Մամուլի տեսություն 30.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 30-ի (Դեյ ամսի 9-ի՝) հերոսական սխրագործության 10-րդ տարելիցն է: Դեկտեմբերի 30-ին Իրանի ժողովուրդը մեկ անգամ ևս մասնակցելով քայլերթի, իր հաստատման կնիքը դրեց Իսլամական հանրապետության համակարգի վրա:
«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ
«Արաբական Միացյալ Էմիրությունների միջուկային ծրագիրը կարող է հանգեցնել Չերնոբիլի նման աղետի». Դեյլի թելեգրաֆ
Բրիտանական «Դեյլի թելեգրաֆ» թերթը գրել է.«Արաբական Միացյալ Էմիրությունների միջուկային ծրագիրը չունի անվտանգության կարևոր ցուցանիշներ և սպառնում է շրջակա միջավայրին: Այն կարող է հանգեցնել Միջին Արևելքում միջուկային սպառազինության մրցավազքի, իսկ անվտանգության կարևորագույն տարրերի բացակայությունը կարող է Պարսից ծոցում հանգեցնել Չերնոբիլի նման միջուկային աղետի»:
Թերթը գրել է.«Բրիտանիայի միջուկային խորհրդատվական խմբի փորձագետ Փոլ Դորֆմանն նախազգուշացնում է, որ ԱՄԷ-ում Բարաքեի ատոմակայանը կարող է հիմնական թիրախ դառնալ ահաբեկիչների համար»:Նա հավելել է.«ԱՄԷ-ն չունի բավարար պաշտպանական հնարավորություններ՝ ատոմակայանի պատշաճ պաշտպանության համար: Չի կարելի անտեսել նաև բարձր ջերմաստիճանն ու կլիմայի փոփոխության չնախատեսված հետևանքները»:
«Ատոմակայանի ստեղծման դրդապատճառը կարող է թաքնված լինել: Նրանք լրջորեն քննարկում են միջուկային զենքի տարածումը»,- ասել է փորձագետը:
«Էբթեքար» օրաթերթ
Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության ուղերձն է՝ հնարավոր չէ մեկուսացնել Իրանին
Դեկտեմբերի 27-ին Չաբահարի նահատակ Բեհեշթի անվան նավահանգստում մեկնարկած Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունը երեկ ավարտվեց մասնակից ստորաբաժանումների շքերթով:
Այդ զորավարժությունը լայն արձագանք գտավ միջազգային լրատվամիջոցներում: Գերմանական «Շպիգել» թերթը գրել է.«Այն դեպքում, երբ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային տարաձայնությունը շարունակվում է, այս երկիրը Ռուսաստանի ու Չինաստանի հետ ծովում իր ռազմական պատրաստվածությունն է ի ցույց դրել: Այս զորավարժության ուղերձն է.«Հնարավոր չէ մեկուսացնել Իրանին»:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի փրկության միակ ելքը Եվրոպայի պարտավորությունների կատարումն է
Միջազգային հարցերով ամերիկացի վերլուծաբան Ստեֆան Լենդմենն ասել է.«ՀԳՀԾ-ի փրկության միակ ելքը, Եվրոպայի կողմից միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումն է: Իրանը մինչ այսօր ամենայն համբերատարությամբ ապացուցել է իր բարյացակամությունը, ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում»:
ԻՌՆԱ-ի հետ ունեցած ինտերնետային զրույցում, Լենդմենն ընդգծել է.«Իրանը ցանկանում է հատկապես առևտրի ոլորտում Եվրոպայի հետ նորմալ քաղաքա-տնտեսական հարաբերություններ ունենալ: Իրանը ցանկանում է իր նավթն ու գազը և այլ արտադրանքները եվրոպական երկրներին վաճառելու իրավունք ունենալ և թույլ չտալ,որ ՀԳՀԾ-ի շրջանակում սահմանված պարտավորությունների խախտումը փակի առևտրային հարաբերությունների ճանապարհը»:
«Խորասան» օրաթերթ
Իրանի ժողովրդի դիմադրությունը՝ հանուն Իսլամական հանրապետության համակարգի «հանրապետականության» ու «իսլամականության»
Այսօր դեկտեմբերի 30-ի հերոսական սխրագործության 10-րդ տարելիցն է:
2009թ դեկտեմբերի 30-ին(Իրանական 1388 թ. դեյ ամսի 9-ին) Իրանում տեղի ունեցավ քաղաքական մեծ իրադարձություն, նոր էջ բացելով Իրանի ժողովրդի պանծալի պատմության մեջ: Այդ օրն անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից ու այն հանգամանքից, թե 10-րդ նախագահական ընտրություններում, որ թեկնածուի օգտին են քվեարկել, այդ տարվա Աշուրայի օրը շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հուսեյնի սգո արարողություններին ուղղված սրբապղծությունից և Իսլամական համակարգի հանրապետականության ու կրոնական ժողովրդավարության թուլացմանն ուղղված թշնամիների քանիամսյա ջանքերից հետո, միլիոնավոր իրանցիներ ինքնաբուխ փողոց դուրս եկան և քայլերթի մասնակցելով վերջակետ դրեցին սադրիչների անկարգություններին:
Armenpress.am
Իրանի հետ միջուկային գործարքի ձախողումը լուրջ հետեւանքներով Է հղի տարածաշրջանի համար. Լավրով
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձախողումը (ԳՀՀԾ) կարող Է բացասական հետեւանքներ առաջացնել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք համոզված ենք, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների չկատարման այդ գիծը, որը Վաշինգտոնը պարտադրել Է առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին, շարունակվի, ապա այդ ամենը կարող Է լուրջ բացասական հետեւանքների հանգեցնել ամբողջ տարածաշրջանի եւ ամբողջությամբ վերցված միջազգային հարաբերությունների համար»,- հայտարարել Է Լավրովը իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Panorama.am
Հայ սակրավորները 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել Սիրիայում
Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն իրականացնող խմբի սակրավորները փետրվարի 8-ից մինչև դեկտեմբերի 28-ը 124 հազար քառակուսի մետր տարածք են ականազերծել, իսկ խմբի բժիշկներն իրենց աջակցությունն են ցուցաբերել ավելի քան 8500 հիվանդի՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից ու դավանանքից։ Այս մասին տեղեկացրեցրել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից։
«Սիրիական իշխանությունները պարբերաբար նշում են, որ երախտապարտ են հայ մասնագետներին՝ բազմաթիվ կյանքեր փրկելու համար: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները 2019-ը թվականի ընթացքում ականազերծման աշխատանքներ են իրականացրել նաև Հայաստանում, մասնավորապես, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Կոռնիձոր բնակավայրերում։ Ամբողջ տարվա ընթացքում Ականների վտանգի իրազեկման մասնագետները Երևանի և մի շարք մարզերի դպրոցներում դասընթացներ են անցկացրել։
11 հազարից ավելի աշակերտ արդեն տիրապետում է անվտանգ վարքագծի կանոններին։ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի և Խորվաթիայի գործընկերների միջև օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի սահմանամերձ համայնքների և ականից տուժած ընտանիքների երեխաները 2020 թվականին կմեկնեն Խորվաթիա՝ ամառային հանգիստը համատեղելով ականների վտանգի իրազեկման դասընթացների հետ։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը 2020 թվականին կշարունակի նաև ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ նախաձեռնությունը։ Եկող տարի նույնպես սիրիացի փոքրիկների համար նվերներ կուղարկվեն՝ այս անգամ հիմնականում գրենական պիտույքներ ու դպրոցական պայուսակներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
168.am
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին, այդ թվում` Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին:
« Դեկտեմբեր ամսվա ընթացքում մեր կազմակերպության ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են բոլոր անձանց, ովքեր ձերբակալվել են և Լեռնային Ղարաբաղում, և Ադրբեջանում: Այցելության ընթացքում մեր ներկայացուցիչները ստուգել են անձանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և օգնել պահպանել կապը ընտանիքի անդամների հետ»,- ասաց Ամատունին:
Armenpress.am
Թուրքիան եւ ՌԴ-ն մերձենում են պատժամիջոցների սպառնալիքի պատճառով. Էրդողանի ներկայացուցիչ
Արեւմուտքի երկրների կողմից պատժամիջոցների սպառնալիքները դարձել են Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման պատճառներից մեկը: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պատժամիջոցների սպառնալիքներն այն գործոններց մեկն Էին, որոնք արագացրեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը: Ինչ վերաբերում Է Անկարայի եւ Մոսկվայի մերձեցման կապակցությամբ Արեւմուտքի քննադատությանը, ապա դա Թուրքիայի նկատմամբ մեկուսացման քաղաքականության բնական արդյունքն Է, որը կարելի Է տեսնել Սիրիայում, Արեւելյան Միջերկրականում եւ այլ տարածաշրջաններում»,- մեջբերում Է նրա խոսքը Sabah թերթը:
Էրդողանի ներկայացուցիչը նաեւ ենթադություն Է հայտնել, թե հաջորդ տարի կշարունակվի այն միտումը, երբ ՆԱՏՕ-ի միասնությունը կդրվի հարցականի տակ, ինչպես դա եղավ 2019 թվականին: Քալինի կարծիքով՝ դա կապված Է «համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության կտրուկ աճի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: