Դեղորայքի նկատմամբ պատժամիջոց սահմանող երկրներն իրավունք չունեն անդամակցել Մարդու իրավունքների խորհրդին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117467-Դեղորայքի_նկատմամբ_պատժամիջոց_սահմանող_երկրներն_իրավունք_չունեն_անդամակցել_Մարդու_իրավունքների_խորհրդին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Իրանի դատական համակարգի Մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղարը հայտարարել է, որ դեղորայքի նկատմամբ պատժամիջոց սահմանող երկրներն իրավունք չունեն անդամակցել Մարդու իրավունքների խորհրդին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 25, 2020 09:29 Asia/Tehran
  • Դեղորայքի նկատմամբ պատժամիջոց սահմանող երկրներն իրավունք չունեն անդամակցել Մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում ունեցած ելույթում, Իրանի դատական համակարգի Մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղարը հայտարարել է, որ դեղորայքի նկատմամբ պատժամիջոց սահմանող երկրներն իրավունք չունեն անդամակցել Մարդու իրավունքների խորհրդին:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կամայական քայլերին և մարդու իրավունքների ոտնահարմանը, Իրանի դատական համակարգի Մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, նման քայլերը ոչ միայն մի ազգի դեմ ուղղված  պատժամիջոցներ են, այլ մարդու իրավունքի ոտնահարման ժամանակակից մեթոդներ:

Ժնևի նիստի շրջանակում, Շվեյցարիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Ալի Բաղերի Քանին ասել է.«Դեղորայքին հասանելիությունը բոլորի իրավունքն է և անգամ պատերազմի շրջանում այդ հասանելիության կանխումն անպատիժ չպետք է մնա»:

Իրանի դատական համակարգի Մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղարը շվեյցարական կողմին թիթեռ հիվանդությամբ տառապող երեխաների պատկերներ ցույց տալով, քննադատել է որոշ երկրների դեմ դեղորայքի շրջափակում սահմանելու անմարդկային քայլը, ասելով, որ նրանք ոչ միայն խախտում են մարդու իրավունքները, այլև սպանում են մարդկանց:

Զենքն ու դեղորայքը որպես զենք օգտագործելը մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է: Իրականում մարդու իրավունքների ու ժողովրդավարության ամենամեծ թշնամիները նրանք են, ովքեր դրանք որպես արտաքին քաղաքականություն օգտագործում են ժողովուրդների ու օրինական կառավարությունների դեմ և այդ հարցում ամենագլխավորն ԱՄՆ-ն է:

Ինչպես Ժնևի նիստում Իրանի դատական համակարգի Մարդու իրավունքների հանձնաժողովի քարտուղարն է ասել, ցավոք մարդու իրավունքները ոտնահարվում են միջազգային դեմքերի կողմից, որոնք ոչ միայն չեն նպաստել մարդու իրավունքների զարգացմանը և միջազգային  օրենքի գործադրմանը, այլև ազգային ու միջազգային մակարդակով թուլացրել են այդ օրենքների գործադրումը:

Այսօր աշխարհը դիմակայում է կորոնավիրուսին և Իրանում ևս հայտնաբերվել են այդ հիվանդությամբ վարակվածներ: Երկրի առողջապահական ոլորտի պաշտոնատարները մյուս կառույցների համադրությամբ ձգտում են կանխել այս հիվանդությունը և անշուշտ հաղթելու են այդ խնդրին: Իրանը պատասխանատու է իր բոլոր քաղաքացիների առողջության համար և առողջապահական ծառայություններ է մատուցում բոլորին: Իրանը նաև պատրաստ է աևողջապահության ոլորտում իր փորձը փոխանցել այլ երկրներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմն Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում ԻԻՀ-ն առաջատար է համարել առողջապահության ոլորտում, ասելով, որ Իրանն առողջապահական ծառայություններն ընդլայնելով, վերահսկել է կանանց ու երեխաների մահացության դեպքերը և վարակիչ հիվանդությունները:

Չնայած դեղորայքի, բուժման և  առողջապահության ոլորտում Իրանը միջազգային մակարդակով բարձր գիտությամբ ու կարողությամբ է օժտված, սակայն դա չի նշանակում, որ լռություն պահի ԱՄՆ-ի անմարդկային քայլերի դիմաց:

Թեհրանում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան միջերկրականի տարածաշրջանի առողջապահության նախարարների վաթսունվեցերորդ ժողովում, Իրանի առողջապահության նախարար՝ Սաիդ Նամաքին ասել է.«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է կանխի բռնակալների կողմից մարդկանց դեմ ուղղված սպառնալիքն ու անարդարությունը»: