Արևմուտքի թշնամական գործողությունները և Թեհրանի արձագանքը
Չնայած 2018-ի մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը և 4+1 խմբի անդամ երկրների անգործությանն Իրանը մեկուկես տարի ժամանակ տվեց եվրոպացիներին՝ կատարելու ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները:
Հունվարի 20-ին, ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը, նախազգուշացնելով եվրոպական երկրներին, հայտարարել է, որ եթե եվրոպացիները շարունակեն անորոշ պահվածքը կամ Իրանի գործն ուղարկեն Անվտանգության խորհուրդ, ապա Թեհրանը դուրս կգա NPT- ից:
Հունվարի 14-ին, Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան հայտարարեցին, որ ակտիվացնում են միջուկային գործարքում առկա տարաձայնությունների լուծմանն ուղղված «ձգանի մեխանիզմիը»: Եվրոպական եռյակը դատապարտել է Իրանի կողմից հինգ փուլով ՀԳՀԾ-ի ստանձնած պարտավորությունների կրճատման քայլերը և Թեհրանին կոչ արել զերծ մնալ գործընթացը շարունակելուց և վերադառնալ նախկին կարգավիճակին: Եվրոպացիներն անտեսում են Իրանի այն իրավունքները, որ Իրանն ընդունել է ՀԳՀԾ-ի շրջանակներում և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց ու նոր պատժամիջոցների կիրառումից հետո, ակնկալում է, որ 4+1 խմբի եվրոպական անդամները կատարեն իրնց պարտավորությունները: Եվրոպական երկրների պարտավորությունները ներառում են ԱՄՆ պատժամիջոցների բացասական ազդեցության նվազեցումը՝ INSTEX- ի համատեքստում Իրանի հետ տնտեսական, առևտրային և նավթային փոխանակումների շարունակման մեխանիզմների ստեղծման միջոցով:
Միջազգային հարցերով փորձագետ Սաաիդ Մոհամմեդին ասում է, որ անօրինական և անիրական է ակնկալել, որ Իրանը կկատարի իր բոլոր ստանձնած պարտավորությունները, նախքան Եվրոպան կարողանա քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ն փրկելու համար:
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը հինգ փուլով կրճատել է ՀԳՀԾ-ով՝ ստանձնած իր պարտավորությունները և չի պատրաստվում հետագաում այլ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Նա ընդգծել է.«Իրանը կդադարեցնի պարտավորությունների կրճատման գործընթացը, եթե եվրոպացիները վերադառնան իրենց պարտավորություններին: Իսկ եթե եվրոպացիները փորձեն շարունակել իրենց քաղաքական խաղերը, Իսլամական հանրապետությունը ևս բազմաթիվ հնարավորություններ ունի, որոնք կարող է ներառել իր աշխատանքային օրակարգում»:
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Եթե Իրանի գործն ուղարկվի ԱԽ, Թեհրանը կբարձրացնի միջուկային զենքերի չտարածման պայմանագրից ( NPT-ից) դուրս գալու հարցը: Բայց մինչ այդ կարող ենք քննարկել այլ ծրագրեր»:
Փաստորեն, Իրանի արտգործնախարարը կարծում է, որ նախքան Իրանի և 4+1 խմբի վեճերը հասնեն զգայուն և վտանգավոր փուլի, ավելի լավ է, որ եվրոպացիները վերանայեն իրենց ներկա մոտեցումը և կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները, որպեսզի Իրանը չփորձի հակադարձ քայլեր ձեռնարկել: