Մամուլի տեսություն 01.01.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115160-Մամուլի_տեսություն_01.01.2020
Այսօր քրիստոնյա աշխարհը նշում է Նոր տարին
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 01, 2020 10:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01.01.2020

Այսօր քրիստոնյա աշխարհը նշում է Նոր տարին

Համդելի օրաթերթ

Մեկնարկեց 2020 թվականը

Այսօր աշխարհի բոլոր քրիստոնյաները նշում են Նոր տարին և Սուրբ ծնունդը:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Պատժամիջոցի 200 միլիարդ դոլարանոց վնասը

ԻԻՀ նախագահը նշել է, որ եթե վերջին երկու տարում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանվեին, Իրանում կլիներ  200 միլիարդ դոլար գումար:

Նա նշել է. «Մինչև 20201թ ավարտը նավթաքիմիական ոլորտի արտադրությունը կրկնակի աճ կգրանցեր նախորդ վեց տարիների համեմատ, հասնելով 100 միլիոն տոննայի: Իսկ եկամուտը կհասներ 25 միլիարդ դոլարի»:

 

Քեյհան օրաթերթ

Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի նահատակների արյունը միավորեց Իրաքին

Մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ, երեկ հայտարարեցին, որ «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի նահատակների արյունը միավորեց Իրաքին:

Քանի որ իրաքցիների տեսակետից այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանատունը լրտեսության որջ է, նրանք «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի նահատակների աճյունները տարել են դեսպանատան շենքի մոտ և հնչեցրել «Մահ Ամերիկային կարգախոսը», որպեսզի պատից այն կողմ լսվի նրանց ձայնն ովքեր վրեժ են լուծելու հանցագործության համար:

 

Իսլամական Հանրապետություն օրաթերթ

ԻԻՀ առողջապահության նախարար. ԱՄՆ- փակել է MPS հիվանդությամբ տառապողների համար դեղորայք ձեռք բերելու ճանապարհը:

ԻԻՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ ամերիկացիներ, չնայած մարդասիրության վերաբերյալ իրենց բոլոր հայտարարություններին, պատժամիջոցներ  են սահմանել Իրանի դեղորայքի որլորտի նկատմամբ: Նա հավելել է, որ Իրանը կարողացել է ապահովել ահնրաժեշտ ողջ դեղորայքը, բացի MPS հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղորայքից:

Սաիդ Նամաքին, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այս հիվանդության համար նախատեսված դեղորայքն արտադրում է միայն մեկ ամերիկյան ընկերություն և ևս մեկ կորեական ընկերություն, որը լիցենզավորում է  ԱՄՆ-ի կողմից: Ու չնայած Իրանը դիմել է դեղորայքը ձեռք բերելու համար, սակայն ԱՄՆ-ը փակել է դեղի արտահանման բոլոր ճանապարհները:

 

Իրան օրթերթ

Բանդար Աբբաս քաղաքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Իրանի Բանդար Աբբաս քաղաքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, «Ստեղծարար քաղաք» խորագրով:

Այդպիսով, հնարավորություն է ստեղծվել քաղաքի ձեռագործ աշխատանքները, ծովն ու երաժշտությունը ներկայացնել զբոսաշրջիկներին:

Գրանցումն իրականացվել է առանց թղթաբանական  քաշքշուկների՝ քաղաքի ձեռքի աշխատանքների ու ծեսերի պատճառով, որոնք հատուկ են միայն այս քաղաքին և տարբերվում են Իրանական բարձրավանդակի այլ քաղաքների սովորույթներից:

Այս իրադարձությունը նշվեց երեկ՝ քաղաքի բնակիչների կողմից:

 

 

armenpress.am

Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են Վրաստանի համար. Գախարիա

Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Այդ մասին կառավարության՝ այս տարվա վերջին նիստում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Ինչպես նշել Է վարչապետը, կառավարությունը պետք Է ավելի շատ աշխատի բիզնեսի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Հարկ Է հիշել մեր տնտեսական զարգացման գերակայությունները: Մենք բազմիցս նշել ենք, որ տնտեսության առումով մեր կառավարության ամենակարեւոր գերակայությունն աշխատատեղերն են: Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Աշխատատեղերի ստեղծման հարցում մեր հիմնական գործընկերը վրացական բիզնեսն Է:

Մեր կառավարության հիմնական խնդիրն ուժեղ վրացական բիզնեսն Է, Վրաստանի ուժեղ ընկերությունները, որոնք ստեղծում են նոր, լրացուցիչ աշխատատեղեր: Հենց այդ պատճառով ենք մենք ակտիվացրել համագործակցությունը բիզնեսի հետ»,- ասել Է Գախարիան:

 

armenpress.am

Սոմալիում ահաբեկչության հետևանքով 90-ից ավելի մարդ է զոհվել

 Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 4 օտարերկրացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:  Սոմալիի խորհրդարանի պատգամավոր Աբդիրիզակ Մուհամեդը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ զոհվածների թվում կան նաև ոստիկաններ:

«Associated Press»-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի առավոտյան: Քաղաքի անցակետի մոտ ականներով լի ավտոմեքենա է պայթել: Ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է հարկային ծառայությունը:

 

armenpress.am

ԱՄՆ-ի պետքարտուղարը նոր տարվա սկզբին կայցելի Ուկրաինա եւ Բելառուս

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոր տարվա սկզբին կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս: Այդ մասին նա դեկտեմբերի 30-ին հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուրախ եմ գալիք տարում այցելելու Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս, որպեսզի հանդիպեմ գործընկերների հետ եւ հավաստեմ ԱՄՆ-ի գերակայությունները Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում»,- գրել Է Փոմպեոն:

Ինչպես նշվում Է Պետդեպարտամենտի մամուլի տեղեկագրում, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կիեւ կայցելի հունվարի 3-ին, նախատեսված են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի եւ պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկի հետ:

Հունվարի 4-ին Փոմպեոն կժամանի Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Պետդեպարտամենտը հրապարակված հայտարարության մեջ վերստին ընդգծել Է «երկկողմ հարաբերությունները նորմալացնելու» ԱՄՆ-ի ձգտումը:

Հունվարի 5-ին Փոմպեոն կուղեւորվի Նուր Սուլթան, որտեղ նրան կընդունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ինչպես նաեւ հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:Հունվարի 5-6-ին Փոմպեոն կգտնվի Տաշքենդում, իսկ հունվարի 7-ին կմեկնի Կիպրոս՝ բանակցելու հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի եւ ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: