FATF -ի սև ցուցակը. Քաղաքականացված մոտեցում Իրանի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117581-fatf_ի_սև_ցուցակը._Քաղաքականացված_մոտեցում_Իրանի_նկատմամբ
Իրանի իսլամական հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ Իրանի անունը ոչ-գործընկեր երկրների խմբում (սև ցուցակում) ներառելու Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) որոշումը, քաղաքական նպատակ է հետապնդում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2020 14:50 Asia/Tehran
  • FATF -ի սև ցուցակը. Քաղաքականացված մոտեցում  Իրանի նկատմամբ

Իրանի իսլամական հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ Իրանի անունը ոչ-գործընկեր երկրների խմբում (սև ցուցակում) ներառելու Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) որոշումը, քաղաքական նպատակ է հետապնդում։

Իրանի կառավարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է․-«Իրանի հակաահաբեկչական քաղաքականությունը հիմնված է իսլամական հանրապետության խաղաղատենչ ու արդար բնույթի վրա,  և իրականացվում է բոլոր, այդ թվում նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտներում»։   

Նշենք, որ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային  խումբը (FATF)  փետրվարի 21-ին Իրանը ներառել է պետությունների սև ցուցակում, որոնք ըստ այդ խմբի, չեն համապապատասխանում միջազգային չափանիշներին՝ կապված փողերի լվացման  և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ։

Հարկ է նշել սակայն, որ Իրանի իսլամական հանրապետությունը միակ երկիրն է, որ Արևմտյան Ասիայում  իրական ու արդյունավետ պայքար է մղել ահաբեկչական տարբեր խմբերի դեմ։

Իրանը, հիմնելով իսլամի արդարության սկզբունքի վրա , իր պարտկանությունն է համարում հարգել ազգային ու միջազգային սկզբունքներն ու օրենքները։

Այս շրջանակում Իրանը հարգել է նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման  դեմ պայքարի հետ կապված ազգային օրենքները։

Իսլամական խորհրդարանը, որպես Իրանի օրենսդիր կառույց, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակում համապատասխան օրենքներ է ընդունել, որոնց արդյունավետությունը չի զիջում միջազգային նորմերին ու օրենքներին։

Հաշվր առնելով այն հանգամանքը, որ միջազգային մեխանիզմներն ունեն առավելություններ ու թերություններ, և առավելաբար գտնվում են գերտերությունների քաղաքական կողմնորոշումների ազդեցության տակ, Իրանի նման երկրների նկատմամբ այդ մեխանիզմների ճնշումներն իրավական ու օրինական բնույթ կրելու փոխարեն, առավելաբար  քաղաքական նպատակ է հետապնդում։

Փաստորեն, ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների պատճառով, Իրանի արժութային ու բանկային  համակարգի միջև ոչ մի առնչություն չկա և նման պայմաններում FATF-ի ֆինանսական օրենքների ընդունումն ու իրագործումը ոչ մի առավելություն չունի Իրանի համար։ Հաշվի առնելով ներկա իրավիճակը, այսինքն՝ ԱՄՆ-ի պատժանիջոցների շարունակումը և արտերկրի հետ Իրանի դրամավարկային ու ֆինանսական համակարգի որևէ առնչություն չունենալը, Իրանը   FATF-ի սև ցուցակում ներառելը այնքան էլ չի կարող ազդել Իրանի իսլամական հանրապետության տնտեսության վրա։

Այս կապակցությամբ ԻԻՀ  Կենտրոնական բանկի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ու պատժամիջոցների պայմաններում, Թեհրանը FATF-ի շրջանակից դուրս, դրական համագործակցություն է ունեցել միջազգային դրամավարկային և ֆինանսական համակարգի հետ:

Իրանի արտաքին առևտրի առաջնահերթությունը սև ոսկուց (նավթ) նավթամթերքի, ինժեներական ծառայությունների և գիտելիքահենք ապրանքների փոխվելը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի սպառնալիքները, քաղաքականացված կողմնորոշումը և միջազգային քայլերը, այդ թվում՝ FATF-ի որոշումը չկարողանան խափանել Իրանի առևտրային փոխանակումների գործընթացը։

Նույնիսկ Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի  հետ կապված օրենքների ընդունումն ու հաստատումը ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վրա, և Իրանն այս պահին եկել է այն եզրահանգման, որ FATF-ի  նշած օրենքների  հարգումը  անհրաժեշտություն չէ։