Թրամփի ճնշում է գործադրել Եվրոպայի վրա՝ «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու համար
Չնայած եվրոպացիները հայտարարում են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտության մասին, չորեքշաբթի հունվարի 14-ին, եվրոպական եռյակ հանդիսացող Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան ակտիվացրել են ՀԳՀԾ-ում վեճերի լուծման մեխանիզմը: Դա սպառնալիք է ուղղված Իրանի դեմ,ք անի որ մեխանիզմի լիարժեք գործադրման դեպքում, վերականգնվելու են ՄԱԿ-ի ԱԽ-ի հակաիրանական պատժամիջոցները:
Սակայն բացահայտվել են եվրոպացիների այս քայլի կուլիսներում տեղի ունեցած իրադարձությունները բացահատվել են: Հունվարի 15-ին, Վաշինգտոն փոստ օրաթերթը, հղում անելով ԵՄ-ում իրազեկ աղբյուրներին, հաղորդել է, որ անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփը գաղտնի կերպով Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ղեկավարներին սպառնացել է եվրոպական ավտոմեքենաների վրա 25 տոկոսանոց սակագների սահմանմամբ և այսպիսով ՀԳՀԾ-ում վեճերի լուծման մեխանիզմին ակտիվացնելու հարցում ճնշման տակ է դրել նրանց: Եվրոպացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել բացահայտվել, Վաշինգտոն Փոստ օրաթերթին ասել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը սպառնացել է ոչ թե այդ երկրների դեսպաններին, այլ կառավարություններին:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում եվրոպացի որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էին, որ քննարկումներ են անցկացնում այս մեխանիզմի ակտիվացման շուրջ: Սակայն հաշվի առնելով որ ԱՄՆ-ը հանդիսանում է ԵՄ-ի առևտրային հիմնական գործընկերը, Թրամփի սպառնալիքը ազդեցիկ է եղել ՀԳՀԾ-ում վեճերի լուծման մեխանիզմը ակտիվացնելու հարցում:
Կարևոր խնդիրը, որ այժմ բացահայտվել է եվրոպացիների թշնամական քայլի կուլիսներում, առաջին հերթին ԱՄՆ-ի դեմ եվրոպացիների անկարողությունն ու նրանց պասիվ արձագանքներն են և երկրորդ՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ու տնտեսական պատիժների տեսքով «կիսով չափ կոշտ ուժի», այսինքն՝ տնտեսական ուժի օգտագործումն է արտաքին քաղաքականության ոլորտում իր նպատակներն իրականցնելու համար: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի ավերիչ քաղաքականություններին հետևելու համար քննադատել է եվրոպացիներին, հստակեցնելով. «Աշխարհի ամենամեծ տնտեսությունը իրեն թույլ է տալիս կռվով խախտել իր պարտավորությունները»:
Դոնալդ Թրամփը համոզված է, որ այլ երկրների մասին իր նպատկների իրականացման համար ճնշումների գործադրումը արդյունավետ միջոց է: Այժմ ՀԳՀԾ-ի վերաբերյալ Վաշինգտոնի ցանկությունը գործադրելու համար ԱՄՆ-ն եվրոպացիներին սպառնում է, որ նոր սակագներ կսահմանի ԱՄՆ արտահանվող ավտոմեքենաների վրա, ինչը առևտրական պատիժ է եվրոպական երկրների հատկապես Գերմանիայի դեմ, որի տնտեսությունը հիմնված է արտահանումների վրա: Փաստորեն, միակողմանի մոտեցման և ամերիկյան հեգեմոնիան պարտադրելու համար արտերկրում ուժ կիրառելու համատեքստում, նույնիսկ իր եվրոպական դաշնակիցների դեմ, առևտրատնտեսական պատժամիջոցներ և տույժեր կիրառելու մեջ Թրամփը ոչ մի վախ չունի: