Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը հայց է ներկայացրել վարչապետի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117532-Հայաստանի_Սահմանադրական_դատարանի_նախագահը_հայց_է_ներկայացրել_վարչապետի_դեմ
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իր դեմ ուղղված «կեղծ մեղադրանքների» համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2020 14:09 Asia/Tehran
  • Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը հայց է ներկայացրել  վարչապետի դեմ

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իր դեմ ուղղված «կեղծ մեղադրանքների» համար:

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, առաջացել է «վարչապետի տաբու»:  Վարչապետի իշխանությունը, որն ամրապնդվեց 2018 թվականին Հայաստանի սահմանադրական բարեփոխումների շնորհիվ, մեծ իշխանություն է տվել նրան:

Փորձագետների կարծիքով, երկրի եռյակլ իշխանությունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու ՀՀ վարչապետի ջանքերի հետևանքով  Հրայրր Թովմասյանի ներկայացրած հայցը, կարող է կոտրել վերոնշյալ տաբուն:   

Ավելի վաղ, Փաշինյանը, բողոքելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշմանդեմ, քննադատել էրց Հայաստանի վերաքննիչ դատարանի նախագահին, որից հետո  վերջիսն հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Դատական գործ հարցուցելով Հայաստանի նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի դեմ Փաշինյանը խարխլեց Հայաստանում նախկինում իշխող ղարաբաղյան հոսանքի հեղինակությունը: 

Որոշ հայ քաղաքագետների գնահատմամբ, սահմանադրական փոփոխություններով հնարավոր չէ բարեփոխել  Հայաստանի  քաղաքական կառուցվածքը:

Հայ քաղաքագետ և միջազգային ու քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը ասել է, որ երկրում լուրջ գործընթաց է ընթանում որի արդյունքում փոփոխության է ենթարկվելու Հայաստանի քաղաքական կառուցվածքը: Մինչ այժմ նման փոփոխություն կարող էր տեղի ունենալ միայն նախագահի փոխվելով, սակայն սահմանադրական փոփոխությունների արդյունքում,   փոփոխության պետք է ենթարկվի նաև իշխող կուսակցույան կառուցվածքը:

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կեղծիքով ու խաբեությամբ է ընտրվել: Փաշինյանը նշել էր, որ դա անհերքելի փաստ էև հավելել. «Հայաստանը պետք է ունենա անկախ Սահմանադրական դատարան»:

Վերջին ամիսների ընթացքում,  ՀՀ կառավարության ու Սահմանադրական դատարանի միջև լարվածությունը սրվել է: Արդյուքնում, երկրի ԱԺ-ն որոշում կայացրեց սույն թվականի ապրիլի 5-ին անցկացնել հանրաքվե՝ Սահմանադրական դատարանի ճակատագիրը որոշելու համար: 

Նման պայմաններում, Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ հայտարարել են, որ Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրի տնտեսական վիճակն ու ժողովրդի  կենսապայմանները բարելավելու փոխարեն, իր ջանքերը կենտրոնացրել է ղարաբաղյան հոսանքի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ: