Մամուլի տեսություն 28.12.2019
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին անգամ Չաբահարի նավահանգստում անցկացվեց է Իրանի, ՌԴ-ի և Չինսատանի Ծովուժերի նավատորմերի համատեղ զորավարժությունը:
«Համդելի»
Ս. Ծննդյան տրամադրություն Իրանի փողոցներում
Ձմեռպապը որտեղիեց եկավ և իրանցիները ինչո՞ւ են սիրում մասնակցել փրկչական Նոր տարվա տոնակատարություններին: Բավական է մի քիչ քայլել բազմամարդ փողոցներում, որպեսզի տեսնեք ու զգաք տարեվերջի ու Ս. Ծննդյան տոների անցկացման բերումով ժողովրդի բարձր տրամադրությունը: Մի քանի օր առաջ «Վահդաթ» համերգասրահում Մայեստրո Ռազմիկ Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում կատարվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Անցնող վերջին տարիների ընթացքում ուշագրավ է այն, որ անցյալ մեկ տասնամյակի համեմատությամբ Իրանի փողոցներում քանակի առումով Ս. Ծննդյան տոնի հետ կապված տարրերն ավելացել են: Ժողովուրդն իրականացնելով այն ավանդույթները, որոնք այնքան էլ չեն առնչվում իրենց կրոնի հետ, որոշել են մասնակից լինել իրենց քրիստոնյա հայրենակիցների ուրախությանը:
«Մարդոմսալարի»
Մի այլ իրանատյացի վերջը
Վաշինգտոն փոստ օրաթերթը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայք Պոմպեոյին փոխարինող է փնտրում:
Վերջին ամիսների ընթացքում Պոմպեոյի պետքրտուղարի պաշտոնից հերաժարվելու և Սենատում որպես Կանզաս նահանգի պատգամավոր թեկանծություն առաջադրելու վերաբերյալ ենթադրությունները ավելացել են:
Վաշինգտոն փոստը գրել է.«Պոմպեոն ասել է, որ Սենատի ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու, բայց նրան մոտ կանգնած անձինք ասել են, որ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սակայն այս խնդիրը չի կարողացել կանխել, Պոմպեոյին փոխարինելու հարցով, Թրամփի կառավարության մեջ գաղտնի մրցակցության մեկնարկը»:
«Խորասան»
Արևելյան եռանկյունու կտրուկ պատասխանը ԱՄՆ-ին
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին անգամ Իրանի Չաբահար նավահանգստում Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի նավախմբերի ներկայությամբ, Հնդկական ովկիանոսի հյուսիսային շրջանի 17 հազար քկմ. ջրային տարածքում մեկնարկել է հիշյալ երեք երկրների եռօրյա համատեղ զորավարժությունը: Մի զորավարժությունը, որ «Ռոյտերսը» բնութագրել է աննախադեպ և «Արաբ Նյուզը» այն համարել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի կողմից վերջերս անցկացված համտեղ զորավարժության պատասխան քայլը: Global Times-ը գրել է.«Չինաստանի կառավարությունը այս զորավարժությունը համարել է ԱՄՆ-ին ուղղված կարևոր ուղերձ և երեք կարևոր երկրների հարաբերությունների խորացման նշան»:
«Ջոմհուրի Էսլամի»
Էրդողան.«Լիբիան Օսմանական կայսրության և Աթաթուրքի կողմից լիբիացիներին վստահված երկիրն է»
Թունիսից վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահն ասել է, որ Լիբիայի ազգային միասնության կառավարությունը Թուրքիայց խնդրել է զորք ուղարկել Լիբիա:
«Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կապված նահանգապետների հետ հանդիպման ժամանակ, նշելով որ «Լիբիան Օսմանական կայսրության ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից այդ երկրի քաղաքացիներին վստահված երկիր է» Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Ներկա դրությամբ Թուրքիան Լիբիայում իր ուժերը տեղակայելու համար հարմար վայր է որոնում»:
armenpress.am
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական
Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետություններից Սիրիա է վերադարձել ավելի քան երկու հազար փախստական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված Է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողության ռուսական կենտրոնի տեղեկագրում:
«Անցյալ օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 2 հազար 128 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 1372 մարդ (412 կին, 700 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով՝ 756 մարդ (227 կին, 386 երեխա)»,-ասված է հայտարարությունում:
Մեկ օրվա ընթացքում երկրի ներսում մշտական բնակության վայրեր են տեղափոխվել երեք փախստական:
tert.am
ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ` Պուտինի «կտրուկ արտահայտություններից» հետո
Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որ ինքը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ` նացիստական Գերմանիայում լեհական դիվանագիտական առաքելության ղեկավարի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կտրուկ արտահայտություններից հետո:
«Ինձ կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Ես զրուցել եմ արևելյան դեպարտամենտի տնօրենի հետ»,- պատմել է Անդրեևը:
Նա հավելել է, որ զրույցը եղել է «կոշտ, բայց միանգամայն կոռեկտ»:
«Նա ներկայացրեց լեհական կողմի դիրքորոշումը, ես`ռուսական կողմի»,- պարզաբանել է դիվանագետը:
«Խոսքը սկզբում ԱՊՀ գագաթնաժողովում, այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Պուտինի ելույթի մասին էր: Մենք ոչ մեկի թույլ չենք տա մեզ դաս տալ: Մենք ասելիք ունենք` այդ թվում նաև պատմական քաղաքականության թեմայի վերաբերյալ»,- հավելել է նա:
Պուտինը, երեքշաբթի ելույթ ունենալով ՌԴ ՊՆ խորհրդի ընդլայնված նիստում, «տականք ու հակասեմական խոզ» էր անվանել նացիստական Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յուզեֆ Լիպսկուն, որն աջակցում էր Ադոլֆ Հիտլերին և նրա` Լեհաստանի հրեաներին Աֆրիկա «մեռնելու» ուղարկելու մասին գաղափարին:
panarmenian.net
Արցախի ՊՆ․ 2019-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման ու կրակոցների թիվն ամենացածրն է` 2010-ից ի վեր
2019-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն: Այդ մասին ասվում է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2019-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է` 2010 թվականից ի վեր։
Ամենօրյա ռեժիմով իրականացվող մեծածավալ ինժենարա-ամրաշինական աշխատանքների և առաջնագծի՝ տեսադիտարկման համակարգերով կահավորման շարունակական գործընթացների արդյունքում ոչ միայն էապես բարձրացվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, այլև գրեթե իսպառ վերացել է ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի հավանականությունը: Բացառությամբ սեպտեմբերի 22-ի դեպքի, երբ հակառակորդը ՊԲ հարավ-արևելյան (Կարախանբեյլի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ շպրտվել իր ելման դիրքերը, տարվա ընթացքում նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվել:
Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց` հրաձգային զինատեսակների հետ մեկտեղ կիրառելով նաև 60 միլիմետրանոց ականանետ (13 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (32 արկ): Այստեղ հարկ է ընդգծել, որ տարվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ու արձակած կրակոցների թվաքանակը ամենացածրն է` 2010 թվականից ի վեր:
«Անդրադառնալով արցախյան հիմնահարցին, պետք է արձանագրենք, որ չնայած այս տարի լրացավ կողմերի միջև կրակի դադարեցման համաձայնագրի ստորագրման 25-ամյակը` խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել, քանի որ պաշտոնական Բաքուն ոչ միայն շարունակում էր մերժել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, այլև արհամարհում էր համանախագահների կողմից առաջ քաշված վստահության կառուցման միջոցները` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Բանակցությունները առաջ տանելու ուղղությամբ տարվա ընթացքում հակամարտող կողմերի միջև ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած հանդիպումներն ու ոչ պաշտոնական շփումները, ինչպես նաև ԱԳ նախարարների թվով վեց հանդիպումներից և ոչ մեկը ի զորու չեղան առաջընթաց գրանցել` կողմերի հակադիր դիրքորոշումների պատճառով:
Ընդհանրացնելով վերոնշյալը` պետք է արձանագրենք հետևյալը. բանակցությունների սեղանին առաջընթացի բացակայությանն ու Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններին պաշտպանության բանակը ամբողջ տարվա ընթացքում գործով հակադրեց իր ուժն ու մարտունակությունը և շարունակեց պարտադրող դերակատարում ունենալ առաջնագծում` դրանով իսկ ապահովելով Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը», ասվում է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ։
panorama.am
Բայդենը հրաժարվել է ցուցմունք տալ Թրամփի դեմ
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը հրաժարվել է ցուցմունքներ տալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի շրջանակում։ Այս մասին նա հայտարարել է «The Des Moines Register»- ին տված հարցազրույցում, հաղորդում է lenta.ru-ն։
Բայդենը հայտնել է, որ ցուցմունք չի տա Թրամփի դեմ, նույնիսկ եթե ԱՄՆ Սենատը նրան համապատասխան կանչեր ուղարկի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ օրենսդիրների համար «չափազանց կեղծավոր կլիներ» նման խնդրանք ներկայացնելը:
Նա նաև կարծում է, որ իր մասնակցությունը իմպիչմենտի գործընթացին կարող է օգտագործվել Թրամփի կողմից։
ԱՄՆ-ի Կոնգրեսն իմպիչմենթի գործընթաց է սկսել նախագահ Թրամփի դեմ։ Քաղաքական սկանդալի պատճառ են դարձել այս տարվա հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսային խոսակցության հրապարակումները։
Նշվում է, որ այդ խոսակցության ժամանակ Թրամփը սպառնացել է Զելենսկուն՝ սառեցնել Կիևին տրվող ռազմական օգնությունը, ապա՝ կրկին վերականգել, եթե ուկրաինական իշխանությունները վերսկսեն հետաքննությունը ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու նկատմամբ։