Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքները
(last modified Thu, 23 Jan 2020 07:51:26 GMT )
Հունվար 23, 2020 11:21 Asia/Tehran
  • Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի արկածախնդրական քայլերը համարել է այս տարածաշրջանում անկայունության պատճառը, ասելով.«ԱՄՆ-ի արկածախնդրության վերջին օրինակը Բաղդադի օդանավակայանում ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն էր»:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ի «Արևմտյան Ասիան ու Պաղեստինը» թեմայով նիստում Մաջիդ ԹաԽտ Ռավանչին նշել է. «Գեներալ Սուլեյմանիի սպանությունը վախից բխած քայլ էր և կառավարական ահաբեկչության ու միջազգային իրավունքների բացահայտ խախտման նմուշ: ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրի այդ քայլի համար»:

Թրամփի արկածախնդրությունը աշխարհը տարբեր ճգնաժամերի առջև է կանգնեցրել և այս ընթացքում, Արևմտյան Ասիայի տարածաշրջանը ազդվել է ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական քայլերից:

Սիրիայում ու Իրաքում ահաբեկչության որպես միջոց օգտագործումը, Սիոնիստական ռեժիմին ցուցաբերած քաղաքական ու ռազմական աջակցությունը և ԱՄՆ-ի ռազմական արկածախնդրությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանը ճգնաժամի առաջ են կանգնեցրել:

Սկսած Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի ռազմական քաղաքականությանը ցուցաբերած աջակցությունից մինչև արաբական հետադեմ պետությունների հրահրիչ քաղաքականությունների հովանավորումը, Իրաքում պետություն-ազգ կոնցեպտի կերտման գործընթացի կանխարգելման համար տարվող ջանքերը և ի վերջո գեներալ Սուլեյմանի սպանությունն ԱՄՆ-ին վերածել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանը ապակայունացնող երկրի:

ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ներկա է արևմտյան Ասիայի տարածաշրջանում, հակաիլիպական կոալիցիայի անվան տակ թալանում է Սիրիայի նավթը, Իրաքում արգելում է երկրի առաջադիմությունն ու ծաղկումը և ի վերջո ելնելով իր ահաբեկչական ու ավերիչ քաղաքականություններից մեջտեղից հանում է պատերազմի դաշտի իրական հրամանատարին:

ԱՄՆ-ի այս քաղաքականությունը անապահովությունից ու անկայունությունից բացի ուրիշ հետևանք չի կարող ունենալ Արևմտյան Ասիայի տարածաշրանում և հետևաբար տարածաշրջանային խաղաղությունն ու ապահովությունը երաշխավորելու համար ամենաարդյունավետ ուղին Արևմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանից ԱՄՆ-ի զորայինների դուրսբերումն է:

Այսօր գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո, առավել քան երբևէ, ենթահող է ստեղծվել Արևմտյան Ասիայի տարածաշրջանից ԱՄՆ-ի զորայինների հեռացման համար, քանի որ տարածաշրջանի երկրների այդ թվում Իրաքի ժողովուրդի համար գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո բացահայտվել է ԱՄՆ-ի բուն էությունը:

Իաքում ու Իրանում գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների հուղարկավորությանը ժողովրդի միլիոնանոց մասնակցությունը և Արևմտյան Ասիայի ողջ տարածաշրջանում նահատակների հիշատակի մեծարման համար կազմակերպված միջոցառումները, ենթահող են պատրաստել ժողովրդի իրական ցանկության կատարման՝ այսինքն տարածաշրջանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման համար և դրա հետ միաժամանակ առավել քան երբևէ աճել է ժողովրդի ատելությունը ԱՄՆ-ի նկատմամբ:

Գեներալ Սուլեյմանիի սպանությամբ Արևմտյան Ասիայում ու նույնիսկ աշխարհում սակավաթիվ մարդիկ են, որ ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ պայքարող երկիր են համարում: Այս պայմաններում գեներալ Սուլեյմանիի սպանության հետևանքը ու ԱՄՆ-ի արկածախնդրական քայլի ծանր հատուցումը Արևմտյան Ասիայի տարածաշրջանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն է, ինչը համարվում է այս տարածաշրջանի խաղաղության ու հանդարտության վերականգնման միակ ելքը: