Մամուլի տեսություն 31.12.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115129-Մամուլի_տեսություն_31.12.2019
Այս գիշեր քրիստոնյա աշխարհը նշում է Ամանորը: Իրանում նույնպես տեղի է ունենալու հատուկ եկեղեցական արարողակարգ և իրանահայերը եկեղեցում աղոթելու են, որպեսզի տարին բարեբեր լինի բոլորի համար:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Դեկտեմբեր 31, 2019 12:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31.12.2019

Այս գիշեր քրիստոնյա աշխարհը նշում է Ամանորը: Իրանում նույնպես տեղի է ունենալու հատուկ եկեղեցական արարողակարգ և իրանահայերը եկեղեցում աղոթելու են, որպեսզի տարին բարեբեր լինի բոլորի համար:

Իրան օրաթերթ

Այս գիշեր հնչելու են զանգերը

Այսօր կեսգիշերին, վայրիվերումներով լի 2019 թվականը կմոտենա իր ավարտին ու եկեղեցիների զանգերի ղողանջներով, կմեկնարկի 2020 թվականը:

Իրանի Սբ.Վարդան, Սբ. Սարգիս, Սբ. Ստեփանոս, Սբ. Շողակաթ, Սբ. Գրիգոր, Սբ.Հովհաննես եկեղեցիները Նոր տարվա առաջին իսկ րոպեներին պատարագ են մատուցելու Ամանորի կապակցությամբ:

Քսրիտոնյաները համոզված են, որ այս գիշեր հնրավորություն է ստեղծվում, որպեսզի տարվա ամենացուրտ եղանակին, իրենց համար սկսվի նոր ու ջերմ կյանք:

 

Քեյհան օրաթերթ

Թրամփի ամանորյա նվերն Իրաքում 5000 ամերիկացի զորայինների կյանքը վտանգելն էր

Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերի վրա ԱՄՆ-ի հարձակումը Թրամփի վտանգավոր խաղն է:

Թրամփը, ով հայտնի է իր գոռոզամտությամբ, մտածում է, թե ԱՄՆ-ը իրավուքն ունի տիրել ու իշխել ամենուրեք, այնպիսի սխալ է թույլ տվել, որի հետևանքները կրելու են ամերիկացիները:

Այն ժամանակից սկսած, երբ Թրամփի խորհրդականները նրան ասացին, որ Իրաքը չպետք է վարի անկախ քաղաքականություն և պետք է կանխել Դիմադրության առաջխաղացումն Իրանից մինչև Միջերկրականի ափեր, մինչ այժմ բազմաթիվ միջոցների է դիմել այդ արդյունքին հասնելու համար, սակայն ՝ապարդյուն:

Եվ կիրակի օրը Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի դիրքերի վրա հարձակումն իրականացվեց նույն նպատակով:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

ԻԻՀ ԱԳ նախարարը երկրներին կոչ է արել համագործակցել ընդդեմ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության

ԻԻՀ ԱԳ նախարարը երկրներին կոչ է արել համագործակցել ընդդեմ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության:

Մոսկվայում իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում, Զարիֆը հայտարարել է. «ԱՄԲ-ի կաավարությունը փորձում է իր ցանկությունները պարտադրել այլ երկրներին և Ռուսաստանն ու Իրանը շարունակելու են պայքարել դրա դեմ»:

Նա հավելել է. «Չնայած եվրոպական երկրները քաղաքական մակարդակով աջակցություն են հայտնել ՀԳՀԾ-ին, սակայն գործնական որևէ քայլ չեն արել հակաիրանական պատժամիջոցների չեղարկման և ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման ուղղությամբ»:

 

Շահրվանդ օրաթերթ

Մեկ տասնամյակ տհաճ աշխարհ

Այսօր ավարտվում է 2019թ:

Անցած տասնամյակը լի էր տարբեր իրադարձություններվ: Սկսած Բեն Լադենի որսից, Սիրիայի պատերազմից մինչև էմիգրանտների ճգնաժամը: Սակայն ամենացավալին այս տասը տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններում եղել է այն, որ դրանք բոլորը եղել են վատ իրադարձություններ:

Նույնիսկ արաբական գարունը, որն ըստ երևույթին բողոք էր ընդդեմ կոռուպցիայի և արաբական երկրներում կյանքի վատ պայմանների, բացասակլան արդյունք ունեցավ բողոքող ժողովուրդների համար:

Իսկ ամենավատը քաղաքական անկայունությունն էր, որ հաստատվեց Սիրիայում, Լիբիայում ու Եգիպտոսում:

 

armenpress.am

Ընդդիմությունը պահանջում Է գործ հարուցել Թբիլիսիի քաղաքագլխի դեմ ամանորյա տոնածառի պատճառով

«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները Վրաստանի Գլխավոր դատախազությունում երկու բողոք են գրանցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ. մայրաքաղաքի սակրեբուլոյի (քաղխորհրդի) ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որ քննչական գերատեսչությունը ուսումնասիրի նրա գործունեությունը կոռուպցիոն գործարքների առումով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Դիմումները վերաբերում են քաղաքապետարանի կողմից արված երկու գնումների, որոնցից մեկն արդեն կայացել Է: Խոսքը 304,8 հազար եվրո (մոտավորապես 1 մլն լարի) արժողությամբ Թբիլիսիի գլխավոր ամանորյա եղեւնու մասին Է: Սակրեբուլոյի պատգամավոր Լեւան Խաբեիշվիլին պնդում Է, որ Առաջին հանրապետության հրապարակում տեղադրված եղեւնու իրական արժեքը տասն անգամ պակաս Է այն գումարից, որը բյուջեից ծախսվել Է այն ձեռք բերելու համար:

«Մեկ միլիոն լարի վճարել են մի եղեւնու համար, որի շուկայական արժեքը, հավանաբար, չի գերազանցում նույնիսկ հարյուր հազարը: Հենց դրա համար Էլ կարեւոր Է, որ դատախազությունը հետաքննի բյուջետային միջոցների ծախսերը»,-հայտարարել Է Խաբեիշվիլին: Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականը դիմավորելու համար 25-մետրանոց եղեւնին ձեռք Է բերել IDO SRL իտալական ընկերությունից:

Պարզվել Է, որ այն միակ ֆիրման Է, որը մասնակցել Է հայտամրցույթին: Կալաձեն անձամբ Է մեկնել Իտալիա՝ ստուգելու գնված եղեւնին եւ ամանորյա լուսավառությունը, որի համար մայրաքաղաքի իշխանությունները ծախսել են եւս շուրջ 525 հազար եվրո: Եղեւնին Թբիլիսիի բնավ ոչ բոլոր բնակիչներին Է դուր եկել: Դեկտեմբերի 25-ին տոնածառի լույսերը վառելու արարողությունից հետո կոնստրուկցիան ինտերնետ-մեմերի թեմա Է դարձել: Սոցցանցերի հազարավոր վրացի օգտատերեր գրել են, որ եղեւնին համարժեք չԷ դրա վրա ծախսված միջոցներին: Պատասխանելով այդ դիտողություններին, Կալաձեն հայտարարել Է, որ անձամբ իրեն եղեւնին շատ Է դուր գալիս:

 

armenpress.am

Թուրքիան եւ ՌԴ-ն մերձենում են պատժամիջոցների սպառնալիքի պատճառով. Էրդողանի ներկայացուցիչ

Արեւմուտքի երկրների կողմից պատժամիջոցների սպառնալիքները դարձել են Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման պատճառներից մեկը: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատժամիջոցների սպառնալիքներն այն գործոններց մեկն Էին, որոնք արագացրեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը: Ինչ վերաբերում Է Անկարայի եւ Մոսկվայի մերձեցման կապակցությամբ Արեւմուտքի քննադատությանը, ապա դա Թուրքիայի նկատմամբ մեկուսացման քաղաքականության բնական արդյունքն Է, որը կարելի Է տեսնել Սիրիայում, Արեւելյան Միջերկրականում եւ այլ տարածաշրջաններում»,- մեջբերում Է նրա խոսքը Sabah թերթը:

Էրդողանի ներկայացուցիչը նաեւ ենթադություն Է հայտնել, թե հաջորդ տարի կշարունակվի այն միտումը, երբ ՆԱՏՕ-ի միասնությունը կդրվի հարցականի տակ, ինչպես դա եղավ 2019 թվականին: Քալինի կարծիքով՝ դա կապված Է «համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության կտրուկ աճի հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

 

panarmenian.net

Հայկական Կաղանդ պապն՝ ԱՊՀ ամենապահանջված Ձմեռ պապերի թվում

 Հայկական Կաղանդ պապն ընդգրկվել է ԱՊՀ երկրների և Վրաստանի 2019-2020-ի ձմռանը զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված Ձմեռ պապերի ցանկում։ Վարկանիշը կազմել է ռուսական ՏուրՍտատը։

ԱՊՀ երկրների Ձմեռ պապերի լավագույն 10-յակում են Բելառուսի Ձեդ մոռոզը, Ղազախստանի Այազ ատան, Ադրբեջանի Շախտա բաբան, Հայաստանի Կաղանդ պապը, Ուզբեկստանի Կորբոբոն, Մոլդովայի Մոշ կրեչունը, Ղրղզստանի Այազ ատա, Տաջիկստանի Բոբոյի բարֆին, Թուրքմենստանի Այազ բաբան և Վրասանի Թովլիս պապը։

«Հայկական Ձմեռ պապը՝ Կաղանդ պապը, կանաչ հանդերձանքով, դիմավորում է հյուրերին Ձյունանուշի հետ»,-գրում է պորտալը։

Վարկանիշը ներկայացվել է ըստ Ձմեռ պապերի նստավայրերի պահանջարկի։

 

panarmenian.net

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին գալիք տոների առթիվ

  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և հոգևոր մտերմության դարավոր ավանդույթների վրա:

Ակնկալում եմ, որ հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը ռուս-հայկական դաշնակցային կապերի և ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում», հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։