Բողոքի ակցիա ընդդեմ Ղարաբաղյան հակամարտության շարունակման
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i11740-Բողոքի_ակցիա_ընդդեմ_Ղարաբաղյան_հակամարտության_շարունակման
ԱՄՆ-ում բնակվող հարյուր հազարավոր ազերիախոս քաղաքացիներ ապրիլի 10-ին բողոքի ցույց են անցկացրել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2016 09:01 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա ընդդեմ  Ղարաբաղյան հակամարտության շարունակման

ԱՄՆ-ում բնակվող հարյուր հազարավոր ազերիախոս քաղաքացիներ ապրիլի 10-ին բողոքի ցույց են անցկացրել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց:

Բողոքարարները դատապարտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շարունակումը:

Չնայած անվտանգության խիստ միջոցառումներին, ԱՄՆ-ում բնակվող մի խումբ ազերիներ բողոքի ցույց են անցկացրել ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև: Մեկ այլ խումբ փորձել է խափանել ցույցը,բայց անվտանգության ուժերը կանխեցին այն:

Ըստ հաղորդման՝ Էրգան Յերդալինլին ,որը ներկայացել է որպես Նյու Յորքի ազերիախոս համայնքի ղեկավար ՝ հանրահավաքում հանդես է եկել ելույթով:Նա ասել է.«Այս մարդիկ հավաքվել են այստեղ հարգելու հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված խաղաղ քաղաքացիների հիշատակը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալներով, ընթացիկ տարվա սկզբից առայսօր, երկու երկրի միջև ընթացող բախումների հետևանքով սպանվել են հայ և ադրբեջանցի զինվորներ: Կողմերի միջև երեքշաբթի օրը պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի վերաբերյալ:

Ի դեպ Թուրքիայում ադրբեջանցի ուսանողները ցույցեր անցկացնելով իրենց աջակցությունն են հայտնել իրենց երկրին ու ժողովրդին:

Ըստ հաղորդման՝ ադրբեջանցի ուսանողները Ստամբուլ քաղաքում անցկացրած ցույցի ընթացքում վանկարկել են «Ղարաբաղը մերն է» կարգախոսը: Ցույցի ընթացքում ցուցարարները դատապարտել են Հայաստանի Զինված ուժերի քայլերը:

Այս կապակցությամբ Ֆրանսիայում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները հակահայկական ցույց են անցկացրել Փարիզում: Թրնեդ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում Ադրբեջանցի քաղաքացիները շաբաթ օրը համախմբվելով Փարիզում Հայաստանի դեսպանատան առջև , բողոքել են Ղարաբաղյան գոտում Հայաստանի զինված ուժերի իրականացրած հարձակումների դեմ:

Ֆրանսիայում ցույցերն իրականացել են «Փարիզում Ադրբեջանի տունը» կազմակերպության հովանավորությամբ: Ակցիային մասնակցել են Ֆրանսիայի Տուր, Դոուլ, Լիոն, եւ Փարիզ քաղաքների ադրբեջանցի բնակիչները: Նրանք դատապարտել են պատերազմի առաջին գծում Հայաստանի զինված ուժերի քայլերը:

Ըստ հաղորդման , հակահայկական ակցիայից րոպեներ անց , Ֆրանսիայում բնակվող հայերը բողոքի ցույց են կատարել:Նրանք Ադրբեջանի դեմ կարգախոսներ են վանկարկել: Բախումների ընթացքում Փարիզի ոստիկանության կողմից մի քանի հոգի վիրավորվել և մի քանի հոգի էլ ձերբակալվել են:

Չնայած հրադադարի հաստատմանը, Բաքվի և Երևանի որոշ շրջանակներ տեղեկացրել են բախումները շարունակվելու և խախտումներ թույլ տրվելու կապակցությամբ: