Մամուլի տեսություն 01.01.2020
Այսօր քրիստոնյա աշխարհը նշում է Նոր տարին
Համդելի օրաթերթ
Մեկնարկեց 2020 թվականը
Այսօր աշխարհի բոլոր քրիստոնյաները նշում են Նոր տարին և Սուրբ ծնունդը:
Մարդոմսալարի օրաթերթ
Պատժամիջոցի 200 միլիարդ դոլարանոց վնասը
ԻԻՀ նախագահը նշել է, որ եթե վերջին երկու տարում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ չսահմանվեին, Իրանում կլիներ 200 միլիարդ դոլար գումար:
Նա նշել է. «Մինչև 20201թ ավարտը նավթաքիմիական ոլորտի արտադրությունը կրկնակի աճ կգրանցեր նախորդ վեց տարիների համեմատ, հասնելով 100 միլիոն տոննայի: Իսկ եկամուտը կհասներ 25 միլիարդ դոլարի»:
Քեյհան օրաթերթ
Իրաքի «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի նահատակների արյունը միավորեց Իրաքին
Մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ, երեկ հայտարարեցին, որ «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի նահատակների արյունը միավորեց Իրաքին:
Քանի որ իրաքցիների տեսակետից այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանատունը լրտեսության որջ է, նրանք «Ալ-Հաշդ ալ-Շաբի» ուժերի նահատակների աճյունները տարել են դեսպանատան շենքի մոտ և հնչեցրել «Մահ Ամերիկային կարգախոսը», որպեսզի պատից այն կողմ լսվի նրանց ձայնն ովքեր վրեժ են լուծելու հանցագործության համար:
Իսլամական Հանրապետություն օրաթերթ
ԻԻՀ առողջապահության նախարար. ԱՄՆ- փակել է MPS հիվանդությամբ տառապողների համար դեղորայք ձեռք բերելու ճանապարհը:
ԻԻՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ ամերիկացիներ, չնայած մարդասիրության վերաբերյալ իրենց բոլոր հայտարարություններին, պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեղորայքի որլորտի նկատմամբ: Նա հավելել է, որ Իրանը կարողացել է ապահովել ահնրաժեշտ ողջ դեղորայքը, բացի MPS հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղորայքից:
Սաիդ Նամաքին, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այս հիվանդության համար նախատեսված դեղորայքն արտադրում է միայն մեկ ամերիկյան ընկերություն և ևս մեկ կորեական ընկերություն, որը լիցենզավորում է ԱՄՆ-ի կողմից: Ու չնայած Իրանը դիմել է դեղորայքը ձեռք բերելու համար, սակայն ԱՄՆ-ը փակել է դեղի արտահանման բոլոր ճանապարհները:
Իրան օրթերթ
Բանդար Աբբաս քաղաքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Իրանի Բանդար Աբբաս քաղաքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, «Ստեղծարար քաղաք» խորագրով:
Այդպիսով, հնարավորություն է ստեղծվել քաղաքի ձեռագործ աշխատանքները, ծովն ու երաժշտությունը ներկայացնել զբոսաշրջիկներին:
Գրանցումն իրականացվել է առանց թղթաբանական քաշքշուկների՝ քաղաքի ձեռքի աշխատանքների ու ծեսերի պատճառով, որոնք հատուկ են միայն այս քաղաքին և տարբերվում են Իրանական բարձրավանդակի այլ քաղաքների սովորույթներից:
Այս իրադարձությունը նշվեց երեկ՝ քաղաքի բնակիչների կողմից:
armenpress.am
Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են Վրաստանի համար. Գախարիա
Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Այդ մասին կառավարության՝ այս տարվա վերջին նիստում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Ինչպես նշել Է վարչապետը, կառավարությունը պետք Է ավելի շատ աշխատի բիզնեսի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Հարկ Է հիշել մեր տնտեսական զարգացման գերակայությունները: Մենք բազմիցս նշել ենք, որ տնտեսության առումով մեր կառավարության ամենակարեւոր գերակայությունն աշխատատեղերն են: Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Աշխատատեղերի ստեղծման հարցում մեր հիմնական գործընկերը վրացական բիզնեսն Է:
Մեր կառավարության հիմնական խնդիրն ուժեղ վրացական բիզնեսն Է, Վրաստանի ուժեղ ընկերությունները, որոնք ստեղծում են նոր, լրացուցիչ աշխատատեղեր: Հենց այդ պատճառով ենք մենք ակտիվացրել համագործակցությունը բիզնեսի հետ»,- ասել Է Գախարիան:
armenpress.am
Սոմալիում ահաբեկչության հետևանքով 90-ից ավելի մարդ է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 4 օտարերկրացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Սոմալիի խորհրդարանի պատգամավոր Աբդիրիզակ Մուհամեդը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ զոհվածների թվում կան նաև ոստիկաններ:
«Associated Press»-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի առավոտյան: Քաղաքի անցակետի մոտ ականներով լի ավտոմեքենա է պայթել: Ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է հարկային ծառայությունը:
armenpress.am
ԱՄՆ-ի պետքարտուղարը նոր տարվա սկզբին կայցելի Ուկրաինա եւ Բելառուս
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոր տարվա սկզբին կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս: Այդ մասին նա դեկտեմբերի 30-ին հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուրախ եմ գալիք տարում այցելելու Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս, որպեսզի հանդիպեմ գործընկերների հետ եւ հավաստեմ ԱՄՆ-ի գերակայությունները Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում»,- գրել Է Փոմպեոն:
Ինչպես նշվում Է Պետդեպարտամենտի մամուլի տեղեկագրում, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կիեւ կայցելի հունվարի 3-ին, նախատեսված են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի եւ պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկի հետ:
Հունվարի 4-ին Փոմպեոն կժամանի Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Պետդեպարտամենտը հրապարակված հայտարարության մեջ վերստին ընդգծել Է «երկկողմ հարաբերությունները նորմալացնելու» ԱՄՆ-ի ձգտումը:
Հունվարի 5-ին Փոմպեոն կուղեւորվի Նուր Սուլթան, որտեղ նրան կընդունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ինչպես նաեւ հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:Հունվարի 5-6-ին Փոմպեոն կգտնվի Տաշքենդում, իսկ հունվարի 7-ին կմեկնի Կիպրոս՝ բանակցելու հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի եւ ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: