Բաքվում հանդիպիել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու համատեղ նախագծերի իրականացման մասին:
Հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարական համագործակցությունների 8-րդ գագաթնաժողովը: Նիստի ավարտին, նախագահները ստորագրել են ավարտական արձանագրությունը:
Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական հարաբերությունները լի են եղել վայրիվերումներով: Այդ թվում կարելի էենք հիշել Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանի փակելը, ինչը կատարվել է Բաքու կատարած Թուրքիայի նախագահի այցի հետ միաժամանակ:
Թուրքիայի պաշտոնյաները հայտարարել են, որ այդ քայլին դիմել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Միևնույն ժամանակ, ամեն անգամ, երբ բարձրացվում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցը, Բաքվի ու Անկարայի միջև լարվածություն է առաջանում: Այդեպես եղավ նաև 2009- թվականին, երբ Իլհամ Ալիևը Անկարային սպառնացել էր, ասելով. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման դեպքում, Ադրբեջանը կչեղարկի Թուրքիայի արտոնությունները»:
Առևտրատնտեսական ծավալուն համագործակցություների, համատեղ ներդրումների, ածխաջրածնային էներգիայի հատկապես անմշակ նավթի ու գազի փոխանակման, տրանսպորտային ու ռազմական ծավալուն համագործակցություների շնորհիվ,Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները մեծ նշանակություն ունեն երկու երկրների ու նաև տարածաշրջանի երկրների համար:
Ծավալուն փոխգործակցությունների պատճառով, երկու երկրների ղեկավարները Բաքվի ու Անկարայի հարաբերությունները ռազմավարական են համարում:
Ադրբեջանում Անկարայի ներդրումները կազմում են ավելի քան 12 մլրդ. դոլար: Ադրբեջանը ավելի քան 20 մլրդ. դոլար ներդրում է կատարել Թուրքիայի տնտեսության մեջ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թուրքիայում Ադրբեջանի ներդրումները ուղեկցվում են մեծ ռիսկերով և որոշ տարիների ընթացքում վնաս են բերում այս երկրին:
Իլհամ Ալիևի կառավարությունը 2011-2018թթ. 20 մլրդ. դոլար ներդրում է կատարել Թուրքիայում: Թուրքիայում Ադրբեջանի արդիական ու մեծ «Սթար» նավթազտարանը ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանի նավթի պետական «Սուքար» ընկերությանը:
Փաստորեն Իլհամ Ալիևի կառավարությունը Ադրբեջանի նավթը Բաքու, Թբիլիսի, Ջեյհան խողովակագծով տեղափոխում է Թուրքիա և Իզմիր քաղաքի մոտակայքում գտնվող նավթազտարանում վերամշակում:
Ալիևի կառավարության կողմից Թուրքիայում ներդրումներ կատարելու ընդդիմադիրներն ասում են, որ եթե այս գումարը ներդրվեր Ադրբեջանի տնտեսության մեջ, մեծ թվով ադրբեջանցի գործազուրկ երիտասարդներ աշխատանք կունենային, սակայն Բաքվի կառավարությունը ադրբեջանցի երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու փոխարեն, աշխատատեղեր է ստեղծել թուրք երիտասարդների համար:
Հակառակ դրան, Ադրբեջանում գործող թուրք ընկերությունները առհասարակ շահում են և վնասվելու դեպքում վնասը շատ չնչին է, քանի որ ներդրում են կատարել փոքր ու սահմանափակ եկամուտներով տնտեսություններում: