Իրանի առաջնորդն ընդգծել է կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը
Ծառատունկի օրվա առիթով, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկու պտղատու ծառ տնկելուց հետո, անդրադարձել է երկրում կորոնավիրուսի տարածմանը:
Նա ասել է․-«Հարկ եմ համարում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին, որոնք իրենց նվիրական աշխատանքով պայքարում են Աստծո ճանապարհին»։
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն աղոթքել է առ Աստված՝ կորոնավիրուսով հիվանդների շուտափույթ ապաքինման և մահացածների հոգու խաղաղության համար, համբերություն ու մխիթարություն մաղթելով նրանց հարազատներին։
Նա ասել է․ «Պետք է ուշադիր հետևել այս հիվանդության կանխման վերաբերյալ պատասխանատուների խորհուրդներին, քանզի Աստծո առաջ մենք պարտավոր ենք պատասխատվություն կրել մեր և ուրիշների առողջության համար»։
Չնայած որոշ երկրների թաքցնում են կորոնավիրուսի տարածման վերաբերյալ իրական վիճակագրությունը, սայակայն այս վիրուսն այսօր դարձել է համաշխարհային խնդիր:
Մոտ երկու շաբաթ առաջ, երբ Իրանում գրանցվեց վիրուսով վարակվելու առաջին դեպքը, կառավորթյունն ու պատկան մարմինները անմիջապես սկեցին համապատասխան քայլեր ձեռնարկել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Իրանի առողջապահության ու բժշկական կրթության փոխնախարար Ալիռեզա Ռեիսին, երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 2336 մարդ, մահացել է 77 հոգի: Նախարարը հավելել է, որ 435 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից:
Հաշվի առնելով, որ կորոնավիրուսը դրսևրում է նախկինում անհայտ վարքագիծ, բոլոր երկրները պետք է կիսվեն դրա դեմ պայքարում իրենց փորձով:
Այս շրջանակում, ԱՀԿ-ի և Չինաստանի մասնագետներից կազմված խումբը, երեքշաբթի օրը ժամանել է Թեհրան, որտեղ ոլորտի պատասխանատուների հետ հանիդպումների ժամանակ, քննարկվել են վիրուսի տարածման վիճակագրությունը և դրա դեմ պայքարելու ուղիները: Հանդիպումների ընթացքում, մասնագետները ներկայացրել են նաև որոշ տեխնիկական միջոցառումներ՝ կապված վիրուսի դեմ պայքարի հետ: ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության շրջանակներում, բժշկական պարագաներ ու համապատասխան սարքավորումներ է տրամադրել Իրանին:
Այս կապակցությամբ, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆն իր թվիթերան էջում արած գրառման մեջ, շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին և Իրանի բարեկամ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Իրանի առողջապահութան նախարար Սաիդ Նամաքին հայտարարել է, որ ներկայումս Իրանը երկրորդ տեղն է զբաղեցնում կորոնավիորուսից ապաքինված հիվանդների թվի առումով:
Անկասկած այս ճգնաժամն ինչպես նախկինները, կբացահայտի Իրանի թաքնված հնարավորությւնները: Ճգնաժամային իրավիճակներում հենվելով սեփական ուժի ու հնարավորությունների վրա, իրանցիները մշտապես կարողացել են հաղթահարել խնդիրները և սպառնալիքները վերածել հնարավորությունների: