Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Այսօր առավոտյան, Իրանում մեկնարկել են իսլամական խորհրդարանի 11-րդ և Բանիմացների խորհրդի 5-րդ շրջանի ընտրությունները:
Առավոտյան ժամերից քաղաքացիներն իրենց ընտրությունն են կատարում 208 ընտրատտարածքներում տեղակայված ընտատեղամասերում: Քվերակողների մի մասն իրենց հետ կրում էին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանամն հրամանատար գեներալ Սուլեյմանիի նկարները, ցույց տալով, որ շարունակում են հրամանատարի ճանապարհը:
Շատերը քվեարկության էին եկել իրենց երեխաների հետ և արդեն քվեարկած թերթիկները քվերատուփի մեջ էին գցում փոքրիկները, այդպիսով մասնակից դառնալով այս ազգային կարևոր իրադարձությանը:
Առաջին անգամ քվեարկող երիտասարդ աղջիկների ու տղաների մասնակցությունն ընտրություններին, նույնպես ուշադրգրավ էր:
Հակական համայնքը, կրոնական մյուս փոքրամասնություննների ներակայացուցիչները, ինչպես նաև երկրի պաշտոնյաները, նույնպես մասնակցել են ընտրություններին: Նրանք նշել են, որ ընտրություններին ժողովրդի լայնածավալ մասնակլցւթյունը չեզոքացնելու է թշնամու սադրանքները:
Ընտրություննները մեկնարկել են առավոտյան ժամը 8:00-ին և տևելու են 10 ժամ: Խորհրդարանի 290 տեղերի համար, 208 ընտրատարածքներում, մրցելու են թվով 7 157 թեկնածուներ:
Թեհրանի, Ղոմի ու Խորասանի քաղաքացիներն այսօր ընտրելու են նաև Բանիմացների խորհրդի անդամներին:
Իրանում ընտրության իրավունք ունի 57 միլիոն 918 քաղաքացի, որոնցից 2 միլիոն 931 հազարն ընտրություններին մասնակցում են առաջին անդամ: