ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. Գրուսսիի նախազգուշացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117815-ՄԱԳԱՏԷ_ի_զեկույցը_Իրանի_միջուկային_ծրագրի_վերաբերյալ._Գրուսսիի_նախազգուշացումը
Երեքշաբթի օրը, Իրանի միջուկային ծրաջրի վերաբերյալ հրապարակված վերջին զեկույցում ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները հինգ անգամ գերազանցել են ՀԳՀԾ-ով սահմանած գիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2020 13:57 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. Գրուսսիի նախազգուշացումը

Երեքշաբթի օրը, Իրանի միջուկային ծրաջրի վերաբերյալ հրապարակված վերջին զեկույցում ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները հինգ անգամ գերազանցել են ՀԳՀԾ-ով սահմանած գիծը:

Իրանը նաև խախտել է միջուկային համաձայնագրի սահմանափակումները, ներառյալ ուրանի հարստացման մակարդակը և հարստացված ուրանի պաշարները: Սա ՄԱԳԱՏԷ-ի երկրորդ զեկույցն է, որում Իրանի երեք չբացահայտված վայրերում միջուկային նյութերը վերաբերյալ հարցեր են ուղղվել Իրանին: Նաև երկրորդ զեկույցն է, որում գործակալությունը պնդում է,  թե Իրանն իբր թույլ չի տվել մուտք գործել երկու միջուկային օբյեկտ:

Երեքշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտահոգություն հայտնելով Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ, Թեհրանին կոչ է  արել պարզաբանել Թեհրանի չբացահայտված վայրում հայտնաբերված ուրանի մասնիկների մասին: Գրոսսին ասել է, որ Իրանը պետք է որոշի համագործակցել Գործակալության հետ թափանցիկ ձևով և անհրաժեշտ բացատրություններ տրամադրել ՄԱԳԱՏԷ-ին: Որոշ զեկույցների համաձայն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադիր է նախազգուշացնել Թեհրանին Իրանում որոշ միջուկային օբյեկտներ հասանելիություն չունենալու մասին:

Իրանի խաղաղնպատակ միջուկային ծրագրերի վերաբերյալ նոր հայտարարությունները արվել են այն ժամանակ, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) իր զեկույցներում դեռևս չի հաստատել Թեհրանի կողմից ՀԳՀԾ-ի լուրջ խախտումների մասին: Իրանը բազմիցս ընդգծել է, որ չունի թաքնված միջուկային ծրագիր և չի ցանկանում, որ միջուկային էներգիան օգտագործի միջուկային զենք արտադրելու համար: Իրանը բազմիցս հերքել է արևմտյան երկրների և Սիոնիստական ռեժիմի պնդումները գաղտնի միջուկային գործունեության վերաբերյալ և հայտարարել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է: 

ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը երկու տարբեր կողմեր ունի: Նախ անդրադառնում է Իրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման խնդրին, որը կատարվել է 5 փուլով՝ ի պատասխան եվրոպականերկրների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու:  Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը վերաբերում է տեխնիկական և իրավական վեճերին և ոչ մի կապ չունի միջուկային տարածման խնդրի հետ: 

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը երբեք չի ձգտել ստեղծել միջուկային զենք և  դա տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինայում: Այնուամենայնիվ, Գրոսիի նախազգուշացումները Թեհրանին, ցույց ենտալիս, որ նա արևմտյան երկրների ազդեցության տակ է: Նախքան ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հասնելը որոշ մտահոգություններ էր առաջացել նրա նախագահության ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի մոտեցումների  վերաբերյալ արևմտյան երկրների և հատկապես ԱՄՆ-ի տեսակետների պաշտպանության ուղղությամբ:  

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ընդգծել է ՄԱԳԱՏ-ի անդամ երկրների այդ թվում Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ գործակալության անկողմնակալ և արդար մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը: