Իրանի բժշկական հասարակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117601-Իրանի_բժշկական_հասարակությունը_կորոնավիրուսի_դեմ_պայքարի_առաջնագծում
Կորոնավիրուսի տարածումը դարձել է աշխարհի գլխավոր մտահոգությունը: Իրանի բժշկական հասարակությունը գտնվում է կորոնավիրուսների դեմ պայքարի առաջնագծում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2020 08:57 Asia/Tehran
  • Իրանի բժշկական հասարակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում

Կորոնավիրուսի տարածումը դարձել է աշխարհի գլխավոր մտահոգությունը: Իրանի բժշկական հասարակությունը գտնվում է կորոնավիրուսների դեմ պայքարի առաջնագծում:

Իրանում կորոնավիրուսը տարածվեց Թեհրանի հարավում գտնվող Ղոմ քաղաքից: Այս ընթացքում, կառավարությունն ու առողջապահության նախարարությունը կրկնապատկել են իրենց ջանքերն այս հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ և բժիշկներն ու բուժօգնականները ոչ մի ջանք չեն խնայում այդ հարցում:

Հինգշաբթի օրն Իրանի բժշկագիտության ակադեմիայի տնօրենի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բարձր է գնահատել առողջապահության նախարարի, բժիշկների, բուժքույրերի, բժշկական անձնակազմերի և բժշկական ոլորտի բոլոր աշխատողների աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարում, ասելով, որ նրանց անգնահատելի աշխատանքը կբարձրացնի հասարակության շրջանում բուժաշխատողների հեղինակությունը և աստվածային պարգևի են արժանանալու:

Բժշկական հասարակության տքնաջան աշխատանքի կողքին, հասարակությունը մանրամասն տեղեկացվում է ժողովուրդը կորոնավիրուսի մասին: Իրանցիները համախմբվել են վիրուսի դեմ պայքարում: Այս համախմբվածությունը հիշեցնում է Իրանի դեմ Սադդամի բասական ռեժիմի ութամյա պատերազմը, որտեղ ի վերջո հաղթեց Իրանը :

Կորոնավիրուսի տարածվածության պատճառով,  որոշ ախտահանող միջոցների սակավություն է առաջացել, սակայն տարբեր ընկերություններ շուրջօրյա աշխատանքն են տանում դիմակներ ու ախտահանող գելեր արտադրելու համար: Ամենակարևորնն այն է սակայն, որ բժիշկների ու բուժքույրերի տքնաջան աշխատանքն Իրանում հարթել է կորոնավիրուսի դեմ պայքարի ուղին:

Այդ շրջանակում, Իրանում առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբ է ձևավորվել:

Հինգշաբթի օրը, IranPress գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրն ասել է.«Ամեն օր նոր տվյալներ են ներկայացվում Իրանում կորոնավիրուսով վարակվածների մասին և այդ թափանցիկ տեղեկատվությունը նպաստում է հիվանդության վերահսկմանը»:

Աշխարհի ավելի քան 40 երկրներում կորոնավիրուսի տարածվածության պատճառով, պահանջվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առանցքայնությամբ, երկրների համագործակցությունը այս վիրուսի դեմ պայքարում: 

Կորոնավիրուսի դեմ պայքարում փորձի փոխանակումը, հատկապես Չինաստանի կողմից, կարող է նպաստել հիվանդության վերահսկմանը: Իրանը հաջողություններ է արձանագրել առողջապահական ոլորտի ապրանքների և բժշկակական գիտելիքի արտադրման ոլորտում, ինչը վկայում է, որ երկիրն ունի անհրաժեշտ պոտենցիալները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն կառավարելու համար: