Թուրքիան փախստականներին օգտագործում է Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար
Չնայած ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերած աջակցությանը և Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի ռազմական միջամտությանը, Եվրոպան Անկարային չի աջակցել իր ագրեսիան շարունակելու հարցում:
Այս խնդիրը հարուցել է Թուրքիայի զայրույթը և իր սահմանները բացելով փախստականների համար, Անկարան Եվրամիությունը դրել է ծանր ճնշման տակ: Թուրքիան միշտ փախստականներին օգտագործել է, որպես լծակ՝ Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար:
Թուրքիայից փախստականների հոսքը կանխելու համար Հունաստանը մեծ թվով զորքեր է տեղակայել իր հյուսիսային սահմանին: Հունական զորքերը նախազգուշացնելու համար կրակ են բացել Թուրքիայից մուտք գործող փախստականների ուղղությամբ: Հունաստան-Թուրքիա սահմանին տեղակայված է մոտ 13,000 փախստական:
Ամեն նանգամ, երբ Թուրքիան որևէ ակնկալիք ունի Եվրամիությունից, բարձրացնելով էմիգրանտների հարցը և սպառնալով չկանխել նրանց հոսքը դեպի Եվրոպա, ճնշում է գործադրում Բրյուսելի վրա: Ներկայումս Հունաստանը Թուրքիայի հետ ունի բազմաթիվ տարածքային, քաղաքական և տնտեսական անհամաձայնություններ և փախստականների դեմ Անկարայի ցանկացած գործողություն առաջին հերթին սպառնում է Հունաստանին:
Փաստորեն, 2011 թ.-ին Սիրիական ճգնաժամից ի վեր և փախստականների հարցի առաջացումից հետո Էրդողանը նրանց թույլ տվեց մուտք գործել Թուրքիա, որպեսզի Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո, նրանց օգտագործի Սիրիայի ապագա համակարգը ձևավորելու համար: Սակայն ներկայումս իրավիճակի փոփոխություններով և Սիրիայի օրինական կառավարությունը տապալելու ձախողած քայլից հուսահատված, Թուրքիան փորձում է ազատվել փախստականների հարցից և իր սահմանները բացելով, փորձում է նրանց ուղարկել Եվրոպա:
Հաշվի առնելով Սիրիայի Իդլիբում սրվող բախումները և տարածաշրջանում ռազմական միջամտությունը, Թուրքիան ակնկալում է Եվրոպայի կողմից օգնություն ստանալ: Այնուամենայնիվ, եվրոպական մեծ երկրները պատրաստ չեն օգնել Անկարային: Եվրոպացիները կոչ են անում դադարեցնել ռուս-սիրիական գործողությունները Իդլիբում: Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրուցում, կոչ է արել ՆԱՏՕ-ի կողմից օգնություն ցուցաբերել Թուրքիային Իդլիբի գործողություններին: Սակայն Մակրոնը կոչ է արել դադարեցնել թուրքական ռազմական գործողությունները Իդլիբում: Եվրոպայից Թուրքիայի հիասթափությունը կհանգեցնի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Այնուամենայնիվ, Հունաստանի արձագանքն այս խնդրին և փախստականների մուտքի արգելքը, կարող է մեծացնել լարվածությունը Աթենքի և Անկարայի միջև: