Իրանն անհանգստացած է տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ
Իդլիբում ընթացող զարգացումների վերաբերյալ հայտարարության մեջ, Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է տարածաշրջանում լարվածության սրումը և երրորդ երկրների միջամտությունը՝ Աստանայի գործընթացը շեղելու ուղղությամբ:
Ուրբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ ասված է. «Իրանը, հաշվի առնելով Աստանայի գործընթացի ղեկավարների նախկին որոշումները, համոզված է, որ այս գործընթացը կարող է նպաստել ահաբեկչության դեմ պայքարին, խուսափելով մարդկային կորուստներից և նպասել տարաձայնությունների քաղաքական լուծմանը»:
Հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ը իր անպատասխանատու գործողություններով և Սիրիայի նավթը վերահսկելու վերաբերյալ հայտարարություններով, ավելի է սրում տարածաշրջանի ճգնաժամը:
Ահաբեկիչների վերջին հենակետը համարվող Իդլիբում Սիրիայի բանակի գործողություններն առթել են Թուրքիայի բողոքը, որը Սիրիայի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել:
Սիրիայի բանակն այս ընթացքում շարունակում է առաջխաղացումն Իդլիբում և կարողացել է ազատագրել Հալեպ քաղաքը: Այդ ընթացքում, սիրիացի և թուրք բանակայինների միջև տեղի են ունեցել բախումներ:
Հինգշաբթի օրը, Իդլիբում տեղի ունեցած ավիահարձակման հետևանքով, զոհվել է 34 թուրք զինծառայող: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ այսուհետ այդ երկրի բանակը թիրախավորելու է սիրիական ուժերին, առանց հաշվի առնելու Աստանայի և Սոչիի պայմանավորվածությունները:
Անկարա-Դամասո հարաբերությունների լարվածության սրման ֆոնին, Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնել Թուքրիային: ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որումա սված է. «Մենք աջակցում ենք Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցը»: ԱՄՆ Պետդեպարտամենտը նշել է, որ քննարկում է տարբերակներ ՝ աջակցելու Թուրքիային՝ Իդլիբի ճգնաժամը լուծելու ուղղությամբ: Այսպիսով, աշինգտոնը փորձում է լարվածություն ստեղծել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման գործընթացում: Եվ Աստանայի գործընթացի ու Սոչիի բանակցությունների կապակցոթյամբ Թուրքիայի գործողութուններն ԱՄՆ-ի կողմից ողջունելը, պետք է քննարկել այդ տեսանկյունից:
Նման ճգնաժամային իրավիճակում, բանակցությունները լավագույն միջոցն են լարվածության սրումը կանխելու համար: Բանակցային մոտեցմամբ, կողմերը կարող են համաձայնության գալ լուծումների շուրջ, որոնք կկանխեն անդառնալի ճգնաժամի առաջացումը: Թեհրանը ողջունում է նման բանակցությունները:
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է իր գործընկերների հետ և շարունակելու է այս ճգնաժամի լուծմանն ուղղված իր ջանքերը: