ԱՄՆ-ի բժշկական ահաբեկչությունը՝ կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարի գագաթնակետում/ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանի արտգործնախարարն ասել է.«Աշխարհն այլևս չի կարող լռել, երբ տեսնում է, որ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը զուգորդվում է նաև բժշկական ահաբեկչությամբ»:
Շաբաթ օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է.«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ նյութերին Իրանի հասանելիությունը կանխելու համար, խստացրել է անօրինական շրջափակումները, այն պայմաններում, երբ Իրանի քաղաքացիները մահանում են այդ վիրուսից»:
Դեղորայքն ու բժշկական սարքավորումները շրջափակելու ԱՄՆ-ի քայլը մարդու իրավունքների բացահայտ խախտում է և բժշկական ահաբեկչություն:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի կառավարությունը Իրանի դեմ առավելագույն թափով տնտեսական ահաբեկչություն էր կիրառում, սակայն ժողովուրդը հարմարվելով տնտեսական շրջափակման պայմաններին, ձախողեց այդ քաղաքականությունը:
սակայն հիմա, երբ կորոնավիրուսը տարածվուէմ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Իրանում, դեղորայքին և բժշկական սարքավորումներին հասանելիության բացակայության պատճառով, Իրանում մահանում են այդ վիրուսով վարակված մի շարք հիվանդներ:
ԱՄՆ-ի կառավարությունն Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությունն ու բժշկական ահաբեկչությունը զուգակցելով, իրականում մարդկության դեմ ուղված ոճրագործություն է կատարում: Նման պայմաններում, միջազգային հանրությունից ակնկալվում է հստակ դիրքորոշում արտահայտել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեմ:
Այս օրերին, ամերիկացիները հայտարարում են կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի ժողովրդին աջակցեդլու մասին, սակայն բժշկական ահաբեկչությամբ, խլում են կորոնավիրուսից տառապող որոշ հիվանդների կյանքը:
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թվիթերում գրել է, որ Սպիտակ տան պաշտոնատարները թիրախ են դարձրել Իրանի ժողովրդին: Ամերիկացի պաշտոնյաները ստում են և չեն դադարեցրել հումանիտար ոլորտի շրջափակումները»:
Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը դրական առաջընթաց է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում և տեղական գիտելիքի ու մասնագետների շնորհիվ, հաջողվել է բուժել այդ վիրուսով վարակվածմեծ թվով հիվանդների:
Այդ կապակցությամբ, Իրանում ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստոֆ Համելմանն ասել է.«Վերջին օրերի ընթացքում Իրանի տարբեր շրջանների հիվանդանոցներում լավ առաջընթաց է նկատվել կորոնավիրուսով հիվանդների բուժման և բժշկական ծառայությունների հասանելիության հարցում»:
Կորոնավիրուսի կանխումն ու վերահսկումը ուղղակի կապված է դեղորայքի, բժշկական սարքավորումների և ժողովրդի համագործակցության հետ: Իրանն իր բժշկական գիտելիքի շնորհիվ և ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ, թույլ չի տա, որպեսզի ԱՄՆ-ի անօրինական շրջափակումները վնաս պատճառեն երկրի առողջապահականոլորտին ու ժողովրդի առողջությանը: