Կորոնավիրուսը՝ համաշխարհային խնդիր. Հարկավոր է լինել կողք-կողքի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117676-Կորոնավիրուսը_համաշխարհային_խնդիր._Հարկավոր_է_լինել_կողք_կողքի
Այսօր կորոնավիրուսը համաշխարհային խնդրի է վերածվել և բոլոր ժողովուրդներն ու պետությունները պարտավոր են համագործակցել՝ վիրուսի դեմ պայքարելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2020 08:29 Asia/Tehran
  • Կորոնավիրուսը՝ համաշխարհային խնդիր. Հարկավոր է լինել կողք-կողքի

Այսօր կորոնավիրուսը համաշխարհային խնդրի է վերածվել և բոլոր ժողովուրդներն ու պետությունները պարտավոր են համագործակցել՝ վիրուսի դեմ պայքարելու հարցում:

Կորոնավիորուսի այս տեսակն առաջին անգամ հայտնաբերվել է 2019թ. դեկտեմբերի 12-ին: Սկզբում ոչ-ոք չէր ենթադրում, որ հիվանդությունն այսքան արագ կանցնի սահմանները և մեծամասնությունը կարծում էր, որ վիրուսը շուտով մեռնելու է իր բնօրրանում: Սակայն ժամանակի հետ հիվանդությունը տարածվեց տարբեր երկրներում: Այսօր այն տարածված է ավելի քան 60 երկրներում և այդ վիրուսի դեմ պայքարը համաշխարհային բնույթ է ստացել:

Չինաստանում այս հիվանդությունը տարածվելուց հետո, ԱՄՆ-ն այս հարցը դիտում էր որպես առիթ՝ Չինաստանի տնտեսությանը հարվածելու և տնտեսական թռիչք գործելու համար: ԱՄՆ-ում այս վիրուսի տարածվելուց հետո, Չիկագոյի և Նյու-Յորքի բորսային շուկաներում ինդեքսների անկում է տեղի ունեցել: Չնայած ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է քողարկել այդ փաստը, սակայն ԱՄՆ-ի ժողովրդի մոտ մտահոգություններ են առաջացել վիրուսը կանխելու համար նախնական միջոցների, այդ թվում դիմակների ու ախտահանող նյութերի սակավությունը: Իրավիճակը նույնն է նաև եվրոպական երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Բրիտանիայում:

Այս բոլորը մեկ պարզ պատգամ են փոխանցում և դա այն է, որին անդրադարձել է Իրանում Առողջապահության կազմակերպության ներկայացուցիչ դկտ. Քրիստոֆ Համելմանը, ասելով, որ Իրանը միակ երկիրը չէ, որ դիմագրավում է այս խնդիրը և շուտով ավելի մեծ թվով երկրներում է տարածվելու այս վիրուսը:

Երկրները, որոնք փորձում են քողարկելով ձևացնել, թե իրենց մոտ չի նկատվել այդ վիրուսը կամ այլ երկրներին են մեղադրում, չեն կարող նպաստել իրենց երկրում և աշխարհում այդ վիրուսի դեմ մղվող պայքարին: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանը ոչ միայն տարածաշրջանում, այլ միջազգային մասշտաբով կարող է դրական համագործակցել հարևանների հետ այս վիրուսի դեմ պայքարում: Իրանի կառավարությունը ոչ մի ջանք չի խնայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ այս վիրուսի դեմ պայքարում համագործակցելու հարցում: ԻԻՀ-ը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին, որոնք օգնություն են ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում և համոզված է, որ տարածաշրջանային ու միջազգային համատեղ քայլերն ու համագործակցությունն այս մարտահրավերին դիմակայելու միայն ճանապարհն է հանդիսանում:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերում գրել է.«Իրանը ցանկանում է հիվանդությունների կանխման ու վերահսկման համար տարածաշրջանային համատեղ կենտրոն կյանքի կոչվի, ինչն անտեսվել է երկար ժամանակ»:

Կորոնավիրուսի տարածման պատճառով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտահերթ նիստի անցկացումից հետո, կազմակերպության գլխավոր քարտուղար Թեոդոր Ադհանոմը կոչ է արել համագործակցությամբ վերահսկել կորոնավիրուսի տարածումը: