Մամուլի տեսություն 13.01.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i115609-Մամուլի_տեսություն_13.01.2020
Այսօրվա թերթերի մեծ մասն անդրադարձել են կատարի ԱԳ նախարարի հետ ԻԻՀ առաջնորդի հանդիպմանն ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բրիտանիայի դեսպանի ձերբակալությանը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Հունվար 13, 2020 10:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.01.2020

Այսօրվա թերթերի մեծ մասն անդրադարձել են կատարի ԱԳ նախարարի հետ ԻԻՀ առաջնորդի հանդիպմանն ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բրիտանիայի դեսպանի ձերբակալությանը:

Քեյհան օրաթերթ

Պար՝ կործանված ինքնաթիռի զոհերի արյան վրա, Բրիտանիայի դեսպանի մասնակցությամբ

Թեև բոլոր բարձրասիճան պաշտոնաները շեշտեցին ուկրաինական օդանավի կրծանվեու պատճառների ուսումնասիրության նպատակով լիարժեք հետաքննության անցկացման անհրաժեշտությունը, մի խումբ մարդիկ, այդ թվում նաև Բրիտանիայի դեսպանը, պարելով կործանված օդանավի զոհերի արյան վրա, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բրիտանական ու ամերիկյան հատուկ ծառայությունները սպասում են արտասահմանում գտնվող իրենց դիվանագետների զեկույցներին՝ ատզելությունն ու բռնությունը տարածելու համար:

 

Մարդոմսալարի օրաթերթ

Տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Իրանի և Կատարի խորհրդակցությունները 

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանն ու Կատարը եղբայրական ու բարեկամ երկրներ են և հաշվի առնելով Պարսից ծոցի ու Օմանի ծովի տարածաշրջանի կարևորությունը, պետք է համագործակցեն ու բանակցություններ վարեն՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու ուղղությամբ:

Կիրակի օրը, Թեհրանի ու Կատարի պաշտոնյաների միջև կայացած բանակցություններից ու առանձնազրույցներից հետո, Հասան Ռոհանին նշել է, որ Կատարի էմիրի հետ կարևոր բանակցություններ են անցկացվել: Նա հավելել է. «Երկու երկրների քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում»:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալը հայտարարել է, որ երկրում ամեն տարի կկառուցվի ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար նախատեսված  200,000 բնակելի միավոր:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալը հայտարարել է, որ հաջորդ տարի կմեկնարկի եռամյա բնակարանային ծրագրի նախագծի առաջին փուլը: Նա հավելել է. «Սոցիալական աջակցության ծառայությունների շահառուները ծրագրի առաջնահերթությունն են, սակայն ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև այլ ընտանիքներ»:

 

Խորասան օրաթերթ

Թեհրանի բորսան 2 օրում գրանցել է 20 հազար միավորի աճ

Կիրակի օրը Թեհրանի ֆոնդային բորսայում գրանսցել է մոտ 16 հազար միավոր աճ և վերջին երկու օրվա ընթացքում, ցուցանիշը, 20 հազար միավորով գերազանցել է 375 հազարի սահմանը:

 

Իսլամական հանրապետություն օրաթերթ

Կատարի շեյխ Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Տարածաշրջանի բարդ իրավիճակի պատասխանատուն ԱՄՆ-ն է»:

Ահաթոլլահ Խամենեին հավելել է. «Տարածաշրջանի վիճակը շտկելու միակ ճանապարհը տարածաշրջանային համագործակցությունն է»:

 

armenpress.am

Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը հաշտություն կապահովի Իդլիբում

Անկարան հույս ունի, որ Մոսկվան Դամասկոսին կարող է համոզել Իդլիբում հաշտության անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ինչպես ուրբաթ օրը հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Իդլիբում հրադադար հայտարարել` սկսած հունվարի 12-ից:

«Իդլիբում հրադադարի համաձայնության ենք եկել, և ես հույս ունեմ, որ ՌԴ-ն կարող է համոզել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի ոչ թե ռազմական ճանապարհով, այլ երկխոսությամբ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Չավուշօղլուն:

2017 թվականի մայիսին Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև իրականացված բանակցությունների արդյունքում Սիրիայում լարվածությունը թուլացնելու չորս գոտի  է ստեղծվել: Դրանցից երեքի տարածքները 2018 թվականին անցել են Դամասկոսի  վերահսկողության տակ:

Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբում և մասամբ էլ հարևան Լաթակիա, Համա, Հալեպ նահանգներում, ինչպես և նախկինում՝ հանրապետության ենթակայության տակ չէ.  դրա մեծ մասը զավթված է «Ջեբհատ ան Նուրսա» ահաբեկչական խմբավորման կողմից:

Սիրիայի զինված ուժերի շտաբից դեկտեմբերի 24-ին հայտարարել են, որ ահաբեկիչներից ազատագրել են Իդլիբի քառասունից ավելի  գյուղ` դեկտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողության ընթացքում և կոչ են արել խաղաղ բնակիչներին լքել գրոհայինների կողմից պահվող բնակավայրերը:

 

armenpress.am

Ֆիլիպիններում աղետի ռեժիմ Է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքման պատճառով

 Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում հունվարի 13-ին աղետի ռեժիմ Է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո: Այդ մասին հայտնել Է Rappler պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Հունվարի 12-ին Թաալ հրաբուխը մոխրասյուն Էր արձակել, որի բարձրությունը հասնում Էր 1 կիլոմետրի: Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs) այդ կապակցությամբ վտանգի երրորդ մակարդակ Է հայտարարել ըստ 5-բալանոց սանդղակի: Հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով Ֆիլիպինների իշխանությունները Բատանգասի նահանգի երեք բնակավայրի տարհանում են սկսել, որոնց բնակչությունը կազմում Է ավելի քան 80 հազար մարդ:Ավելի ուշ Phivolcs-ը վտանգի մակարդակը բարձրացրել Է մինչեւ նախավերջին չորրորդ նշագիծ եւ հանձնարարել Է իրականացնել հրաբխի հարակից տարածքների ամբողջական տարհանում:Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի վարչությունն իր հերթին հանձնարարել Է ինքնաթիռներին՝ խուսափել հրաբխի մոտակա օդային տարածությունից:Ինչպես նշվում Է, Բատանգասի նահանգի տարածքում աղետի ռեժիմի հայտարարման որոշումն իշխանությունների կողմից ընդունվել Է տարերային աղետների կառավարման եւ հետեւանքների նվազեցման տեղական խորհրդի կողմից տրված հանձնարարականի հիման վրա:Պորտալի տվյալներով՝ աղետի ռեժիմի հայտարարումը նախատեսում Է օգտագործել օգնության հատուկ ֆոնդի դրամական միջոցները, որոնք օգտագործվում են վերականգնման, վերակառուցման եւ տուժած շրջաններում իրադրության կայունացմանն ուղղված այլ աշխատանքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել. Նոր ընտրությունները` մարտին

 Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաժարական է տվել երկրում երկարատև ցույցերից հետո: Համապատասխան հայտարարությունն ընթերցել է երկրի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան նախագահի պետական առանձնատան մոտ հավաքվածներին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հայտնում եմ ձեզ, որ ես վայր եմ դնում նախագահի լիազորությունները՝ հանուն երկրում կայունության պահպանման»,- ասվում է նախկին նախագահի հայտարարության մեջ:

Հավաքվածները Հաջիմբայի հայտարարությանն արձագանքել են ծափողջույններով, օդ կրակոցներով, որից հետո ցրվել են:

Հաջիմբան գլխավորում էր Աբխազիան 2014-ից. 2019-ի սեպտեմբերին նա վերընտրվել էր:

Նախագահի պարտականությունները, հավանաբար, կկատարի երկրի վարչապետը, վերջնականապես այդ հարցը կլուծվի բանակցություններից հետո: Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը ևս հաստատել է այդ տեղեկությունը:

«Արյուն չհեղելու համար, երկրում կայունությունը հաստատելու համար նա հրաժարականի մասին փաստաթուղթ է ստորագրել»,- ասել է նա:

Ըստ օրենքի՝ Հաջիմբայի հրաժարականն այժմ պետք է ընդունի երկրի խորհրդարանը:

Մինչ այդ, Աբխազիայի ԿԸՀ-ն արդեն նախագահական նոր ընտրություններ է նշանակել՝ դրանք կկայանան մարտի 22-ին, գրում է «Վեդոմոստին»:

Պատասխանելով հարցին, թե մասնակցելու է արդյոք նախագահի արտահերթ ընտրություններին՝ Հաջիմբան ասել է. «Կյանքը ցույց կտա»:

Քաղաքական ճգնաժամն Աբխազիայում սկսվել է 2019-ի սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո, որին մասնակցել է 2 թեկնածու՝ Հաջիմբան և Ալխաս Կվիցինիան «Ամցարախա» կուսակցությունից: Հաջիմբան հաղթել է 1%-ի առավելությամբ՝ նա հավաքել էր 47,38%, իսկ մրցակիցը՝ 46,19%: Կվիցինիան չի ճանաչել ընտրությունների արդյունքներն ու վիճակել է դրանք: Դեռևս հայտնի չէ նոր ընտրություններին նրա մասնակցության մասին:

Հունվարի 9-ին հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել հանրահավաքի Սուխումի կենտրոնում՝ նախագահի նստավայրի մոտ: Նրանք պահանջում էին նոր ընտրություններ և գրոհել էին շենքը: Նախագահի վարչակազմը գրոհը համարել էր հեղաշրջման փորձ: Ցուցարարները դժգոհ էին նրանից, թե ինչպես է դատարանում քննվում ընտրություններում պարտված ընդդիմադիր Ալխաս Կվիցինիայի գործը, 2019-ի նոյեմբերին Սուխումում փոխհրաձգության հետաքննությունը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական անբավարար վիճակից և կոռուպցիայից։

 

panarmenian.net

Երևանը՝ հունվարին ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղություն

Երևանը, Քիշնևը, Թբիլիսին, Փհուկետն ու Բիշքեկն ընդգրկվել են հունվարին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած արտասահմանյան ուղևորությունների հնգայկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Biletix-ի մասնագետները վերլուծել են 2020-ի հունվարի համար ամրագրված ավիատոմսերի վիճակագրությունը՝ պարզելով, որ ռուսաստանցիների 42%-ը մտադիր է մեկնել արտերկիր, իսկ 58%-ը ուղևորություն կկատարի երկրի տարածքում:

Ռուսաստանի տարածքում ամենապահանջված ուղղությունների հնգյակում են Սոչին, Ղրիմը, Մինվոդին, Սանկտ Պետերբուրգը և Կրասնոդարը:

Ավելի վաղ Երևանն ընդգրկվել էր ԱՊՀ այն 5 քաղաքների ցանկում, ուր նախընտրում են այցելել զբոսաշրջիկները, որոնց գրավում են ամանորյա և Սուրբծննդյան փառատոներն ու տոնավաճառները: