Աշրաֆ Ղանիի բացասական արձագանքն ԱՄՆ-ի ու թալիբների միջև կնքված համաձայնությանը
Աֆանաստանի նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ երկրում իշխում է հանրապետական համակարգ:
Մուհամմադ Աշրաֆ Ղանին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որին ներկա էր նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպեսրը, քննադատելով թալիբների ու Վաշինգտոնի միջև ստորագրված համաձայնությունն ասել է, որ այդ երկրում իշխում է հանրապետական համակարգ, և կառավարման համակարգը հանրապետական է ոչ թե Իսլամական էմիրության: Նա հավելել է, որ թալիբնմերը պետք է հավատարիմ, մնան ԱՄՆ-ի հետ ստորագրած համաձայնագրով ստանձնած պարտավորություններին:
Նշելով, որ երկրի անվտանգության ուժերը կարևոր դերակատարություն են ունեցել Աֆղանստանում խաղաղության հաստատան գործում, Աշրաֆ Ղանին հավելել է. «Աֆղանստաննն ԱՄՆ-ի հետ նոր պարտավորությունների շուրջ համաձայնության կարիք չունի և նախկինում Լոյա Ջիրգայի կողմից հաստատված համաձայնագիրը դեռևս ուժի մեջ է»:
Ոչ միայն Աշրաֆ Ղանին, այլ նաև Աֆղանստանի տարբեր քաղաքական խմբեր ու գործիչներ, մտահոգույթուն են հայտնել համաձայնության կապակցությամբ:
Նշենք, որ փետրվարի 29-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում, թալիբների ու Վաշինգտոնի միջև ստորագրվեց համաձայնագիր: Համաձայնագիրը ստրագրվեց Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զոլմայլ Խալիլզադի և թալիբների ներկայացուցիչ Մոլլա Ղանիի կողմից:
Աֆղան պաշտոնաներին մտահոգում է, որ համաձայնագրում նշվել է իսլամական էմիրություններ եզրույթը: Թալիբանը մոտ 30 տարի պայքարել է Աֆղանստանում իսլամական էմիրություն հաստատելու համար: Այդ ընթացքում, զոհվել են հազարավոր անմեղ քաղաքացիներ, տասնյակ հազարավորները փախստական են դարձել, իսկ երկրի ենթակառուցվածքները ոչնչացվել են: Արդյունքում, արտաքին ուժերը մտան Աֆղանստան, թալիբների դեմ պայքարելու պատրվակով: Այսպիսով, իսլամական էմիրութուններ բառակապակցության ներկայությունը Դոհայի համաձայնագրում, մտահոգիչ է, քանի որ աֆղանցիները վախենում են, որ խաղաղության քողի ներքո, սարսափելի պատմությունը կարող է կրկնվել:
Թալիբանը որոշել է ԱՄՆ-ի հետ համաձայնություն կնքելուց հետո, բանակցություններ սկսել աֆղանական այլ խմբերի հետ: Սակայն առկա է մտահոություն, որ թալիբները կպահանջեն երկրում սահմանել իսլամական էմիորության համակարգ ու դրա համար փոփոխության ենթարկել Սահմանադրությունը: Իսկ դա հակասում է ԱՖղնաստանի անվտանգությանն ու շահերին: Այդ պատճառով, Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ահամդոլլահ Մոհեբը խստորեն քննադատել է իսլամական էմիրություններ բառակապակցության կիրառումը համաձայնագրում:
Այսպիսով, կարելի է հասկանալ, թե ինչու էր Աֆղանստանի կառավարությունը պնդում, որ բանակցություններին ներկա լինեին նաև կառավարության ներկայացուցիչները: Եվ եթե թալիբները պնդեն իսլամական էմիրությաունների հաստատման վրա և չընդունեն գորոծղ սահմանադրական օրենքները, այդ երկիրը կկանգնի նոր պատերազմի ու մարտարհավերների առջև: