Պենտագոնը ձգտում է Ռուսաստանի և Չինաստանի հետ առճակատման խորացման
ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը երկուշաբթի օրը Վաշինգտոնում Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է.«Միացյալ Նահանգները մտադիր է իր ուժերին մարտական պատրաստվածության բերել՝ ողջ աշխարհում Չինաստանի և Ռուսաստանի օրավուր աճող սպառնալիքներին պատասխանելու համար»:
Ռուսաստանը և Չինաստանը,որպես ԱՄՆ-ի երկու միջազգային մրցակիցներ, բազմիցս դեմ են հանդես եկել ԱՄՆ-ի միակողմանի ու բռնի գործողություններին, հատկապես Թրամփի նախագահության օրոք: Մոսկվան ու Պեկինն ընդգծել են, որ ԱՄՆ-ի միակողմանի քայլերը անապահովություն, անկայունություն ու լարվածություն են տարածել աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Արևելյան և Արևմտյան Ասիայում: ԱՄՆ-ն, որ գերտերության և համաշխարհային հեգեմոնիայի հավակնություն ունի, տարածաշրջանային ու միջազային բազում հարցերում հանդիպում է Ռուսաստանի ու Չինաստանի կտրուկ անհամաձայնությանը: Այդ թվում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, Սիրիայի ճգնաժամի, Հյուսիսային Կորեայի հարցի, Ուկրաինայի ճգնաժամի և առևտրային սակագների շուրջ ԱՄՆ-ի հետ երկու երկրի հակասական դիրքորոշումը, ինչպես նաև սպառազինության վերահսկման դաշինքների պահպանման նկատմամբ Վաշինգտոնի ու Մոսկվայի հակասական մոտեցումը:
Չնայած Վաշինգտոնը ընդգծում է միաբևեռ համակարգի հաստատման և միակողմանիության անհրաժեշտությունը, Մոսվկան և Պեկինը բազմաբևեռ համակարգի կողմնակից են: Նրանց կարծիքով ռազմական ներկա միջազգային համակարգը բազմաբևեռ է և ԱՄՆ-ի մրցակից երկրները լիովին դեմ են Վաշինգտոնի անօրինական ու տիրակալական քայլերին:
ԱՄՆ-ի 2018 թվականի Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում, Չինաստանը և Ռուսաստանը, որպես Վաշինգտոնի շահերի, ազդեցության և հզորության դեմ ուղղված մարտահրավեր են ներկայացվել, իսկ Ռուսաստանի միջուկային սպառազինությունը որպես ԱՄՆ-ի համար մեծագույն մարտահրավերը:
Այդ փաստաթղթում կարևորվել է ԱՄՆ-ի գերակայությունը միջազգային բեմում և այդ երկրի ռազմական կարողության ամրապնդումը՝ գերտերության դերում հանդես գալու համար:
Փաստաթղթում Չինաստանը և Ռուսաստանը ներկայացվել են որպե այնպիսի երկրներ, որոնք սպառնում են ԱՄՆ-ի ֆինանսական ու անվտանգության շահերին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ներկայացնելով այդ փաստաթուղթը, Չինաստանին ու Ռուսաստանին որպես մրցակիցներ է ճանաչել, որոնք փորձում են մարտահրավեր նետել այդ երկրի ազդեցությանն ու նրա արժեհամակարգին:
Հաշվի առնելով Ռուսաստանի ու Չինաստանի դեմ Վաշինգտոնի հակաքարոզչությունը, Թրամփի վարչակազմը փորձում է երկու միջազգային ուժերին դիմակայելու համար ամրապնդել ոչ միայն իր ռազմական կարողությունը, այլև աշխարհի տարբեր կետերում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը: Այս համատեքստում, Պենտագոնը մտադիր է իր ուժերին դուրս բերել Վաշինգտոնի ռազմավարության համար քիչ նշանակություն ունեցող վայրերից, այդ թվում՝ Աֆրիկա մայրցամաքից: Այդ որոշմանը բացասական են արձագանքել ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները, հատկապես Ֆրանսիան:
Չնայած ԱՄՆ-ն պնդում է, որ պայքարում է ահաբեկչության դեմ, սակայն հաշվի առնելով Սիրիայում և Աֆղանստանում ահաբեկիչներին հովանավորելու Վաշինգտոնիք աղաքկանությունը, Վաշինգտոնի այդ պնդումը կասկածելի է թվում: Հարց է առաջանում, թե Աֆրիկայում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում, Վաշինգտոնը որքանո՞վ է կարողացել արմատախիլ անել այդ չարաբաստիկ երևույթը: