Մակրոնը խոստովանել է, որ Արևմուտքն օրեցօր թուլանում է
Շաբաթ օրը, Մյունխենի անվտանգության խորհդաժողովում ունեցած ելույթում, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային իրադարձություններում Արևմուտքի դերակատարությունը թուլացել է և հավասարակշռությունը փոփոխվում է հօգուտ նոր ուժերի:
Մակրոնն ասել է. «Մենք կարող ենք տեսնել Արևմուտքի թերությունները: Փոխվել են արժեքները և ի հայտ են եկել նոր ուժեր»:
Այնուհետև, Եվրոպային կոչ անելով առաջիկա տասնամյակի ընթացքում զարգացնել իր ռազմավարությունը, Մակրոնը հավելել է. «Մենք վերածվել ենք մի մայրցամաքի, որը չի հավատում իր ապագային»:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում, չնայած որպես Արևմտյան բևեռի ղեկավար ԱՄՆ-ի ջանքերին՝ աշխարհի միաբևեռ համակարգը և աշխարհում Արևմուտքի իշխանությունը պահպանելու ուղղությամբ, հայտնվեցին տնտեսական, քաղաքական ու ռազմական նոր ուժեր: Չնայած բոլոր փաստերը վկայում են, որ Արևմուտքի ազդեցությունն աշխարհում պակասում է, Վաշինգտոնը շարունակում է ժխտել այդ փաստը, փորձելով պահպանել իր հեգեմոնիան: ԱՄՆ-ի պետքատուղար Մայք Պոմպեոն, Մյունխենի խորհրդաժողովում հայտարարել է. «Արևմուտքը հաղթում է: Մենք միասին ենք հաղթում»:
Պետք է ասել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի այս ելույթի և իրականության միջև տարբերութունը շատ մեծ է: Ներկայումս ԱՄՆ-ի ղեկավարած Արևմուտքը կանգնել; է Չինաստանի ու Ռուսաստանի դեմ: Չինաստանը, որ ԱՄՆ-ից հետո համաշխարհային երկրորդ ուժն է, կանխատեսումների համաձայն, 2030թ արդեն կլինի աշխարհի առաջին տնտեսական ուժը: Իսկ դա արդեն կնշանակի ԱՄՆ-ի տնտեսական մենաշնորհի ավարտը: Իսկ Ռուսաստանը, որ 90-ական թվականներին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկու հազարականներից Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ սկսել է վերականգնվել, ներկայումս համարվում է Արևմուտքի քաղաքական ու տնտեսական մրցակիցը Միջին Ասիայում, Եվրոպայում ու Հարավային Ամերիկայում:
Ուստի չնայած իր ուժը վերաիմաստավորելու ԱՄՆ-ի ջանքերին, Վաշինգտոնը կանգնած է նոր մարտահրավերների առջև: Աշխարհում ձևավորվել են նոր տնտեսական միություններ, ինչպես Բրիքսի խումբը և ՇՀԿ-ն, որոնք մրցակցում են արևմտյան այնպիսի խմբերի հետ, ինչպիսին է Մեծ յոթնյակի խումբը:
Այս ամենը վկայում են, որ աշխարհում Արևմուտքի գործունեությունը սխալ է եղել և վերածվելով նոր իմպերիալիստական ու գաղութատեր ուժի, այդ երկիրը բռնության է ենթարկում շատ ժողովուրդների:
2019թ օգոստոսին, Էմանուել Մակրոնն այս կապակցությամբ հայտարարեց. «Ներկայումս մենք ապրում ենք մի ժմանակաշրջանում, երբ ավարտվում է աշխարհում Արևմուտքի իշխանությունը և դա տեղի է ունենում հենց Արևմուտքի սխալի հետևանքով»: ԱՄՆ-ը, վարելով միակողմանի քաղաքականություն, փորձում է իր արժեքները պարտադրել այլ երկրներին: ՄԱԿ-ը դեմ է ԱՄՆ-ի այս քաղաքականությանը: ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նախագահ Մարիա Ֆերնանդես Սպինոզայի ասելով. «Աշխարհում օրեցօր զարգացող խառնաշփոթը կարելի է լուծել միայն բազմակողմանի քաղաքականություն որդեգրելով»: Իսկ Միացյալ Նահանգները դեմ է այս բազմակողմանիությանը և փորձում է իր հեգեմոնիան պարտադրել միջազգային շրջանակներին: Այդուհանդերձ, փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ը օրեցօր ավելի է մեկուսանում, Դոնալդ Թրամփի միակողմանի և ուժի քաղաքականության հետևանքով