Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն է անցկացնում/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117916-Ադրբեջանը_լայնածավալ_զորավարժություն_է_անցկացնում_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 07, 2020 08:31 Asia/Tehran
  • Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն է անցկացնում/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում:

Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի հաղորդման համաձայն, ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ պաշտպանության նախարարությունը, զորավարժության շրջանակներում, համապատասխան շրջաններում տեղակայել է մեծ թվով զորք և զինտեխնիկա:

Զորավարժության շրջանակներում, հատուկ սահմանված տարածքներ են գործուղվել ռազմական օդանավեր և հրետանային տեխնիկա:

Հատկանշկան է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ հակամարտությունը դեռևս չի լուծվել:

Չնայած  յուրաքանաչյուր երկիր ունի առկա սպառնալիքներին դիմակայելու համար իր զինուժի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու կարիք, սակայն նման լարված իրավիճակում խոշոր զորվարժության անցկացումը, կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից:

Հակամարտող մյուս կողմը կարող է դիմացինի զորավարժությունն ընկալել որպես նախապատարստություն՝ լայնածավալ գործողության համար և իր հերթին ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունությունը ներկայումս փխրուն է, և երկու կողմերն էլ փորձում են բարձրացնել իրենց կարողությունը՝ զենքի գնումների միջոցով: Սակայն դա իր հերթին միայն ավելացրել է իրավիճակի փխրունությունը, քանի որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը սկսում է մտահոգվել դիմացինի կարողությունների բարձրացման կապակցությամբ:

Հետևաբար, նման իրավիճակում, ցանկացած սխալ հաշվարկ, կարող է ճակատգրական հետևանքներ ունենալ: Եթե Հայաստանն Ադրբեջանի քայերն ընկալի որպես նախապատրաստություն լայնածավալ գործողության համար, ապա այդ կապակցությամբ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները կարող են տարածաշրջանում լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ: Ճգնաժամ, որը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին:

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, այս ճգնաժամն ավելի է  խորացել երկու կողմերի հարձակումների և զինտեխնիկայի գնումների պատճառով: Հետևաբար, այս ճգնաժամի լուծման համար պետք է դիմել քաղաքական ուղիների և ոչ թե զորավարժություններ կազմակերպել և սադրիչ քայլեր անել:

Ու չնայած հակամարտության լուծումը չի համապատասխանելու միաժամանակ երկու երկրի ցանկություններին, սակայն դա կարող է կանխել անցանկալի բախումները: Մինչ այժմ ԼՂ հակամարտությունը միայն ոչնչացրել է երկու կողմերի հարաբերությունների բոլոր հավանական հնարավորությունները և ապահովել միայն զենք վաճառող երկրների շահերը:

Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը պետք է գիտակցեն, որ պատերազմի վերածվելու դեպքում, այս ճգնաժամը կարող է միայն վնաս հասցնել երկու երկրների  տնտեսություններին և ժողովուրդներին:

 

 

 


: