Մամուլի տեսություն 15.01.2020
Իրանական թերթերի մեծ մասն այսօր անդրադարձել է եվրոպական եռյակի կողմից «ձգանի մխանիզմի» գործարկմանը
Քեյհան օրաթերթ
ՀԳՀԾ-ի քննադատների կանխատեսումների իրականացումը՝ եվրոպական եռյակն ակտիվացրեց «ձգանի մխանիզմը»:
Երեքշաբթի օրը, Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան հրապարակել են մի բանաձև, որում հայտարարել են միջուկային գործարքում տարաձայնությունների լուծման «ձգանի մեխանիզմի» գործարկման մասին:
Եվրոպական եռյակը հայտարարել է. «Նկատի առնելով Իրանի քայլերը, մեզ չէր մնում այլընտրանք: Ուստի, դիմեցինք ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովին»:
Այս մեխանիզմը մի գործընթաց է որի լիարժեղ իրականացման դեպքում, կվերականգնվեն ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցներւը:
ՀԳՀԾ-ի քննադատները բազմցս հայտարարել են, որ այս համաձայնագիրը թույլ է և չի կարող պաշտպանել Իրանի ազգային շահերը: Հակառակ ՀԳՀԾ-ի կողմնակիցների, որոնք պնդում են, որ ՄԱԿ-ի 2231 բանաձևը չի չեղարկվել, սակայն փաստերը ցուցյ են տալիս, որ «ձգանի մեխանիզմի» ակտիվացումը սադրիչ քայլ է, որն ուղղված է բոլոր հակաիրանական պատժամիջոցների վերականգնմանը:
Խորասան օրաթերթ
Վաշինգտոն Փոսթ. Այն օլ Ասադ ռազմաբազայի դեմ իրականացված հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր
Օրաթերթը գրել է, որ հակառակ ԱՄՆ-ի կառավարության պնդումների, Բաղդադում ԱՄՆ-ի ավիաբազայի դեմ Իրանի հրթռիային հարձակման արդյունքում, վիրավորվել են տասնյակ ամերիկացի զորայիններ:Թերթը հավելում է, որ հարձակման հետևանքով, երկու ամերիկացի զինվորական դուրս են ցատկել պատուհանից:
Իսլամական հանրապետություն օրաթերթ
Բաղդադը հայտարարել է, որ ոչ մի նոր համաձայնություն գոյություն չունի ամերիկյան ուժերի՝ այդ երկրում մնալու վերաբերյալ
Իրաքի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Բաղդադն իրաքում ամերիկյան զորուժի մնալու վերաբերյալ որևէ համաձայնագրի տակ չի ստորագրել:
Ուիլիամ Վարդեն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքի կառավարությունն աջակցում է ամերիկյան ուժերի հեռացման վերաբերյալ խորհրդարանի որոշմանը, որը կայացվեց ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի և Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու ալ Մուհանդեսի սպանությունից հետո:
Նա հավելել է. «Կառավարությունը մինչև այս պահը հավատարիմ է խորհրդարանի որոշմանը և ոչ միայն ամերիկյան, այլ Իրաքում գտնվող արտասահմանյան բոլոր զինված ուժերը պետք է հեռանան այդ երկրից»:
armenpress.am
Սենատում մտադիր են հունվարի 21-ին սկսել Թրամփի իմփիչմենթին նվիրված ունկնդրումները
ԱՄՆ-ի Սենատի անդամները հավանաբար հունվարի 21-ին կկարողանան սկսել լսումները երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հւնվարի 14-ին հայտնել Է Սենատի խոսնակ Միթչ Մակքոնելը:«Ներկայացուցիչների պալատը, հավանաբար, վերջապես չորեքշաբթի օրը մեզ կհանձնի պաշտոնազրկման գործը»,- հայտարարել Է նա լրագրողներին: Մակքոնելի խոսքով՝ դա սենատորներին թույլ կտա սկսել ունկնդրումների նախապատրաստումը, ինչից հետո «հաջորդ երեքշաբթի օրը կարելի կլինի սկսել գործի քննությունը»:Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հունվարի 15-ին Ներկայացուցիչների պալատում պլանավորում են քվեարկության դնել պաշտոնազրկման գործը Սենատին հանձնելու հարցը:Սենատում մեծամասնությունը՝ 53 տեղ, այժմ պատկանում Է Թրամփի կուսակցությանը՝ հանրապետականներին: Ուստի, ինչպես կարծում են դիտորդները, ամենայն հավանականությամբ, այդ փուլում իշխանությունից նախագահի հեռացման ընթացակարգը կարգելափակվի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
armenpress.am
Boeing-ը 2019 թվականին կրկնակի նվազեցրել Է ինքնաթիռների մատակարարումները
Boeing ամերիկյան ավիակոնցեռնը 2019 թվականին պատվիրատուներին մատակարարել Է 380 ինքնաթիռ՝ ավելի քան կրկնակի նվազեցնելով մատակարարումների ծավալները 2018 թվականի ցուցանիշների համեմատությամբ: Համապատասխան տվյալները տեղ են գտել ընկերության հաշվետվության մեջ, որը հունվարի 14-ին հրապակվել Է նրա կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ինչպես ճշտել Է CNN հեռուստաընկերությունը, մեկ տարի առաջ ընկերությունը հաշվետվություն Էր ներկայացրել 806 մեքենաների մասին, որոնք մատակարարվել են ամբողջ աշխարհում նրա պատվիրատուներին: Այսպիսով, անցյալ տարի Boeing-ի արտադրության ցուցանիշն ընկել Էր 53 տոկոսով: Մատակարարումների թվի կտրուկ նվազում Էր հրահրել առաջին հերթին այն ճգնաժամը, որը կապված Է 737 MAX մոդելի ինքնաթիռների հետ, որոնց շահագործումը դադարեցվել Է երկու աղետներից հետո:Այսպես, 2019 թվականի ընթացքում պատվիրատուներն ստացել են 737 ընտանիքի 127 ինքնաթիռ այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ընկերությանը հաջողվել Էր մատակարարել 580 այդպիսի հանրանավ: Բացի այդ, անցած տարի Boeing-ը գնորդներին ուղարկել Է 787 ընտանիքի 158 ինքնաթիռ, 777 ընտանիքի 45 հանրանավ: 767 մոդելային շարքի ինքնաթիռներից մատակարարվել Է 43 միավոր, իսկ 747-ից՝ յոթ միավոր:Ավելի վաղ Boeing-ի գլխավոր մրցակիցը՝ Airbus եվրոպական ավիաշինական ընկերությունը, հաշվետվություն Է ներկայացրել 863 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ: Նրա տեղեկատվության համաձայն, այդ ցուցանիշը 8 տոկոսով գերազանցել Է 2018 թվականի տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների տեղավորման հարցը կարող է դյուրացվել
Ռուսաստանի այն ձեռնարկությունները, որոնք աշխատանքի են ընդունում միգրանտներին, կարող են ազատվել պլանային ստուգումներից: Նման օրինագիծ կներկայացվի ՌԴ խորհրդարանի քննարկմանը 2020-ի աշնանը:
ՆԳՆ-ն արդեն հունիսին պետք է ներկայացնի փոփոխությունները, որոնք ենթադրում են անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց պլանային ստուգումների չեղարկում՝ միգրացիայի ոլորտում դաշնային պետական հսկողության պայմաններում, գրում է «Իզվեստիան»:
Կառավարությունում կարծում են, որ նորամուծությունը կնպաստի երկրի տնտեսական աճին: Նախաձեռնությանը հավանություն են տալիս նաև ձեռներեցների առաջատար միավորումները. նրանք կարծում են, որ ապօրինի ներգաղթն ի հայտ բերելու այլ միջոցներ կան, իսկ օտարերկրացիները հարկավոր են ՌԴ-ին բնակչության կրճատման պայմաններում:
Մինչդեռ, ՌԴ Պետդումայում ոչ միանշանակ վերաբերմունք կա առաջարկին՝ որոշ խորհրդարանականներ կարծում են, որ այդպիսով աշխատանքից կարող են զրկվել ՌԴ քաղաքացիները, որոնք ավելի բարձր է վարձատրվում:
panarmenian.net
Հայ աշակերտները Ղազախստանի միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել
Հայ աշակերտները Ղազախստանում միջազգային օլիմպիադայում 18 մեդալ են նվաճել մաթեմատիկա , ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի խոսքով՝ նրանք Երևանի ֆիզմաթ դպրոցի և «Քվանտ» վարժարանի աշակերտներն են:
Ոսկե մեդալն ինֆորմատիկայից ստացել է «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Ալեքս Աբելյանը։
Արծաթե մեդալների են արժանացել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյանը, Կարեն Բաղդասարյանը,Եվա Հունանյանը, Կարեն Մոսոյանը, Սամվել Անդրեասյանը, Էմիլ Կոստանյանը:
Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Չթչյանը, Վաչագան Դիլանյանը, Էլեն Պետիկյանը, Էրիկ Բաբասյանը, Վահրամ Ասատրյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Մարգարյանը և Ռոբերտ Քոչարյանը:
Գոգյանը հավելել է, որ առաջին անգամ թիմերի կազմում ընդգրկվել է 3 աղջիկ:
16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան անցկացվել է հունվարի 8-14 Ղազախստանի Ալմաթի քաղաքում: