Իդլիբ. թուրք-ռուսական նոր հակամարտության դաշտը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117613-Իդլիբ._թուրք_ռուսական_նոր_հակամարտության_դաշտը
Իդլիբում ահաբեկչական խմբերի դիրքերի վրա սիրիաական և ռուսական կործանիչների հարձակման հետևանքով, սպանվել է 34 թուրք զինծառայող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2020 14:21 Asia/Tehran
  • Իդլիբ. թուրք-ռուսական նոր հակամարտության դաշտը

Իդլիբում ահաբեկչական խմբերի դիրքերի վրա սիրիաական և ռուսական կործանիչների հարձակման հետևանքով, սպանվել է 34 թուրք զինծառայող:

2020 թվականի հունվարից, սիրիական բանակը սկսեց հարձակումներ գործել ահաբեկիչների դեմ՝ Իդլիբ և Հալեպ նահանգներում: Հարձակումների այս փուլի ընթացքում Հալեպն ամբողջովին մաքրվեց ահաբեկիչներից և վերսկսվեցին թռիչքները դեպի քաղաքի օդանավակայան: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարեց  Հալեպի ամբողջական ազատագրման մասին և քաղաքի բնակիչները տոնեցին հաղթանակը: Սիրիական բանակի գործողությունն Իդլիբ նահանգում նույնպես մեծ հաջողություն ունեցավ: Բանակը մոտեցավ  նահանգի կենտրոն Իդլիբ քաղաքին: Վերջին օրերի ընթացքում Իդլիբ նահանգի հարավային շրջաններն  ամբողջովին ազատագրվել են  ահաբեկիչների գրավումից:

Թուրքիան, որը Սիրիայի ճգնաժամից ի վեր դեմ էր Բաշար Ասադի կառավարությանը և  փորձում էր տապալել Սիրիայի համակարգը, Միացյալ Նահանգների, արաբական մի շարք երկրների և եվրոպական տերությունների հետ միասին չեն կարողացել հասնել այդ նպատակին: Թուրքիային անհանգստացնում են Իդլիբ նահանգում սիրիական բանակի հաջողությունները և  պաշտպանելով Անկարայի մոտ ահաբեկչական խմբավորումներին, այդ երկիրը պայքարում է Սիրիայի բանակի դեմ:

Անկարան պնդում է, որ Իդլիբում բախումները սաստկանալու դեպքում երկու միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի զգալի մասը քանի որպես պատերազմական փախստականներն կանցնեն  Թուրքիայի սահմանը և այդ երկրում նոր ճգնաժամ կսկսվի: Սիրիան մերժել է Թուրքիայի պնդումը և հայտարարել, որ Իդլիբի գործողության հետևանքով խաղաղ բնակիչներ չեն տուժել և միայն Թուրքիայի սահմաններից ներխուժած ահաբեկիչներն են թիրախավորվել գործողությունների ընթացքում: Ամեն դեպքում, սիրիական բանակի վերջին օրերի հաջողություններից հետո, ահաբեկիչները կարողացան վերականգնել իրենց վերահսկողությունը ազատագրված որոշ տարածքներում:

Ռուսաստանը Թուրքիային է մեղադրում Սիրիայի բանակի դիրքերի վրա և Իդլիբում գտնվող ռուսական կենտրոնների դեմ թշնամական գործողություններում և հայտարարել է, որ  Իդլիբում ահաբեկչական խմբավորումներին զինաթափելով, Թուրքիան խախտել է Սոչիի համաձայնագիրը:

Ռուսաստանի Դումայի միջազգային հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունների հետևանքով, Իդլիբում  ահաբեկիչների դիրքերն ամրապնդվել են:

Ահաբեկիչներին Թուրքիայի աջակցության նշաններից մեկն այն է, որ Իդլիբում ահաբեկչական խմբերի դիրքերի վրա սիրիաական և ռուսական կործանիչների հարձակման հետևանքով, սպանվել է 34 թուրք զինծառայող: Նույն կապակցությամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ սպանված ահաբեկիչների շարքում եղել են նաև թուրք զինվորներ:

Իդլիբում տեղի ունեցող զարգացումները վերջին 9 ամիսների ընթացքում սիրիական ճգնաժամը բերել են նոր փուլ, որը ոչ միայն ռազմական բախում է առաջացրել Թուրքիայի և Սիրիայի միջև, այլև կրկին հանգեցրել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում  լարվածության:

Չնայած Իդլիբի գործողությունները հիմք են տվել այս նոր լարվածության համար, բայց դա վկայում է այն մասին, որ Թուրքիայի ներկայությունն Աստանայի հանդիպումներին, չի նվազեցրել Անկարա-Ռուսաստան անհամաձայնությունները Սիրիայի հարցում: