Մամուլի տեսություն 26.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114960-Մամուլի_տեսություն_26.12.2019
Վերլուծաբանները համոզված են, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ծովային զորավարժության նպատակն է ԱՄՆ-ին ուժի ցուցադրումը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Դեկտեմբեր 26, 2019 07:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26.12.2019

Վերլուծաբանները համոզված են, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ծովային զորավարժության նպատակն է ԱՄՆ-ին ուժի ցուցադրումը:

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ծովային զորավարժություն կանցկացնեն

Անատոլու լրատվական գործակալությունը հաղորդել է, որ համաշխարհային մի շարք վերլուծաբանների կարծիքով, այս համատեղ զորավարժության նպատակն է ԱՄՆ-ին վերոնշյալ երեք երկրների ուժի ցուցադրումը:

Իրանը պատրաստվում է Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություն անցկացնել, որն Իրանի համար իր տեսակի մեջ առաջինն է 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր:

Զորավարժությունների ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց մասնագետները ակնկալում են, որ այն կանցկացվի դեկտեմբերի 27-ին՝  Հնդկական օվկիանոսում և Օմանի ծովում:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

Քուվեյթում լույս տեսնող թերթերից մեկը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան ու Քուվեյթը պատրաստվում են ստորագրել անվտանգության պայմանագիր

Ալ Ղուբիս օրաթերթը, վկայակոչելով տեղյակ աղբյուրների, գրել է, որ մի կողմից Սաուդյան Արաբիայի ու Քուվեյթի և մյուս կողմից Իրանի միջև տեղի են ուննալու բանակցություններ՝ ծովային անվտանգության համաձայնագրի ստորագրման շուրջ:

Առանց այլ մանրամասներ ներկայացնելու, թերթը գրել է, որ երեք երկրները առաջիկայում պատրաստվում են քննարկել ծովային անվտանգության համաձայնագրի մանրամասները:

 

Ջավան օրաթերթ

Իրանը գտել է աշխարհի հետ առևտրային հարաբերություններիր նոր ճանապարհներ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, երեկ կայացած կառավարության նիստում շնորհավորել է աշխարհի քրիստոնյաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ճնշումները չեն սահմանակափկվում միայն Իրանի ժողովրդով: Ռոհանու խոսքերով. «Իրանի, Մալայզիայի, Թուրքիայի և Քաթարի միջև կայացած նիստի ընթացքում, մենք հասկացանք, որ մյուս երկրները նույնպես խնդիրներ ունեն Միացյալ Նահանգների հետ»:

Նա հավելել է. «Մենք գտել ենք տարբեր երկրների հետ առևտուր իրականացնելու նոր ճանապարհներ: Այդ երկրներից են Հնդկաստանը, Մալայզիան, Թուրքիան, Չինաստանը և Ռուսաստանը»:

 

Էբթեքար օրաթերթ

Թրամփը սպասում է իր ամանորյա նվերին

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատարստվում է ամանորյա նվեր մատուցել Թրամփին

Կորեական թերակղզու իրավիճակը կայունացնելու կապակցությամբ Թրամփի կողմից բանակցությունների մասին որոշում կայացնելու համար Հյուսիսային Կորեայի սահմանած ժամկետից միք անի օր առաջ, միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Կիմ Չեն Ընի կողմից Դոնադլ Թրամփի  համար նախաեստված ամանորյա նվերին:

Թրամփի և Ընի միջև երեք հանդիպումներից հետո, երբ Հյուսիսային Կորեան հրթիռային  որձարկում իրականացրեց, կողմերի միջև լարվածությունը կրկին սրվել է:

 

armenpress.am

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ. Վարչապետն ամփոփեց տնտեսական ցուցանիշները

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ տարեկան տնտեսական արդյունքներին և ընդգծեց, որ տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ: «Երեկ վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբերի և 11 ամիսների տնտեսական ցուցանիշները: Պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է: Նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,1 տոկոս: Շատ կարևոր է, որ նոյեմբերի ցուցանիշներով արտահանման աճ ունենք 25,7 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,6 տոկոսով, շինարարությունը՝ 4,8 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը՝ ավելացնելով, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս, արտահանման աճը՝ 9 տոկոս:

«Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո, սրանք արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում»,- նկատեց Վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ 11 ամսում ունենք կոնյակի արտահանման մոտ 27 տոկոս աճ: «Սա շատ կարևոր է, որովհետև ուղիղ  ձևով ապահովում է գյուղատնտեսության զարգացումը: Կարծում ենք՝ այս ուղղությամբ զարգացումները շարունակվելու են առաջիկա տարիներին՝ հատկապես  հաշվի առնելով, որ գինիների արտահանումը 11 ամսում աճել է 55 տոկոսով, իսկ մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով: Սա նոր զարգացում է մեր տնտեսության մեջ: Ունեցել ենք բուսական ծագման արտադրանքի արտահանման աճ 18,5 տոկոսով: Շատ մեծ աճ ունենք հատկապես վարունգի և ելակի արտահանման ուղղությամբ: Շոկոլադի արտադրանքի արտահանման աճը կազմել է շուրջ 15 տոկոս: Կարծում ենք, որ տարին կամփոփենք 7,5 տոկոս տնտեսական աճով, իսկ արտահանման աճը կլինի 10 տոկոս»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

 

armenpress.am

 

Վրաստանի արվեստի գործիչները բաց նամակ են հղել երկրի իշխանություններին

 Վրաստանի արվեստի նշանավոր գործիչները բաց նամակ են հղել հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիային, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին եւ խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեին եւ հորդորել են ստեղծել մշակույթի նախարարություն՝ որպես առանձին գերատեսչություն: Ներկայում Վրաստանում գործում Է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այնպիսի գերատեսչությունների միավորումը, ինչպիսին են կրթությունը եւ գիտությունը, մշակույթն ու սպորտը, Էականորեն սահմանափակել Է Վրաստանում մշակույթի զարգացման հնարավորությունները, քանի որ մշակույթի ոլորտի մեջ մտնող բոլոր ճյուղերին, իրենց հերթին, հարկավոր Է լուծել բազմաթիվ ինստիտուցիոնալ, ֆինանսական ու իրավական խնդիրներ»,-ասված Է Imedi հեռուստաալիքի կողմից հրապարակված ուղերձում:

Նամակն ստորագրել են արվեստի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են՝ ռեժիսորներ Ռոբերտ Ստուրուան, Էլդար Շենգելայան, Թեմուր Չխեիձեն, կոմպոզիտորներ Նիկոլոզ Ռաչվելին, Դաթո Էվգենիձեն, դերասաններ Կախի Կավսաձեն, Նինելի Չանկվետաձեն, Վրաստանի «Սուխիշվիլի» ազգային բալետի տնօրեն Նինո Սուխիշվիլին եւ շատ ուրիշներ: Մշակույթի առանձին նախարարություն ստեղծելու օգտին հանդես են եկել նաեւ Վրաստանի թատերական ընկերությունը, Նկարիչների միությունը, Ճարտարապետների միությունը, Կոմպազիտորների միությունը եւ ուրիշներ, հաղորդել Է Sputnik-ը:

 

panarmenian.net

Սիրիան դատի կտա ԱՄՆ-ին նավթային ռեսուրսները թալանելու համար

Սիրիայի իշխանությունները հայց են նախապատրաստում ԱՄՆ դեմ՝ նավթային ռեսուրսների թալանի համար: Դամասկոսն ուսումնասիրում է տարբերակները, թե ինչպիսի միջոցներ կարող են ձեռնարկվել Վաշինգտոնի դեմ միջազգային մակարդակով:

Ինչպես նշել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շահաբանը Al Mayadeen հեռուստաալիքին, Սիրիայի իշխանությունները ցանկանում են ազատել տարածքն ու նավթի հանքավայրերն ԱՄՆ ներկայությունից, որը խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը: Նա ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարություններն այն մասին, թե ամերիկյան զորքերը «պահպանում են» Սիրիայի նավթը, անհիմն է անվանել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, ամերիկացիները մտադիր են պաշտպանել ածխաթթու գազի աղբյուրները ոչ այնքան միջազգային ահաբեկիչներից, որքան պաշտոնական Դամասկոսից, ինչպես նաև ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերի խոսքերով, Ռուսաստանից:

 

panarmenian.net

Մակրոնը կհրաժարվի նախագահական թոշակից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի կենսաթոշակային համակարգի բարեփոխման մտադրությունը լուրջ դիմադրություն է առաջացրել երկրում, կհրաժարվի հատուկ նախագահական թոշակից, երբ հեռանա պաշտոնից: Այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատը, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ 1955-ին ընդունված օրենքի, Ֆրանսիայի նախագահները պաշտոնից հեռանալուց հետո ամսական մոտ 6,200 եվրո են ստանում (նշված է չհարկված գումարը):

Մակրոնը կհրաժարվի թոշակից և կփոխի երկրի բարձրաստիճան անձանց համար գործող կարգը՝ համահունչ դարձնելով այն նոր կենսաթոշակային համակարգին: 42-ամյա Մակրոնը, նույնիսկ եթե երկրորդ անգամ վերընտրվի, պաշտոնից հեռանալուց հետո բավական ժամանակ կունենա մինչ կենսաթոշակային տարիքը: Սակայն, նա կհրաժարվի արտոնություններից, «իր գործողություններում հետևողական լինելու համար»:

Բացի այդ Ֆրանսիայի նախագահը, որն այցով գտնվում է Կոտ դ' Իվուարում, կոչ է արել ազգային երկաթուղային ընկերությանը Սուրբծննդյան տոների կապակցությամբ դադարեցնել գործադուլը, որը կաթվածահար է արել երկաթուղային երթևեկությունը Ֆրանսիայի զգալի մասում: