուղարկելով Սաուդյան Արաբիա, փաստորեն տարածաշրջանում նախադրյալներ ստեղծեց անապահովության ու անկայունության համար:

Պենտագոնն այդ մասին հայտարարել է, որ Արաբիայում ամերիկյան ուժերի տեղակայումը կարող է մեծացնել զսպիչ ուժը:

Իսկ Ռուսաստանը, արևմտյան երկրների ու նրանց արաբ դաշնակիցների սադրանքներից իր տարածաշրջանային դաշնակիցներին,  հատկապես Սիրիային պաշտպանելու համար, ամրապնդել է իր ռազմական ներկայությունը արևմտյան Ասիայում: Իր տնտեսական շահերի շրջանակում Ռուսաստանը  ցանկանում է ընդլայնել իր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:

Չինաստանը ևս տարբեր նպատակներ է հետապնդում արևմտյան Ասիայում: Պեկինի կարծիքով արևմտյան Ասիայի տարածաշրջանը, հատկապես Պարսից ծոցը էներգետիկայի ապահովման նպատակով կենսական նշանակություն ունի  Չինաստանի համար և Պեկինն այդ տարածաշրջանը դիտում  է, որպես չինական ապրանքների  համար կարևոր ու բարգավաճ շուկա:

Չինաստանը, որ մինչև 2030 թվականը դառնում է աշխարհի առաջին տնտեսական տերությունը, այժմվանից փորձում է իր ռազմական ներկայությունն ընդլայնել Արևմտյան Ասիայում:Այդ ուղղությամբ Չինաստանը Ջիբութիում ռազմածովային բազա է ստեղծել և Ադենի ծոցում  ու Կարմիր ծովում ներկայություն ունեն չինական ռազմանավեր:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը   միջազգային ասպարեզում,այդ թվում արևմտյան Ասիայում բռնության ու  միակողմանիության  վրա հիմնված քաղաքականություն է վարում, Ռուսաստանը և Չինաստանը ԱՄՆ-ի միակողմանիությանն ու հեգեմոնիային դիմակայելու և  բազմակողմանիությունը արմատավորելու նպատակով ցանկանում են իրենց ներկայությունն ամրապնդել արևմտյան Ասիայում: