Հայաստանը կարևորում է Ռուսաստանի զսպիչ դերը կովկասյան տարածաշրջանում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևոր է համարել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում՝ հարավկովկասյան տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կանխելու համար:
Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75 տարեդարձի առիթով Ռուսաստանի դեսպանատանը կայացած «Ռուսաստանի հայրենիքի պաշտպանի օրվան» նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելությում, Դավիթ Տոնոյանն ասել է.«Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանում և Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, կանխում է տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը և նպաստում տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը»:
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերը վկայում են, որ Երևանը պահպանում է իր կապերը Մոսկվայի հետ: Հայաստանը Հարավային Կովկասի մյուս երկրների նման, խիստ կապված է Ռուսաստանին և նախկին արևելյան բլոկի երկրների շարքում անկասկած ամենաբարդ վիճակում է գտնվում: Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտության և ուժեղ տնտեսության բացակայության պատճառով, Հայաստանի ժողովուրդն անցած տարիներին արտագաղթել է երկրից: 1991 թվականին անկախացումից հետո, Հայաստանի բնակչության գրեթե կեսը գաղթել է տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ: Հայաստանը թույլ տնտեսություն ունի բնական ռեսուրսների բացակայության պատճառով: Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման պատճառով, այդ երկիրն իր քաղաքական կյանքը շարունակելու համար կախված է տարածաշրջանի և աշխարհի որոշ հզոր երկրներից: Անկախության առաջին տարիներից ի վեր, Հայաստանը քայլել է Ռուսաստանի հետ ինտեգրման ուղղությամբ: Այս կախվածությունը տարիներ շարունակ պահպանվել է:
ԽՍՀՄ-ի փլուզումից կարճ ժամանակ անց, Ռուսաստանի կառավարության ղեկավարները զգացին սառը պատերազմի մրցակցության արդյունքում արևմտյան կառավարությունների, հատկապես Միացյալ Նահանգների միջև առաջացած խորը անջրպետը: Դա պատճառ դարձավ, որ Ռուսաստանի և Խորհրդային Միությունից անկախացած երկրների դաշինքը վերածվի համաշխարհային մրցակցության դաշտի:
Ռուսաստանը, զիջումներ անելով Հարավային կովկասի տարածաշրջանի երկրներին փորձել է դուրս չմնալ համաշխարհային մրցակցությունից:
Այս համատեքստում Մոսկովայի պաշտոնյաների համար մեծ նշանակություն ունի ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում: Կենտրոնական Եվրոպայի երկրներում ԱՄՆ-ի ռազմաբազաներին դիմակայելը և Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հանրապետությունների վերահսկումը Ռուսաստանի երկու նպատակներն են Հայաստանում: Երևանի պաշտոնյաները, կարծում են, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում, Ռուսաստանը կարող է սատարել Հայաստանին, իր նպատակների համար: Չնայած Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև կայունության պահպանման գործում, սակայն եթե հավասարակշռությունը խախտվի, և տարածաշրջանում ԱՄՆ-ի դերակատարությունն աճի, ռազմական գործողությունների վերսկսումը անսպասելի չի կարող լինել: