Իրան, Ռուսատսան, Չինաստան համատեղ զորավարժությունը՝ որպես տարածաշրջանային անվտանգության արդյունավետ մոդել
Հնդկական օվկիանոսի և Օման ծովի ռազմավարական տարածքում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային զորավարժությունների անցկացումը տարածաշրջանային համագործակցության ձև է՝ հեռու արտատարածաշրջանային ուժերի ներկայությունից:
Քառօրյա զորավարժությունը, որը մեկնարկել է ուրբաթ օրը, վկայում է դրական համագործակցության և խնդիրները լուծելու պատրաստակամության մասին:
Աշխարհի տարբեր շրջաններում նավարկության ազատությունը և ազատ առևտուրը երաշխավորելու ջանքերն իրականացվում են նույն տարածաշրջանի երկրների հետ գործընկերության միջոցով, իսկ արտաքին ուժերի ներկայությունը, լարվածությունից բացի, այլ արդյունք չի կարող ունենալ:
Արևմտյան Ասիայի անվտանգությունը միշտ էլ մտահոգել է տարածաշրջանի երկրներին: Եվ Օմանում, Պարսից ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսայում ծովային անվտանգության ապահովումն ավելի ու ավելի է կարևորվում ՝ միջազգային առևտրի և էներգիայի փոխանցման հարցում տվյալ տարածաշրջանի կենսական նշանակության պատճառով:
Համագործակցության այնպիսի մոդելի կիրառումն ինչպիսին է Հնդկական օվկիանոսի և Օմանի ծովի ռազմավարական տարածքում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային զորավարժությունը, այս ռազմավարական տարածաշրջանում կայուն ծովային անվտանգության ապահովմանն ուղղված արդյունավետ քայլերի լավ օրինակ է:
Համատեղ մտահոգություններն ու քաղաքականությունները, տարածաշրջանի առանձնահատկություններին ծանոթալան ու դրա անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլերն ավելի են կարևորում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացումը:
Այս կապակցությամբ, Իրանի նավատորմի հրամանատար, ծովակալ Հուսեյն Խանզադին հինգշաբթի օրը հայտարարել է. «Հնդկական օվկիանոսում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ ծովային զորավարժության նպատակը տարածաշրջանի անվտանգության, ինչպես նաև տնտեսական, քաղաքական, սոցիալական ու պաշտպանական ոլորտներում իրար հետ համագործակցող երկրներում անվտանգության ապահովումն է»:
Միջազգային խոշոր ջրային տարածքներում ահաբեկչությունն ու ծովահենությունն ու վառելիքի մաքսանենգությունը միջազգային ծովային առևտրի և էներգիայի տեղափոխվան ուղու վրա գտնվող երկրների ընդհանուր մտահոգությունն են: Այս խնդիրների լուծմանը և կայուն ծովային անվտանգության հասնելը հնարավոր չէ միակողմանի քաղաքականության միջոցով:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը, որպես միակողմանի քաղաքականությանը դեմ հանդես եկող խոշորագույն պետություններ, տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը տեսնում են կայուն համագործակցության մեջ և վերոնշյալ զրավարժությունն ուղղված է այդ նպատակի իրագործմանը:
Այս կապակցությամբ, չինական Global Times օրաթերթը հինգշաբթի օրը գրել է, որ Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ զորավարժությունը նախազգուշացում է Միացյալ Նահանգներին, որը համաշխարհային հարցերի լուծմանը ցուցաբրում է միակողմանի մոտեցում:
Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում անցկացվող զորավարժության նպատակն է ոչ ասել միակողմանիությանը և տարածաշրջանային ու ներքին համագործակցության վրա հիմնված անվտանգության հասկացություն, ինչպես նաև աշխարհին խաղաղության, անվտանգության և բարի կամքի ուղերձը փոխանցելն է: