Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի եռակողմ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i114962-Իրանի_ՌԴ_ի_և_Չինաստանի_եռակողմ_զորավարժությունը
Միջազգային առևտրի անվտագության մակարդակի բարձրացման շրջանակներում Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի առաջին եռակողմ զորավարժությունը անցկացվելու է Հնդկական ովկիանոսի հյուսիսում և Օմանի ծովում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2019 08:30 Asia/Tehran
  • Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի եռակողմ զորավարժությունը

Միջազգային առևտրի անվտագության մակարդակի բարձրացման շրջանակներում Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի առաջին եռակողմ զորավարժությունը անցկացվելու է Հնդկական ովկիանոսի հյուսիսում և Օմանի ծովում:

Չորեքշաբթի օրը, նշելով որ այս զորավարժությունը հատուկ նշանակություն ունի, Իրանի զինված ուժերի ավագ խոսնակ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ասել է.«Հնդկական օվկիանոսն ու Օմանի ծովը համաշխարհային առևտրի կարևորագույն տարածաշրջաններից են համարում և մեծ թվով երկրներ երթևեկում են այս ջրերով: Այս պատճառով էլ տվյալ տարածաշրջանում անվտանգության հաստատումը մեծ նշանակություն ունի:

Իրանը մշտապես ուշադրություն է դարձրել ծովային անվտանգությանը և ԻԻՀ բանակի նավախմբերը այս շրջանակերում ազդեցիկ ներկայություն ունեն ծովային տարբեր շրջաններում: Իրանի բանակի նավախմբերի հիմնական նպատակը ծովահենության ու ահաբեկչության դեմ պայքարն է: Դրանք կարևոր դերակատարություն ունեն ծովային ճանապարհներով իրականցվող միջազգային առևտրի անվտանգության ապահովման հարցում:

Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասը և Օմանի ծովը միջազգային առևտրի կարևորագույն տարածաշրջաններից են համարվում և այս շրջաններում կայուն անվտանգության հաստատումը մշտապես գտնվում է երկրների ուշադրության կենտրոնում: Հենց այս շրջանակներում Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը առաջիկա օրերն կանցկացնեն «Ծովային անվտանգության» և «Ծովային օգնության» համատեղ զորավարժություն:

Երեք երկրները ծովային ոլորտում ունեն ընդհանուր փորձառություններ, և համատեղ զորավարժության անցկացմամբ, Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջանի ու Օմանի ծովի հավաքական անվտանգությունն ավելի ամուր կլինի:

Որպես միջազգային առևտրի ու էներգետիկայի փոխանցման զարկերակ, այս ռազմավարական շրջաններում նավերի ծավալուն երթևեկությունը կրկնապատկում է անվտանգության խնդրին ուշադրություն դարձնելու հարցը և այս շրջանակներում Իրանի, ՌԴ-ի ու Չինաստանի համատեղ զորավարժությունը նույնպես տարածաշրջանային ու համաշխարհային նշանակություն է ստանում:

Զորավարժության առաջին կարևոր ուղերձն այն է, որ տարածաշրջանի երկրներն են ապահովում ծովային առևտրի մայրուղու անվտանգությունը և արտատարածաշրջանային երկրների ներկայությունն այս կապակցությամբ անօգուտ է:

Համատեղ զորավարժության մյուս ուղերձը քաղաքական բնույթ ունի և խոսում է ծովային- ռազմական ու օգնության տարբեր ոլորտներում այս երեք երկրների ռազմավարական համագործակցության մասին:

Բացի այդ, տարածաշրջանում քաղաքական ու ռազմական համագործակցության ոլորտում ՌԴ-ն Իրանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Չինաստանը՝ նավթի ամենամեծ գնորդը: Հետևաբար այս երկրների համատեզ զորավարժությունը կարևոր ուղերձ է հղում այլ ուժերին:

Անատոլու գործակալությունը, հղում անելով միջազգային հարաբերությունների ու գեոպոլիտիական հացերի փորձագետներին, Իրան-ՌԴ-Չինաստան համատեղ զորավարժության մասին գրել է.«Փաստորեն այս զորավարժությունը ուժի ցուցադրություն է ԱՄՆ-ին»:

Երեք երկրների ծովային զորավարժությունը համաշխարհային ասպարեզում նշանակալի իրադարձություն է և ցույց է տալիս, որ բացի ռազմական և քաղաքական ոլորտում համագործակցության լավ մակարդակից, նրանք նաև ձգտում են ընդլայնել համագործակցությունը, ինչը երաշխավորում է հավաքական անվտանգությունը: